Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին. սա շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում
Նոյեմբերի 06, 2025

Օվերչուկը՝ Հայաստան ցորեն ուղարկելու մասին. սա շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

By Նոյեմբերի 06, 2025 0

Ռուսաստանից Հայաստան 30 տարվա ընթացքում առաջին գնացքը ուղևորվել է նոր երթուղով, որն անցնում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով։ Այն տեղափոխել է ավելի քան 1,000 տոննա ցորեն, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։ 

Արտահանման բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական «Գրեյն Գեյթս» ընկերությունը։ Երրորդ դասի ցորենը Ուլյանովսկի մարզից բերվել է 15 հացահատիկային վագոններով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև հունվարի վերջ Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին «տրանսպորտային կապերի ապաշրջափակման» համար։

«Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», – ասել է Օվերչուկը։

Rate this item
(0 votes)

Լրահոս