Նախօրեին Երևանում սպանված կինն աշխատում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում։ Վերջինս իրավաբանական վարչության գլխավոր մասնագետն էր։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Շրջակա միջավայրի նախարարարությունից։
Նոյեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը: