Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Վաղարշապատ համայնքում հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։
Ավագանու ընտրություններին մասնակցելու է ութ քաղաքական ուժ, որոնք հանդես կգան հետևյալ հերթական համարներով․
1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),
3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),
6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),
7․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։
Ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 19 լրատվամիջոց, դիտարկելու համար գրանցվել է մեկ դիտորդական կազմակերպություն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։
Ընդհանուր առմամբ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։
Փարիզի դատախազ Լոր Բեկոն հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Լուվրի թանգարանի կողոպտումից վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին նա ասել է ֆրանսիական RTL ռադիոկայանի եթերում։
«Այսպիսին է Լուվրի տնօրենի գնահատականը»,- ասել է Բեկոն։
Նա նաև հույս է հայտնել, որ կողոպտիչները մասերի չեն բաժանի կամ չեն ձուլի գողացված թանկարժեք զարդերը։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:
Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն կողոպուտից հետո է թանգարանում աշխատել ազդասարքը։ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին, իր հերթին, վստահեցրել է, որ Լուվրի անվտանգության համակարգը կանոնավոր է աշխատել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ թանգարանի թանկարժեք ցուցանմուշները կգտնվեն, իսկ մեղավորները կկանգնեն դատարանի առաջ։
Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի Բուդապեշտում կայանալիքի վերաբերյալ որոշումը կարող է կայացվել մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրամփին խնդրել են պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման համատեքստում նրա հնչեցրած արտահայտությունն այն մասին, որ ԱՄՆ առաջնորդը չի ցանկանում «իզուր ժամանակ վատնել»:
«Ես ոչինչ չեմ ասում։ Ես չեմ ասել, որ դա ժամանակի վատնում կլինի»,-պատասխանել Է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ «այս ճակատում շատ բան է կատարվում»։ «Մենք առաջիկա երկու օրերին ձեզ կտեղեկացնենք մեր գործողությունների մասին։ Շատ բան է կատարվում»,-ընդգծել է նա։
Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիսան-Գորիս երթուղով»,- նշել է նա:
Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել կողոպուտից հետո, սակայն նրա հրաժարականի դիմումը մերժվել է թանգարանի առաջիկա վերանորոգման աշխատանքների պատճառով, հաղորդել է «Ֆիգարո» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նա (Դե Կարը) հրաժարական է տվել, բայց ապարդյուն։ Էմանուել Մակրոնը, որն աջակցում է իր կողմից նշանակված տնօրենին և որին նա հանձնարարել է իրականացնել Լուվրի վերանորոգման աշխատանքները, վերջին օրերին նույնիսկ մի քանի անգամ զանգահարել է նրան։ Նա ասել է նրան. «Պինդ եղեք։ Թանգարանի վերանորոգման թափը խաթարելու մասին խոսք լինել չի կարող», - գրում են աղբյուրները։
Լուվրի տնօրենը նշանակվում է Ֆրանսիայի նախագահի կողմից՝ մշակույթի նախարարի առաջարկությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին գողերը ներխուժել են Լուվր և գողացել ինը զարդ, այդ թվում՝ թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր, որոնք պատկանել էին Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին: Զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյի վնասված թագը, վերականգնվել է և վերադարձվել թանգարանին: Գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 21-22-ը կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարվել է դաշինքի կայքում, գրում են ամերիկյան լրատվականները։
Ռյուտեն հոկտեմբերի 22-ին Թրամփին կներկայացնի 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։ Այն համատեղ մշակվել է եվրոպական երկրների և Ուկրաինայի կողմից։
Ինչպես նշել են լրատվամիջոցները, առաջարկը մոդելավորվել է Թրամփի Գազայի հարցում կնքված խաղաղության համաձայնագրի օրինակով, որը նրան նոր խթան է տվել Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ից 29-ը կայցելի Ճապոնիա։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կիհարան նաև հայտարարել է, որ իր այցի ընթացքում Թրամփը, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ և հանդիպում կունենա կայսր Նարուհիտոյի հետ։
Սա Թրամփի առաջին այցը կլինի Ճապոնիա իր երկրորդ ժամկետի ընթացքում։
Հիշեցնենք, որ հուլիսին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ճապոնիայի հետ «հնարավոր է՝ ամենամեծ» առևտրային գործարքի կնքման մասին։
Կիևում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վեց մարդ վիրավորվել է, ասել է Զելենսկին Telegram ալիքում։
«Եվս մեկ գիշեր ապացուցում է, որ Ռուսաստանը բավարար ճնշում չի զգում պատերազմը երկարաձգելու համար։ Մեր ՀՕՊ ուժերը, շարժական հրշեջ խմբերը և անօդաչու թռչող սարքերի որսորդական խմբերն աշխատել են ամբողջ գիշեր և առավոտ։ Հարվածները թիրախավորել են քաղաքները, հիմնականում մեր էներգետիկ ոլորտը, բայց բազմաթիվ հարվածներ են հասցվել նաև բնակելի շենքերին»։
Այսօրվա դրությամբ հայտնի է 17 մարդու վիրավորվելու մասին։ Վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ցավոք, մահացել է, գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքը արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով, Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում ասել է Փաշինյանը:
«Գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- նշել է նա:
Sony-ի պրոդյուսերները պլանավորում են թողարկել Horizon Zero Dawn տեսախաղերի շարքի ֆիլմ-ադապտացիան 2027 թվականին: Այս մասին հաղորդում է The Game Post-ը: PlayStation-ի գործադիր տնօրեն Ասադ Քիզիլբաշի խոսքով՝ նախագծի սցենարն արդեն պատրաստ է: Այժմ ընթացքի մեջ են ռեժիսորի որոնումները։
Խաղի էկրանավորման նկարահանումները նախատեսված է սկսել 2026 թվականին։
Թողարկման ամսաթիվը կարող է մի քանի անգամ փոխվել: