ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Սանաե Տակաիչիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում՝ Ճապոնիայի նորարարական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

Կուսակցությունները հոկտեմբերի 20-ին հայտարարեցին կոալիցիա ստեղծելու մասին:

«Եկեք Ճապոնիան առաջ տանենք՝ միասին»,-ասել է Ճապոնիայի նորարարական կուսակցություն համանախագահ Հիրոֆումի Յոշիմուրան՝ հայտարարելով ԼԴԿ-ի հետ գործընկերության մասին։ 

64-ամյա քաղաքական գործիչը, որը նախկինում եղել է երկրի ներքին գործերի նախարարը, հաղթանակ էր տարել կուսակցության ղեկավարի ընտրություններում։

Նա ներկայացնում է իշխող ուժի պահպանողական թևը, համարվում է կոշտ գծի հետևորդ: Ներկուսակցական մրցապայքարի ընթացքում նրա հիմնական խոստումները կենտրոնացած էին ազգային պաշտպանության, տնտեսական անվտանգության վրա։

Սպիտակ տան արևելյան թևում սկսվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում, փոխանցում է rbc.ru-ն։


Նա նշել է, որ արևելյան թևը ամբողջությամբ կարդիականացվի՝ շինարարությանը հարմարվելու համար։«Արևելյան թևը, որն ամբողջությամբ առանձնացված է հենց Սպիտակ տնից, ամբողջությամբ արդիականացվելու է այս գործընթացի շրջանակներում և շինարարության ավարտից հետո էլ ավելի գեղեցիկ կլինի, քան երբևէ »,-գրել է ԱՄՆ նախագահը։ 

ABC News-ը հայտնել է, որ աշխատողները արդեն սկսել են շենքի ճակատային մասի ապամոնտաժումը և հրապարակել են քանդման գործընթացի տեսագրությունները։

Պարահանդեսային դահլիճ կառուցելու պլանների մասին Թրամփը հայտնել էր դեռ փետրվարին։

Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ (ըստ դիրքերի) ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Ամենաթանկը «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։

Դարպասապահ․ Լյուկա Շեւալիե (ՊՍԺ, 40 միլիոն եվրո)։

Պաշտպաններ․ Պաու Կուբարսի («Բարսելոնա», 80 միլիոն եվրո), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 80 միլիոն եվրո), Ուիլյամ Սալիբա («Արսենալ», 80  միլիոն եվրո)։

Կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալա («Բավարիա», 140 միլիոն եվրո), Պեդրի («Բարսելոնա», 140 միլիոն եվրո), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», 180 միլիոն եվրո), Լամին Յամալ («Բարսելոնա», 200 միլիոն եվրո)։

Հարձակվողներ Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», 180 միլիոն եվրո), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», 180 միլիոն եվրո), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», 150 միլիոն եվրո)։

Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Նշենք, որ ժամեր առաջ բեռնատարների վարորդներն իրենց մեքենաներով փակել էին միջպետական ճանապարհը Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի մոտ։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։

Հիշեցնենք, որ ՌԴ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր, ոչ թե 180 օր։ Այդ կետը, ըստ բեռնափոխադրման վարորդների, չպետք է վերաբերվի նրանց և ուղևորներ փոխաադրող վարորդներին, քանի որ միայն 90 օր և ավելի վարորդները կարող են կանգնած մնալ «Վերին Լարս» անցակետի մոտ։

Եվրամիության էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել մինչև 2028 թվականի հունվարը ռուսական նավթի և գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու վերաբերյալ։ Համապատասխան որոշման մասին հոկտեմբերի 20-ին հայտարարություն է տարածել Եվրոպական միության խորհուրդը։

Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ ռուսական գազի ներմուծումը կարգելվի 2026 թվականի հունվարի 1-ից՝ պահպանելով գործող պայմանագրերի համար անցումային շրջանը։

Մասնավորապես, մինչև 2025 թվականի հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ պայմանագրերը կարող են շարունակվել մինչև 2026 թվականի հունիսի 17-ը, մինչդեռ երկարաժամկետ պայմանագրերը կարող են գործել մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։

Որպեսզի Եվրոպական միության խորհրդի որոշումն ուժի մեջ մտնի, հարկավոր է, որ այն հաստատվի Եվրախորհրդարանի կողմից։

Թուրք ինժեներ Մեհմեդ Սերթաչ Քարագյոզի խոսքով՝ Թուրքիան ստեղծել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող հեռահար դիպուկահար հրացան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ինժեների՝ «MKE-408»-ի ստեղծամ համար հիմք է հանդիսացել նախկինում արտադրված «Bora-12», «KN-12» և «KNT» դիպուկահար հարացանների ստացման փորձը։

