Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Հյուրերի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը։
«Լիվերպուլը» 15 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 13 միավոր եւ 9-րդն է։
Հայտնի են դարձել Բուդապեշտում կայանալիք Պուտին-Թրամփ գագաթնաժողովի նախնական ամսաթվերը, գրում են ռուսական Telegram ալիքները՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։
Ըստ նախնական տվյալների՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Հունգարիայի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 30-ին կամ 31-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հանդիպելու մասին:
Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել ՌԴ–ում խստացված օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր, միչդեռ առաջ 6 ամսվա ընթացքում կարող էին 90 օր մնալ։
Վարորդները նշում են, որ Ղազախստանը կարողացել է հասնել նրան, որ այդ կարգավորումը հավել է ղաղախ վարորդների համար, հետեւաբար, Հայաստանը ևս պետք է փորձի կարգավորել խնդիրը։
Ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Այս պահին դիմակավորված հատուկջոկատայիները քաղաքապետարանում են, աշխատակիցները դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։
Սիլվեստր Ստալոնեի կինը՝ նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինը, իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչու են հայտնիների երեխաները մյուսներից ավելի են հաճախ են հայտարարում իրենց իրենց տրանսգենդեր լինելու մասին։
«Կարծում եմ՝ Հոլիվուդում ամեն բան կառուցված է ինքնադրսևորման վրա», - ասել է 57-ամյա Ֆլավինը The Katie Miller Podcast-ում։ «Եթե այսօր ուզում ես կատու լինել, եղիր։ Ամեն ինչ չափազանց «հանգիստ է»։
Ըստ Ֆլավինի, հայտնիների երեխաները հաճախ մեծանում են առանց հստակ սահմանների և կանոնների, ինչը խոչընդոտում է նրանց ներքին կառուցվածքի զարգացմանը։ «Մենք պետք է հիշենք, որ երեխաները աքսեսուարներ չեն։ Նրանք կառուցվածքի կարիք ունեն, հակառակ դեպքում նրանց ուղեղը դժվարանում է կազմակերպել իրենց շրջապատող աշխարհը», - ընդգծել է նա։
Ֆլավինը նաև կարծում է, որ հայտնիների չափազանց հարստությունը սրում է խնդիրը։ «Երբ երեխան չափազանց շատ բան ունի՝ խաղալիքներ, ուշադրություն, ազատություն, նա կորցնում է իր կողմնորոշումը։ Դա շփոթեցնող է», - ավելացրել է նա։
Բոլորը չէ, որ համաձայն էին «Ռոքիի» կնոջ հետ. համացանցում մարդիկ արդեն քննարկում են, թե արդյոք նրա խոսքերը քննադատական են հնչում տրանսգենդեր երեխաներին աջակցող ծնողների նկատմամբ։
Սակայն Ֆլավինը հիշել է, որ դերասանի հետ մեծացրել է երեք դուստրերի՝ Սոֆիային (29), Սիստինին (27) և Սքարլեթին (23)։
«Իմ աղջիկները իսկական տղաներ էին. նրանք տաբատ էին հագնում, սպորտով էին զբաղվում և ընկերանում էին տղաների հետ։ Բայց ես երբեք չեմ ասել. «Դու հիմա տղա ես»։ Ես պարզապես ասել եմ. «Դու զիլ ես, որովհետև սիրում ես սպորտը»։
Հիշեցնենք, որ Ջենիֆերն ու Սիլվեստրը միասին են 1997 թվականից։ 2022 թվականին կինը ամուսնալուծության դիմում է ներկայացրել, բայց մեկ ամիս անց զույգը հաշտվել է։
«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց՝ Պուլկովո օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելուց հետո։ Սանկտ Պետերբուրգի օդանավակայանի պաշտոնյաները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ տուժածներ չկան։
«Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց։ Տուժածներ չկան», - ասել է գործակալության աղբյուրը։
Նա հայտնել է, որ ներկայումս օդանավակայանի ծառայությունները շարժվում են դեպի ինքնաթիռը։
«Անձնակազմը արտակարգ աստիճանների միջոցով տարհանման խնդրանք չի ներկայացրել։ Նավի վրա իրավիճակը հանգիստ է», - հավելել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը։
AZAL-ի ինքնաթիռը, որը կատարում էր Azerbaijan Airlines J2-020 չվերթը Սանկտ Պետերբուրգ - Բաքու երթուղով, որոշում է կայացրել վերադառնալ և վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում՝ տեխնիկական պատճառով, որը կապված է շասսիի աշխատանքի հետ, ավելի ուշ հայտարարել են ավիաընկերությունից։
«Թռիչքի առավելագույն անվտանգությունն ապահովելու համար Airbus A320 օդանավի կապիտանը (...) որոշում է կայացրել վերադառնալ և վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում շասսիի աշխատանքի հետ կապված տեխնիկական պատճառով։ Անվտանգության բոլոր ընթացակարգերը պահպանելու համար անձնակազմը մանրակրկիտ կատարել է անհրաժեշտ գործողությունները, ներառյալ վայրէջքից առաջ վառելիքի սպառումը», - նշվում է AZAL-ի հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Պուլկովոյի օդանավակայանում՝ Բաքվի ժամանակով ժամը 04:43-ին:
