ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երևանում հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի գիշերը, 24-25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: 

Մարզերում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա։

Այսօր՝ հոկտեբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանարհին՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Վարդան Հ.-ի վարած էլեկտրական «BYD»-ն և 47-ամյա Սեյրան Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դվին» ռեստորանային համալիրի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն 2025» և «Պատնեշ 2025» համատեղ զորավարժությունները մեկնարկել են Տաջիկստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։ 

«Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխորտակելի եղբայրություն – 2025» զորավարժության և ՀԱՊԿ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ կազմավորման՝ «Պատնեշ-2025» հատուկ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը», – հաղորդել է նա։

Զորավարժություններին մասնակցում են ներկայացուցիչներ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերից։ Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին չի մասնակցում։ 

Զգուշացում թիրախային հարձակումների մասին։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

«1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։

2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։ 

3. Հետո ԿԲ-ն են խառնում, թե բա պետք է ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։

Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու է, կորի

Հետաքրքիր փաստեր.

1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է' ավելի լայն թիրախավորում լինի

2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»,-նշել է նա:

Վաշինգտոնը կարող է իջեցնել Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, սակայն ցանկանում է հասնել Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների հարցում դիրքորոշման փոփոխության և վերականգնել ամերիկյան սոյայի գնումները նախկին ծավալներով։ «Նրանք մեզ վճարում են վիթխարի, հսկայական գումարներ մաքսատուրքերի պատճառով։ Նրանք, հավանաբար, կցանկանային, որ այդ գումարներն ավելի քիչ լինեին։ Եվ մենք կաշխատենք դրա վրա։ Բայց նրանք էլ պետք է մեզ ինչ-որ բան տան», -այս մասին Թրամփն ասել է լրագրողներին իր ինքնաթիռում՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս։ 

«Ես ցանկանում եմ, որ Չինաստանը մեզանից սոյա գնի՝ թեկուզ այն ծավալներով, որքան նախկինում էր»,- հայտարարել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է՝ չի ցանկանում, որ Չինաստանը «մեզ հետ խաղեր խաղա հազվագյուտ մետաղների հարցով»։

Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում առաջիկայում Կորեայի Հանրապետությունում ակնկալվում է Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ 

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացման վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ լրացուցիչ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Բացի դա, նա նաև զգուշացրել է Չինաստան այլ ապրանքների, ամենից առաջ ավիատեխնիկայի պահեստամասերի մատակարարումների հնարավոր սահմանափակումների մասին:

Իրանը շարունակում է միջնորդների օգնությամբ կապի մեջ մնալ Միացյալ Նահանգների հետ, սակայն դեռևս շուտ է այդ գործընթացը բանակցություն անվանելը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Շփումները մեր և մյուս կողմի միջև այսպես, թե այնպես շարունակվում են միջնորդների օգնությամբ, սակայն դա չի նշանակում, որ մենք անցել ենք բանակցությունների փուլի։ Բանակցությունները սկսվում են, երբ կողմերը գալիս են եզրահանգման, որ հարգում են մեկը մյուսի դիրքերն ու պատրաստ են մյուս կողմի հետաքրքրությունները դիտարկել հավասար իրավունքների հիմքերով։ Մենք դեռևս այդ փուլում չենք գտնվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բաղային։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան այս շաբաթ կմեկնի Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։

Այս մասին հայտնում է CNN-ը։

Վենսը հրաժարվել է ուղղակիորեն հաստատել իր ուղևորությունը։

Նա նաև նշել է, որ այցը նախատեսվում է «առաջիկա մի քանի օրերի ընթացքում»։

Վենսը նաև հավելել է, որ Իսրայելի արձագանքը Գազայում ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողություններին արդարացված է համարում։

Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆն այս շաբաթ կայցելեն Իսրայել։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործի քննությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«National Socialism/White Power»-ի ահաբեկչական կազմակերպության հիմնադիրը (որը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական և արգելված կազմակերպություն) և դրա 11 անդամ, որոնք մեղադրվում են լրագրող Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը կազմակերպելու մեջ, համաձայնել են հանցագործությունը կատարել 50,000 դոլարի դիմաց։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական խոսնակ Սվետլանա Պետրենկոն։

