Փորձեք լսել, և դուք կհասկանաք Ռուսաստանին, արձագանքել է Պեսկովը Ռյուտեի խոսքերին:
«Սա հենց Հյուսիսատլանտյան դաշինքի և նրա առաջնորդների խնդիրն է։ Մի կողմից նրանք ասում են, որ չեն լսում Ռուսաստանին։ Մյուս կողմից՝ ասում են, որ չեն հասկանում», - ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը՝ ի պատասխան Ռուտտեի այն դիտարկման, որ նա երկար ժամանակ չի լսել Պուտինին։
Պեսկովը կոչ է արել ՆԱՏՕ-ի առաջնորդներին փորձել լսել Ռուսաստանին։