Քարագյոզը նշում է, որ 408 անունը պայմանավորված է տրամաչափով, դրանում օգտագործվում է 10․36 մմ-անոց փամփուշտ, իսկ հեռահարությունը հասնում է 2200 մ-ի։

Թուրքական մամուլում դիպուհակար հրացանի ստեղծման վերաբերյալ լուրերը հիմնականում վերնագրված են «Թուրքիան հաջողեց դժվար գործում» վերնագրով։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել:

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լավրովը Ռուբիոյի հետ քննարկել է Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հստակ քայլերը։

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Թրամփի անվան ամենամյա խաղաղության մրցանակ սահմանելու մասին օրինագիծ։

Հանրապետական ​​​​պատգամավոր Էնդի Բարրի կողմից առաջարկված նախաձեռնությունը պահանջում է, որ պետքարտուղարը հանձնի մրցանակը, սակայն փաստաթղթի տեքստը դեռևս հրապարակված չէ։

Ավելի վաղ Նոբելյան խաղաղության կոմիտեն 2025 թվականի խաղաղության մրցանակը շնորհել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։ Սպիտակ տան պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ կոմիտեի որոշումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, այլ ոչ թե խաղաղության ցանկությամբ։

Շատ բարդ իրավիճակ առաջանալու դեպքում Ուկրաինան պետք է պատրաստ լինի 2 միլիարդ դոլարի գազ գտնելուն։ Կառավարությունը հասկանում է, թե որտեղից կարելի է վերցնել այդ միջոցները և որտեղից ներկրել գազը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։

Նրա խոսքով՝ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն համապատասխան դրական պայմանավորվածություններ ունի Սլովակիայի հետ, իսկ էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը՝ ԱՄՆ-ի էներգետիկ ընկերությունների հետ։

«Ամերիկյան հեղուկացված բնական գազի վերաբերյալ կա համաձայնագիր. եթե մենք ցանկանանք, այն կգա Լեհաստանից՝ լեհական տերմինալի միջոցով։ Մենք կարող ենք նաև լրացուցիչ գազ ներմուծել Հունաստանից, մենք համաձայնության ենք եկել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Կան նաև փոխըմբռնումներ և համաձայնագրեր այլ երկրների հետ։ Կա նաև համաձայնագիր Ադրբեջանի հետ։ Բոլորը աշխատում են դրա վրա։ Այն ամենից ինչ ես տեսել եմ, գազի հարցը կլուծվի», - նշել է նախագահը։

Անցած գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի տարածք է արձակել 60 գրոհային անօդաչու թռչող սարք և երեք «Իսկանդեր-М/KN-23» բալիստիկ հրթիռ, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։

Ըստ այդմ, Ռուսաստանի զինված ուժերը Ղրիմից արձակել են երեք «Իսկանդեր-М/KN-23» բալիստիկ հրթիռ, ինչպես նաև 60 «Շահեդ» և «Գերբերա» գրոհային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև այլ տեսակի ԱԹՍ-ներ չորս ուղղություններից։ 

Օդային հարձակումը հետ է մղվել ինքնաթիռների, զենիթահրթիռային զորքերի, էլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների, անօդաչու համակարգերի և Ուկրաինայի պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերի կողմից։

Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցել կամ ճնշել են 38 ռուսական «Շահեդ», «Գերբերա» և այլ անօդաչու թռչող սարք։

Հաղորդվել է նաև, որ ռուսական ուժերը երեկ երեկոյան կրկին հարվածել են Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին։ Մասնավորապես, Սումիի մարզում մի քանի գնացքներ ուշացումներ են ունեցել։

Բացի այդ, ռուսական հրետակոծության պատճառով Ուկրաինայում գրեթե 3000 ուղևոր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, այդ թվում՝ Չեռնիգովի մարզի Նիժինի շրջանում։

Ավելին, կիրակի՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան, ռուսական ուժերը զանգվածային հարձակում են սկսել Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող էներգետիկ ընկերությանը պատկանող ածխահանքի վրա։ Հարձակման հետևանքով շուրջ 200 մարդ մնացել է գետնի տակ։

Ֆոտո

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ին պատրաստվել Ռուսաստանի հետ բախման

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, ձերբակալվել է

ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ. Փաշինյան

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ. հայ պատվիրակների արդյունքները

Իլոն Մասկը կարող է հեռանալ «Tesla»-ի գործադիր տնօրենի պաշտոնից. Reuters

Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Ես չեմ մասնակցելու Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ

Հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիում» (տեսանյութ)

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին

Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 4-6 աստիճանով

Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին. սա շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Քիմ Քարդաշյանը մերկացել է RE-EDITION-ի համար. Շիկացած լուսանկարները ցնցեցին Instagram-ը