Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը
Դեկտեմբերի 08, 2025

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

By Նոյեմբերի 06, 2025 20

Ռուսաստանի կառավարությանը գոհացնում է «Վրացական երազանք»-ի կառավարության գործունեությունը։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար և նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մատնանշել է «վրացական կառավարության կայունությունը, որը կարողացավ դիմակայել արտաքին ապակառուցողական ազդեցություններին»։ 

«Վրացական կառավարությունը կարողացավ դիմակայել ընտրությունների ժամանակ երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ապակառուցողական գործողություններին։ Իհարկե, կառավարության կայունությունը գովելի է. նրանք իսկապես պաշտպանեցին Վրաստանի և վրաց ժողովրդի շահերը», – ասել է նա։

Մոսկվան բազմիցս իր գոհունակությունն է հայտնել Թբիլիսիին «ինքնիշխանությունը պաշտպանելու», «օտարերկրյա գործակալների» մասին օրենքներ ընդունելու և ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս