Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 20-ին ավարտել է քաղցկեղի ճառագայթային թերապիան. այս մասին հայտնել է CBS-ը՝ հղում անելով նախկին նախագահի մամուլի խոսնակ Քելի Սկալիին։
CBS-ի փոխանցմամբ՝ 82-ամյա քաղաքական գործիչը բուժում էր ստանում Ֆիլադելֆիայի քաղցկեղի կենտրոնում։
«Այնուամենայնիվ, սա չի նշանակում նրա բուժման ավարտ»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ ներկայումս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախկին առաջնորդը կարիք կունենա որևէ հետագա բուժման։
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին հայտնի դարձավ, որ Բայդենի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ:
«Լեհաստանը դատարանի որոշմամբ փաստացի արդարացրել է «Հյուսիսային հոսքի» դեմ «ահաբեկչական հարձակումը», և այժմ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ եթե դատարանը խնդրի, Վարշավան կարգելափակի Ռուսաստանի առաջնորդի թռիչքը», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Պուտինին սպառնացել է Հաագայի դատարանով՝ Պուտինի ինքնաթիռը Լեհաստանի օդային տարածք մտնելու դեպքում:
Եվրոպական երկրների ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ հայտարարություն են տարածել, որում պնդում են Ուկրաինային «առավելագույնս ուժեղ դիրք ապահովելու անհրաժեշտության» վրա՝ «ցանկացած հրադադարից առաջ, ընթացքում և հետո»։ Քանի որ Վլադիմիր Պուտինը, նրանց կարծիքով, մտադիր չէ դադարեցնել պատերազմը, անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, իսկ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկային կետը պետք է դառնա ուկրաինական և ռուսական բանակների շփման ներկայիս գիծը, վստահ են Եվրոպայում։
«Մենք բոլորս միասնական ենք արդար և կայուն խաղաղության ձգտման մեջ, որին արժանի է Ուկրաինայի ժողովուրդը», - ասված է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների համատեղ հայտարարության մեջ։ Նրանք աջակցել են նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշմանը, որ «ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։ Բանակցությունները ներկայիս ճակատային գծով ռազմական գործողությունները սառեցնելու վերաբերյալ նրանց առաջարկը համապատասխանում է Զելենսկու դիրքորոշմանը։ Նա և՛ նախկինում, և՛ ուրբաթ օրը Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջին քայլը պետք է լինի հրադադարը, իսկ հետո արդեն կարելի է քննարկել տարածքային հարցերը։
Միևնույն ժամանակ, Զելենսկին կտրականապես հրաժարվել է ընդառաջ գնալ Պուտինին և հանձնել նրան ողջ Դոնբասը։ Պատերազմ սկսած Կրեմլի ղեկավարի այդ պահանջը Թրամփը հնչեցրել է ուկրաինացի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն Պուտինը «զիջում» է արել Ալյասկայում օգոստոսյան գագաթնաժողովի ժամանակ արտահայտած իր դիրքորոշման համեմատ՝ առաջարկելով Ուկրաինային հանձնել օկուպացված Զապորոժիեի և Խերսոնի մարզերի փոքր տարածքները։ Եվրոպական առաջնորդները համերաշխ են Զելենսկու հետ. «Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ միջազգային սահմանները չեն կարող փոփոխվել ուժով», - ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:
«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ խաղաղությունը հաստատված է։
Ավելի վաղ վարչապետի մամուլի Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Նա շեշտել էր, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։
Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։
Հնդկաստանի ամենահարուստ մարդու դուստրը՝ Իշա Ամբանին, Լոնդոնի Բրիտանական թանգարանում անցկացվող Վարդագույն պարահանդեսի բացման կարևորագույն դեմքերից մեկն էր՝ ներկայանալով Աբու Ջանի Սանդիպ Խոսլայի ապշեցուցիչ համադրությամբ, որը ձեռագործվել էր 35 արհեստավորների կողմից և պահանջել էր 3670 ժամ աշխատանք։
Ոճաբան Անաիտա Շրոֆ Ադաջանիան ընդգծել է կերպարի յուրահատկությունը. «Երեկոյի թեմային համապատասխանելու համար դիզայներները առաջին անգամ օգտագործել են վարդագույն զարդոզի՝ ավանդական ասեղնագործություն, որը սովորաբար արվում է ոսկով»։

Զգեստի ուրվագիծը ոգեշնչված է Իվ Սեն Լորանի և Քրիստիան Լակրուայի արխիվներից՝ խիստ, բայց պոետիկ գիծ, որը շեշտում է ուժն ու կանացիությունը։ Ասեղնագործությունը վերարտադրում է հնդկական պալատական գոբելենների և որմնանկարների մոտիվներ՝ ստեղծելով տպավորություն, որ յուրաքանչյուր թել պատմում է ժամանակի, վարպետության և նվիրվածության մասին։


Իշան իր հանդերձանքը համադրել է մոր անձնական հավաքածուից վերցված զմրուխտյա զարդերի հետ։ Դրանց թվում էին վզնոց, ականջօղեր և մեծ, սրտաձև զմրուխտներով մատանի, որոնք բոլորը ընտանեկան ժառանգություն էին։

Նրա մայրը՝ Նիտա Ամբանին, ևս մեկ անգամ ապացուցել է, որ ժառանգության մեջ արմատացած շքեղությունը գերազանցում է նորաձևությանը։ Երեկոն ոգեշնչված էր Հնդկաստանի հին մշակութային և գեղարվեստական ժառանգությամբ, և տիկին Ամբանիի ներկայությունը կատարելապես մարմնավորում էր այս ոգին։

Նա ընտրել է Կանջիվարամից վարդագույն սարոնգ։ Նիտա Ամբանիի կերպարի կենտրոնական զարդը զմրուխտով և ադամանդով սոտայրն էր։ Նիտայի կողմից նախագծված և անձամբ կազմակերպված վզնոցը լեգենդար զմրուխտով սոտայրի ժամանակակից մեկնաբանությունն է, որը մի ժամանակ պատկանել էր Ինդորի մահարանիներին։

Զարդը ներառում է հոյակապ 70 կարատանոց կոլումբիական զմրուխտ, երկու 40 կարատանոց տանձաձև ադամանդներ, նիզամիական ծագում ունեցող 40 կարատանոց կլոր փայլուն ադամանդ և երկու բարձաձև քարեր, որոնք բոլորը ճշգրտորեն դասավորված են Արտ Դեկո ոճով։ Նիտայի անձնական հավաքածուից վերցված յուրաքանչյուր քար փոխանցում է ժամանակի, ճանապարհորդության և տասնամյակների ընթացքում հղկված ճաշակի զգացողություն։

Հաշվի առնելով թանկարժեք քարերի չափը, հազվագյուտությունը և որակը, փորձագետները վզնոցի ներկայիս արժեքը գնահատում են ավելի քան 19 միլիոն դոլար, և հնարավոր է՝ ավելի բարձր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։
Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝
ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է․ «Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»։
SHAMSYNAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում քաղաքացուց գողություն են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Աստղիկ Թ․-ն հայտնել է, որ քիչ առաջ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իր պարանոցից անհայտ անձը քաշել պոկելով գողացել է իր ոսկյա շղթան։
Տուժողը հայտնել է նաև, որ գողություն կատարողին ինքը հավանաբար ճանաչում է, քանի որ աշխատում է խանութում և իր հաճախորդն է եղել և իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։