«Վայրէջքի ժամանակ օդանավը փոքր-ինչ դուրս է եկել թռիչքուղու սահմաններից։ Բոլոր 155 ուղևորները օպերատիվ կերպով տարհանվել են, տուժածներ չկան։ Ուղևորներին Սանկտ Պետերբուրգից Բաքու տեղափոխելու համար արդեն ուղարկվել է ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ։ Azerbaijan Airlines-ը շնորհակալություն է հայտնում ուղևորներին հանդարտության և ըմբռնման համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում Պուլկովո օդանավակայանի ծառայություններին մասնագիտական և համակարգված գործողությունների համար», - նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ։
Նոր նշանակում ունենք, Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ շրջանի վարչական ղեկավար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանմեկնարկին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հաջողություն մաղթեց նորանշանակ պաշտոնյային։
Հիշեցնենք, որ Տիգրան Գաբրիելյանը մինչ այդ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր։ Համբարձում Մաթևոսյանի ՇՄ նախարար նշենակվելուց հետո միակ փոխնախարարը, որ չվերանշանակվեց իր պաշտոնում Տիգրան Գաբրիելյանն էր և երկու ամիս անց նշանակվեց վարչական շրջանի ղեկավար։
Այսօրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որով ստեղծվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտները կարգավորող 4 օրենքների փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ից:
Օրենքում ամրագրվել են դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն։
Նոր օրենքով՝ ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվել են բարձրագույն կրթության երեք մակարդակներ, որոնցում ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ, նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան (PhD)։
Օրենքն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն այսօրվանից, գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվում են դոկտորի գիտական աստիճանին:
Կալիֆորնիայում ծովային հետեւակի զորավարժությունների ժամանակ արկ է պայթել, ինչի հետևանքով տուժել են ԱՄՆ փոխնախագահի ավտոշարասյան անվտանգության աշխատակիցները։ Այս մասին հայտնում է The Daily Beast-ը։
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Կալիֆոռնիայի Քեմփ Փենդլթոն ռազմաբազայում՝ ծովային հետեւակի կորպուսի 250-ամյակին նվիրված կրակահերթի ժամանակ։
M777 հաուբիցից արձակված 155 մմ արկերից մեկը ժամանակից շուտ պայթել է Միջպետական 5-ի վրա՝ Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կապող գլխավոր մայրուղու վրա:
Արկի բեկորներից վնասվել են փոխնախագահի անվտանգության ավտոշարասան մոտոցիկլետը և մայրուղու պարեկային մեքենան։ Մասնակիցներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն միջադեպը անհանգստություն է առաջացրել ներկաների շրջանում։
Մայրուղու պարեկության ղեկավար Թոնի Կորոնադոն նշել է, որ «չափազանց հազվադեպ է, երբ կենդանի կրակի կամ պայթուցիկ նյութերի ուսուցումն անցկացվում է ակտիվ մայրուղիների վրա»:
Մինչ միջոցառման մեկնարկը մայրուղու մի հատվածը ժամանակավորապես արգելափակվել է, ինչն առաջացրել է վարորդների դժգոհությունը։ Ցույցը ներառում էր հրետանային սալվոներ, պարաշյուտիստների ցուցադրական թռիչքներ, F-35 կործանիչի թռիչք և նավատորմի SEAL ստորաբաժանումների վայրէջք:
Փոխնախագահն անձամբ ականատես է եղել այդ միջոցառմանը, իսկ ավելի ուշ լրագրողներին ասել է, որ ցուցադրությունը «վկայություն էր կորպուսի ուժի և անպարտելի ոգու մասին»: Նա հավելել է, որ ծովային հետեւակի հետ հանդիպումն իր վրա ուժեղ տպավորություն է թողել։
Սակայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները քննադատել են կատարվածը։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրակոցներն անվանել է «ուժի անհեթեթ ցուցադրություն» և «X» սոցիալական ցանցում գրել է. «Դոնալդ Թրամփը և Ջ.
Միջադեպից հետո ծովային հետեւակի կորպուսը անմիջապես դադարեցրել է կրակոցները և ծառայողական քննություն է սկսել։
Պաշտոնական հաղորդագրության մեջ Առաջին արշավախումբը նշել է, որ «բոլոր գործողությունները տեղի են ունեցել անվտանգության խիստ գնահատումից հետո», և փորձագետները փորձում են պարզել վաղաժամ պայթյունի ճշգրիտ պատճառը:
Թեև Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պնդում են, որ նման զորավարժությունները սովորական պրակտիկա են, զինվորականները չեն ասել, թե արդյոք նախկինում կրակոցներն իրականացվել են բանուկ մայրուղիների վրա:
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Խետաֆեին»։ Արքայական թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ռեալը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնան» հետ է 2 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)
Կիլիան Մբապեն, 80
Հեռացումներ՝ Ալնա Նյոմ («Խետաֆե»), 77, Ալեքսա Սանկրիս («Խետաֆե»), 84, երկրորդ դեղին քարտ