Սպանության դավադրության մեջ ներգրավված անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ատելություն հրահրելու, զինված կողոպուտի և սպանության դավադրության համար։

Հետաքննիչները կարծում են, որ կազմակերպության անդամներ Բալաշովը, և Եգոր Սավելևը համաձայնել է սպանել Սիմոնյանին անհայտ անձանց խնդրանքով: Հանցակիցները տեղեկություններ են հավաքել նրա ժամանակացույցի և ճանապարհորդության երթուղիների մասին: Հրազեն և զինամթերք պատվիրատուներից ստանալուց հետո նրանք պլանավորել են իրականացնել դավադրությունը:

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան կվերածի համաշխարհային լոգիստիկ կենտրոնի՝ մեծ պահեստներով, որոնք կմատակարարեն ամբողջ եվրոպական շուկան, գրում է թուրքական «Դյունյա» թերթը՝ հղում անելով հոլանդական «Ռաբեն» խմբի գործադիր տնօրեն Էվալդ Ռաբենի կարծիքին։

Նա կիսվել է Թուրքիայում պահեստային տարածքների ներդրումներն ընդլայնելու ծրագրերով՝ նշելով, որ «Ռաբեն»-ը ներկայումս շահագործում է 170 պահեստներից բաղկացած ցանց 17 երկրներում և որ խմբի եկամուտը մինչև 2024 թվականը կհասնի 2.2 միլիարդ եվրոյի: Նա նշել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Թուրքիայի դերը լոգիստիկ ոլորտում ամբողջությամբ կփոխվի:

«Ծովային երթուղիներից կախված համաշխարհային բեռնափոխադրումների զգալի մասը կուղղորդվի Թուրքիայով։ Եթե առաքման ժամկետների և ծախսերի առավելությունները դառնան մշտական, Թուրքիան կդառնա պահեստային կենտրոն, որը կմատակարարի ամբողջ Եվրոպան։ Այս սցենարում մենք կավելացնենք Թուրքիայում պահեստային տարածքների ներդրումները», - նշել է նա։

«Ռաբեն» ընկերության գործադիր տնօրենը շեշտել է, որ իր ղեկավարած ընկերությունների խմբի նպատակն է դառնալ «պատուհան» թուրք արտահանողների համար դեպի Եվրոպա։

Փարիզի Լուվրի թանգարանը, որը հոկտեմբերի 19-ին դեռևս անհայտ անձանց կողմից կողոպտվել էր, հոկտեմբերի 20-ին կշարունակի փակ մնալ։ Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը՝ նշելով, որ ոստիկանությունը շարունակում է փնտրել գողություն կատարած խմբի անդամներին, ովքեր թանգարանի արքայական զարդերի բաժնից կարողացել են գողանալ ութ «անգին» զարդեր։

Հանցագործության հետաքննությանը մասնակցում են մոտ 60 քննիչներ։ Նշվում է, որ գողությունը, որի համար պահանջվել է ընդամենը յոթ րոպե, իրականացվել է փորձառու, հնարավոր է նաև օտարերկրյա խմբի կողմից։

Ֆրանսիական France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանեն նշել է, որ այս գողությունը երկրի համար չափազանց վատ հեղինակություն է ստեղծում, քանի որ ի ցույց է դնում սեփական թանգարանները պաշտպանելու անկարողությունը։

Սա Լուվրից գողության առաջին դեպքն է 1998 թվականից ի վեր, երբ թանգարանից առևանգվել էր Ժան Բատիստ Կամիլ Կորոյի նկարներից մեկը, որն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել։ 

Ֆոտո

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ին պատրաստվել Ռուսաստանի հետ բախման

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, ձերբակալվել է

ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ. Փաշինյան

Շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ. հայ պատվիրակների արդյունքները

Իլոն Մասկը կարող է հեռանալ «Tesla»-ի գործադիր տնօրենի պաշտոնից. Reuters

Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Ես չեմ մասնակցելու Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ

Հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիում» (տեսանյութ)

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին

Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 4-6 աստիճանով

Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին. սա շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Քիմ Քարդաշյանը մերկացել է RE-EDITION-ի համար. Շիկացած լուսանկարները ցնցեցին Instagram-ը