ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հայաստան» խմբակցությունը աջակցում է իմպիչմենտի գործընթացին, տուն պիտի ուղարկենք կառավարությանը

 

Դեղագործ Դիպա Կամդարը նշել է, որ դեղամիջոցների որոշակի տեսակներ անհամատեղելի են սուրճի հետ։ Նա դրանք թվարկել է Noticias Ao Minuto-ին տված հարցազրույցում։

Կամդարը զգուշացրել է, որ սուրճի և գրիպի դեմ դեղամիջոցների համատեղ օգտագործումը կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը՝ հանգեցնելով անհանգստության, գլխացավերի, անքնության և, հետազոտությունների համաձայն, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման։

Ավելին, մասնագետը նշել է, որ կոֆեինը խանգարում է վահանաձև գեղձի դեղամիջոցների կլանմանը: Ինչ վերաբերում է ցավազրկողներին, ապա դրանց համադրությունը կարող է առաջացնել ստամոքսի գրգռում և նույնիսկ արյունահոսություն:

Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 22։50-ի սահմաններում, Ազատության պողոտա 11 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes» էլեկտրական «Hongqi» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447.5 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:

«Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն անհրաժեշտ է իրականացնել օր առաջ, դրա համար միակ գործիքը իմփիչմենթ է, որի գործընթացը մենք նախաձեռնել ենք»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ 34 ստորագրություն արդեն ունեն:

«Անցյալ շաբաթ հանդիպել եմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: Կարող եմ ասել, որ նա և Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմփիչմենթի գործընթացին: Քննարկումները շարունակվում են»,- հավելեց նա:

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց:

Նշենք, որ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ 

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 21-ին` ժամը 04։00-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Խորենացու, Տիգրան Մեծի, Խորենացու 3-րդ փակուղիով, Գլինկայի, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Hindustan Silicon Private Limited-ը հաջորդ չորս տարիների ընթացքում Արևմտյան Վրաստանում նավթի արդյունահանման մեջ կներդնի մոտ 50 միլիոն դոլար։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ համապատասխան Արտադրության բաժանման համաձայնագիրը (PSA) ստորագրել են Վրաստանի նավթի և գազի պետական ​​գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին, Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գործադիր տնօրեն Եկատերինե Սիսաուրին և Hindustan Silicon Private Limited-ի տնօրեն Հիտեշ Կումար Նայակը։

Պայմանագիրը ստորագրելուց հետո ընկերությունը պետական ​​բյուջե կվճարի 4,15 միլիոն դոլար։

Նախագիծը ներառում է յոթ արտադրական հորատանցքերի խորացում և հորատում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև երկու նոր հետախուզական հորատանցքերի հորատում։

Ստորագրման արարողության ժամանակ փոխնախարար Ինգա Փխալաձեն հայտարարել է, որ այս համաձայնագիրը կարևոր քայլ է Վրաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ. «Այս համաձայնագիրը կնպաստի Վրաստանի էներգետիկ ռեսուրսների զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը և նավթարդյունաբերության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը»։

Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը կամրապնդի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը և կստեղծի նոր հնարավորություններ տնտեսական աճի և տարածաշրջանային զարգացման համար։

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 21-22-ին տեղի կունենան երրորդ տուրի հանդիպումները։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

Հոկտեմբերի 21

«Բարսելոնա» - «Օլիմպիակոս»՝ 20:45 (Երեւանի ժամանակ)

«Կայրաթ» - «Պաֆոս»՝ 20:45

«Արսենալ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 23:00

«Բայեր» - ՊՍԺ՝ 23:00

«Կոպենհագեն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:00

«Նյուքասլ Յունայթեդ» - «Բենֆիկա»՝ 23:00

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Նապոլի»՝ 23:00

«Ռոյալ Յունիոն» - «Ինտեր»՝ 23:00

«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00

Հոկտեմբերի 22

«Աթլետիկ Բիլբաո» - «Ղարաբաղ»՝ 20:45

«Գալաթասարայ» - «Բուդյո-Գլիմտ»՝ 20:45

«Ատալանտա» - «Սլավիա»՝ 23:00

«Բավարիա» - «Բրյուգե»՝ 23:00

«Չելսի» - «Այաքս»՝ 23:00

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Լիվերպուլ»՝ 23:00

«Մոնակո» - «Տոտենհեմ»՝ 23:00

«Ռեալ Մադրիդ» - «Յուվենտուս»՝ 23:00

«Սպորտինգ» - «Մարսել»՝ 23:00

Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը, ըստ Daily Mail-ի, պատասխանել է մոդել Հեյլի Բիբերի ծաղրին Instagram-ում։

Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իրեն նյարդայնացնում է, երբ իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը, համեմատում են Սելենա Գոմեսի Rare Beauty ընկերության հետ: Մոդելը նշել է, որ «մրցակցություն չի զգում» այն մարդկանց հետ, ովքեր «չեն ոգեշնչում» իրեն: Երգչուհին պատասխանել է մոդելի հայտարարությանը՝ նշելով, որ ինքը իրավունք ունի իր կարծիքն ունենալու:

«Նա կարող է ասել այն, ինչ ուզում է: Դա չի ազդում իմ կյանքի վրա: Ամեն ինչ վերաբերում է արդիականությանը, այլ ոչ թե ինտելեկտին: Եղեք բարի: Բոլոր ապրանքանիշերն են ինձ ոգեշնչում, տեղ կա բոլորի համար», - գրել է Գոմեսը:

Փոփ երգչուհին նաև կոչ է արել երկրպագուներին դադարեցնել մոդելի նկատմամբ ուղղված ատելությունը:

Մայիսին Հեյլի Բիբերը վաճառեց իր կոսմետիկայի ապրանքանիշը 1 միլիարդ դոլարով: Մոդելը պայմանագիր է կնքել e.l.f. Beauty-ի հետ: Փաստաթղթերի համաձայն՝ գործարար կինը կստանա 600 միլիոն դոլար կանխիկ, 200 միլիոն դոլար բաժնետոմսերի տեսքով և 200 միլիոն դոլար, եթե ապրանքանիշի վաճառքը աճի հաջորդ երեք տարիների ընթացքում։ Մոդելը նշել է, որ կցանկանար այս գումարը խնայել որդու՝ Ջեք Բլյուզի համար։

Ֆոտո

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ին պատրաստվել Ռուսաստանի հետ բախման

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, ձերբակալվել է

ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ. Փաշինյան

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ. հայ պատվիրակների արդյունքները

Իլոն Մասկը կարող է հեռանալ «Tesla»-ի գործադիր տնօրենի պաշտոնից. Reuters

Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Ես չեմ մասնակցելու Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ

Հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիում» (տեսանյութ)

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին

Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 4-6 աստիճանով

Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին. սա շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Քիմ Քարդաշյանը մերկացել է RE-EDITION-ի համար. Շիկացած լուսանկարները ցնցեցին Instagram-ը