Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա
Նոյեմբերի 06, 2025

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

By Նոյեմբերի 06, 2025 3

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարձակվել է «Հզբոլլահ» շարժման մի խումբ անդամների վրա, որոնք զբաղվել են Լիբանանի հարավում խմբավորման ենթակառուցվածքների վերականգնմամբ: 

«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հզբոլլահի» շինարարական ստորաբաժանման ահաբեկիչներին, որոնք գործում էին Լիբանանի հարավում գտնվող Տյուրայի շրջանում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտում», - ասված է հայտարարության մեջ: 

Զինվորականները վստահեցնում են, որ այդ օբյեկտն օգտագործվել է սարքավորումների արտադրության համար, որոնք կիրառվում են «Հզբոլլահի»՝ 2024 թվականին Լիբանանի հետ զինված հակամարտության ժամանակ ոչնչացված ենթակառուցվածքի վերականգնման համար:

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Նոյեմբերի 5-ին Երևանում uպանված կինը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր