ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Իրան այցելելու ծրագրեր չկան։ Դա կարող է տեղի ունենալ 2026 թվականի ամռանը, երբ Իրանը հյուրընկալի Կասպիական գագաթնաժողովը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։

«Պարոն Պուտինի՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Իրան այցելելու ծրագրեր չկան։ Առաջարկ կա Կասպիական գագաթնաժողովը 2026-ին Իրանում անցկացնել։ Եթե գագաթնաժողովը հաստատվի, Պուտինի ուղևորությունը տեղի կունենա հաջորդ տարվա Մորդադ ամսին», – SNN-ին ասել է Ջալալին։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դրական է համարում Կասպիական 7-րդ գագաթնաժողովն Իրանում անցկացնելու գաղափարը։

Լուքսոր քաղաքի մոտակայքում գտնվող եգիպտական ​​փարավոն Թութանհամոնի (գահակալել է մ.թ.ա. 1332-1323) դամբարանը լավ վիճակում է և փլուզման վտանգի տակ չէ, հաղորդում է ТАСС-ը Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության փոխանցմամբ։ 

«Եգիպտոսի հնությունների Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Իսմայիլը հաստատում է, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը Թութանհամոնի դամբարանի փլուզման վտանգի մասին իրականությանը չի համապատասխանում», – նշել է նախարարությունը։

Նախարարությունը հավելել է, որ Արաբական Հանրապետության իշխանությունները «կանոնավոր կերպով ստուգում են մշակութային վայրի ներկայիս վիճակը»՝ Գեթի ինստիտուտի մասնագետների հետ համատեղ: Գեթի ինստիտուտը վերջերս գնահատել է Թութանհամոնի թաղման վայրի վիճակը և եզրակացրել, որ ներկայումս փլուզման կամ որմնանկարների վնասման վտանգ չկա, պնդում է նախարարությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, բրիտանական Daily Mail թերթը, հղում անելով Կահիրեի համալսարանի ճարտարապետական ​​ժառանգության պահպանման ամբիոնի պրոֆեսոր Սեյեդ Հեմադայի հետազոտությանը, հաղորդել էր, որ Թութանհամոնի դամբարանը կարող է ոչնչացման վտանգի տակ լինել խոնավության մակարդակի բարձրացման պատճառով, որը ճաքեր է առաջացնում պատերում և նպաստում է որմնանկարները կերող սնկերի աճին։

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։ Այս մասին տեղեկացնում են Ջերմուկի համայնքապետարանից:

«Հաջորդիվ` երդման արարողությունը (օրենքով սահմանված կարգով)»,- ասված է հաղորդագրությունում։

Իսրայելը դեմ է Թուրքիայի մասնակցությանը խաղաղապահ զորախմբին, որը նախատեսվում է տեղակայել Գազայի հատվածի տարածքում՝ իրավիճակի կարգավորման ծրագրի շրջանակներում:

 

Այս մասին  հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին:

«Այստեղ ոչ մի տարաձայնություն չկա, ես շատ հստակ կարծիք ունեմ այդ մասին։ Առաքելությանը թուրքական մասնակցություն չի լինի»,-պարբերականին հայտնել են վարչապետի գրասենյակից:

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք: Այսօր դատարանի դիմաց այս մասին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրին։

«Ամենաառաջին պայմանը այս իշխանություններին (նկատի ունի ՀՀ իշխանություններին – խմբ.) իշխանությունից զրկելն է։ Ինչքան էլ կապեր ունենանք, ինչքան էլ եվրոպական կուսակցությունների հետ ունենանք հարաբերություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնարին է այդ խնդրի լուծումը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները:

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Էդգար Արմենի Հովսեփյանին 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Վրաստանի վարչապետի հետ նաև տնտեսական հարցեր ենք քննարկել, և մեր մոտեցումն այն է, որ երկու երկրների կառավարությունները վճռական են պայքարելու տնտեսական սխեմաներում կոռուպցիայի դեմ։ Հոկտեմբերի 22-ին կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների խնդիրներին առնչվող հարցին։ 

«Մենք պետք է համագործակցենք՝ խնդիրներն ավելի լավ հասկանալու համար։ Այդ զրույցը շատ օգտակար էր։ Մենք պետք է մեր տնտեսությունը և մեր երկիրը համապատասխանեցնենք ստանդարտներին»,- նշել է նա։ Ըստ նրա՝ դա վերաբերում է ամեն ինչին, քանի որ «ստանդարտների բացակայությունը խնդիրներ է ստեղծում»։ 

Փաշինյանը ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների առկայությունը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու լծակ է համարում։

«Պե՞տք է ընտրություն կատարենք մեր անկախության և թեյի գույնի օղու միջև, որը կոչվում է կոնյակ»,- հարցրել է նա։

Փաշինյանը հավելել է, որ ինքը դեռևս 2018 թվականին խոսել է ապրանքները ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին։

Նա հայտնել է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մոտենում են իրեն և ասում, որ Հայաստանում տարբեր ապրանքներ են կեղծվում. «Ես ի՞նչ պետք է անեմ»։

«Կոնյակ չի կարող արտադրվել Հայաստանում, ինչպես որ Ջերմուկը չի կարող արտադրվել Դիլիջանում։ Շամպայնը չի կարող արտադրվել Հայաստանում»,- եզրափակել է Փաշինյանը։

Իսրայելը պարտավոր է ապահովել պաղեստինյան բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ օգնության մատակարարումը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Յուձի Իվասավան։

Միջազգային դատարանը հոկտեմբերի 22-ին խորհրդատվական կարծիք է հրապարակել Իսրայելի՝ Պաղեստինի տարածքում միջազգային կազմակերպությունների ներկայության վերաբերյալ պարտավորությունների մասին։

«Իսրայելը պարտավոր է բավարարել տեղի բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ նրանց կերակրելու համար անհրաժեշտ պարագաներն ապահովել», - դատարանի նիստում ասել է Իվասավան։

Նրա խոսքով՝ այս առումով պարտավորությունները սահմանված են Ժնևի չորրորդ կոնվենցիայի 55-րդ և 56-րդ հոդվածներում։

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Փարիզ, որտեղ նախարար Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին: Այս ամսին հայտնում են ԱԳՆ-ից: 

Համաժողովի մեկնարկին տեղի է ունեցել պատվիրակության ղեկավարների համատեղ լուսանկարահանում:

Միջոցառմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մարոկկոյի, Իսպանիայի ԱԳ նախարարները, ՄԱԿ-ի կանանց հարցերի գրասենյակի գործադիր տնօրենը, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչներ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ բուհի հոգաբարձուների խորհուրդն արդեն որոշում է կայացրել այդ հարցով՝ ապահովելու համար համալսարանի բնականոն գործունեությունը։

«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ հարցման կարգով, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,– ասաց Անդրեասյանը։ 

Նախարարը նշեց, որ իրավիճակը մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է այն բուհին, որտեղ կրթվում են ապագա ուսուցիչները։
«Ինձ համար անբնական իրավիճակ է և ընկալելի չէ, որ այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նկարագրված էին տարածված հաղորդագրության մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմիններին իրականացրած գործողությունների համար»,– ընդգծեց նա։

Նախարարը հավելեց, որ առաջիկայում լրջորեն կքննարկվի բուհի ամբողջ անձնակազմի տեղեկացվածության և ներգրավվածության հարցը։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը, ով այս ամենի մասին տեղեկացված էր և ժամանակին ահազանգ չի տվել, կարող է շարունակել աշխատանքը բուհում»,– նշեց նախարարը։

Դատարանը Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ։ Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մեկ պրոռեկտոր և մի քանի այլ աշխատակիցներ։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ նրանք մեղադրվում են համալսարանի աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն և կաշառք ստանալու մեջ։ Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Սրբուհի Գևորգյանը Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 19-ից։

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու

«Նյու Յորքում Թրամփը դե ֆակտո պարտվեց». Հակոբ Բադալյան