ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում
Նոյեմբերի 06, 2025

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

By Նոյեմբերի 06, 2025 3

ԱՄՆ-ը հայտարարել է նոր դարաշրջանի սկիզբ ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերություններում՝ խոստանալով Կենտրոնական Ասիայի պետություններին ավելի մեծ ուշադրություն, քան երբևէ։ Այդ մասին են վկայում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների խոսքերը՝հինգ երկրների՝ Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի պատվիրակությունների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում։ Ամերիկացի քաղաքական գործիչների ելույթները հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։ 

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով՝ Սերժիո Գորը, հայտարարել է, որ այժմ Կենտրոնական Ասիայի երկրներն ունեն ուղիղ կապ Սպիտակ տան հետ։ «Դուք ստանալու եք այն ուշադրությունը, որին իրապես արժանի եք», -ընդգծել է նա։ 

Իր հերթին ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն ներկա փուլը կոչել է նոր դարաշրջան՝ ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի պետությունների հարաբերություններում։ Նրա խոսքով՝ ներկայում Միացյալ Նահանգների շահերը համընկնում են միջինասիական գործընկերների շահերի հետ, ուստի անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները։ 

«Մեր կողմից մենք փնտրում ենք հնարավորություններ, որպեսզի ամերիկյան նորարարությունները, բիզնեսը և արտադրանքը դուրս գան նոր շուկաներ, քանի որ դա ամրապնդում է երկրների միջև կապերը։ Իսկ ձեր կողմից դուք ցանկանում եք օգտագործել Աստծո կողմից տրված մարդկային և բնական ներուժը՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար՝ չլինելով միայն հումքի կամ էներգիայի աղբյուր, այլ զարգացնելով նոր ճյուղեր և ստեղծելով երկարաժամկետ հնարավորություններ ձեր քաղաքացիների համար», -նշել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար