ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի կոտրված թագը հայտնաբերվել է Լուվրի մոտ՝ թանգարանի թալանի դեպքից հետո։ Այս մասին գրում է Le Parisien-ը։ «Գողացված զարդերից մեկը հայտնաբերվել է թանգարանի մոտ։ Նախնական տվյալներով՝ այն կայսրուհու թագն է, որը կոտրված վիճակում է»,- նշված է հոդվածում։

 

Նշենք՝ թանգարանը թալանվել է հոկտեմբերի 19-ի առավոտյան։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մշակութային հարցերի նախարար Ռաշիդա Դատին, ով այցելել է թանգարան։ Նա նշել է, որ դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ, և թալանի ընթացքում տուժածներ չեն եղել։

Le Parisien-ի տվյալներով՝ հանցագործները գողացել են նաև 9 ոսկյա և ջարդված զարդեր Ֆրանսիայի կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից։

Փարիզի Լուվրի թանգարանը փակվել է կողոպուտից հետո, հայտնում է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։

Ռաշիդա Դատին X-ում գրել է, որ կողոպուտը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, երբ թանգարանը բացվում էր։ Նա ասել է, որ ինքը գտնվում է տեղում, որտեղ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

Թանգարանը հաստատել է, որ այսօր փակվում է «բացառիկ պատճառներով»՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։ Ֆրանսիական տարբեր լրատվամիջոցների հաղորդագրություններում ասվում է, որ գողացվել են Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից զարդեր։

Ամերիկյան «Careerbliss» ընկերությունը, որն օգնում է գործատուներին արդյունավետ աշխատանքային թիմի հավաքագրման հարցում, աշխատողի գոհունակության վերաբերյալ զեկույց է պատրաստել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ 

Հազարավոր աշխատակիցների մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում կազմված զեկույցի տվյալներով՝ հայտնի են դարձել այն մասնագիտությունները, որոնք Թուրքիայում ամենից շատն են ազդում մարդկանց տրամադրության վրա և կոչվում են «դժբախտ մասնագիտություններ»։

Այդպիսի մասնագիտությունների թիվը Թուրքիայում 8-ն է, որոնց շարքը գլխավորում են հաշվապահությունը, անվտանգության ծառայությունը և դրամարկղային աշխատանքը։ 

Առավել հատկանշական է այն, որ վերոնշյալ մասնագիտությունների թվում հիմնականում շատ վարձատրվողներն են, ինչն էլ թուրքական մամուլում որակվել է հետևյալ կերպ․ «Պարզվում է, որ ամենաշատ վաստակողներն ամենադժբախտ մարդիկ են»։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: 

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:

Երևանում թալանել են հայտնի «Եվրոբազա» ընկերությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել: 

Տեղում Հրայր Ա.-ն քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակատահատվածում անհայտ անձը կամ անձինք Արին Բերդի փողոցում գործող «Եվրոբազա» ընկերության պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են, մտել ներս, ապա իր աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկակակն միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
  
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաատսխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Հրայր Ա.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Եվրոբազա» ընկերության փոխտնօրենն է, իսկ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 13 միլիոն դրամ: 

Թրամփը համացանցում հրապարակել է ԱԲ-ի միջոցով պատրաստված տեսանյութ, որում կործանիչից ցեխ է նետում ցուցարարների վրա։

 

Նշենք, որ նախօրեին «Թագավորներ չկան» կարգախոսով հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Վաշինգտոնի և այլ քաղաքների փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը նախագահական լիազորությունների ընդլայնման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման դեմ։

Մասնակիցները պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր «Ժողովրդավարության մեջ թագավորների տեղ չկա» կարգախոսը։ Բողոքի ցույցերը խաղաղ էին և առանց միջադեպերի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է 2026 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կրկին առաջադրվելու մտադրության մասին՝ վստահություն հայտնելով հաղթանակի նկատմամբ։

 

Ընտրվելու դեպքում դա կլինի քաղաքական գործչի յոթերորդ ժամկետը, ով 1996 թվականից ի վեր ղեկավարել է կառավարությունը ավելի քան 18 տարի (ընդհատումներով)։

Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Լոնդոնում բնակվող մի ամերիկացի կարդացել է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու մասին լուրը եւ նամակ ուղարկել ԱՄՆ դեսպանատուն՝ «ամուսնալուծության» խնդրանքով։ Այսպես է սկսվել քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, որն այժմ մոտենում է ավարտին, գրել է The Washington Post-ը։ https://www.washingtonpost.com/world/2025/10/18/renounce-us-citizenship-politics-expats/

Տղամարդը, որը ցանկացել է անանուն մնալ՝ Թրամփի վարչակազմի վրեժխնդրությունից վախենալով, նշել է, որ այլեւս իրեն ամերիկացի չի զգում։ Նա երկար տարիներ ապրել է Մեծ Բրիտանիայում, ունի բրիտանական անձնագիր եւ աշխատում է ոչ առեւտրային ոլորտում։ «Նախկինում ես ինձ զգում էի ե՛ւ բրիտանացի, ե՛ւ ամերիկացի։ Բայց հիմա ես ինձ զգում եմ միայն բրիտանացի»,- խոստովանել է նա։

Նա միայնակ չէ։

Ինչպես հավաստիացրել է պարբերականը, արտասահմանում ապրող ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են որոշում պաշտոնապես խզել կապերը հայրենիքի հետ։ Եթե նախկինում հարկերն ու բյուրոկրատիան էին հիմնական պատճառները, այժմ ավելի ու ավելի հաճախ նշվում է քաղաքականությունը։ Greenback խորհրդատվական ընկերության հարցման համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիությունից հրաժարվելու մասին մտածողների մասնաբաժինը 30 տոկոսից աճել է մինչեւ 49 տոկոսի։ Նրանց կեսից ավելին որպես պատճառ նշում է հիասթափությունը ԱՄՆ քաղաքականությունից։

Արտասահմանում ապրող ամերիկացիները պարտավոր են հարկեր վճարել երկու երկրներում, իսկ որոշ բանկեր հրաժարվում են համագործակցել նրանց հետ Վաշինգտոնի խիստ պահանջների պատճառով։ Բացի այդ, աճող քաղաքական պառակտումը, բռնությունը եւ ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամը միայն մեծացնում են «պորտալարը կտրելու» ցանկությունը։

Օհայոյից 33-ամյա Քոլին Մակքաթչեոնն, օրինակ, որը բնակվում է Լոնդոնում, նամակ է ուղարկել՝ հրաժարվելով քաղաքացիությունից 2024թ․ ընտրությունների օրը։ Իսկ 41-ամյա Էբին, որը ծնվել է ԱՄՆ-ում բրիտանացի ծնողներից, հատուկ թռել է Լատվիա՝ պաշտոնապես խզելու կապերն այն երկրի հետ, որտեղ անցկացրել է մանկությունը։

Հրաժարման ընթացակարգը երկարատեւ է եւ անշրջելի. պետք է ապացուցել երկքաղաքացիությունը, վճարել 2 350 դոլար եւ երդվել հրաժարվելու մասին։ «Դա նման է իմ մի մասից հրաժարվելուն,- ասել է Էբին։- Ես մի քիչ ամերիկացի էի, բայց դա արդեն անցյալում է»։

 

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։

Միջազգային շատ լրատվամիջոցներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի Վլադիմիր Զելենսկու միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումն անվանել են Կիևի համար ձախողում։ ՌԻԱ Նովոստին վերլուծել է հրապարակումները։

 

Օրինակ՝ ամերիկյան The Wall Street Journal թերթը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը չի հիշատակել Tomahawk թևավոր հրթիռների վերաբերյալ բանակցությունները, որոնց հույսը Ուկրաինան ուներ։

Իր հերթին, բրիտանական The Telegraph թերթը կարծում էր, որ Զելենսկին դատարկաձեռն է հեռացել, քանի որ Թրամփը պատրաստ չէր Կիևին մատակարարել այդ զենքերը։

Գերմանական Bild թերթը հրապարակել է «Լուրջ հարված Զելենսկու Tomahawk երազանքին» վերնագրով հոդված։ Հոդվածում նաև նշվում է, որ ամերիկացի առաջնորդը վստահ է նախագահ Վլադիմիր Պուտինի շահագրգռվածության մեջ՝ հակամարտությունը դադարեցնելու հարցում։

Իսպանական El Pais թերթը գրել է, որ «Թրամփի ճոճանակը թեքվել է դեպի Մոսկվա», մինչդեռ Զելենսկին հույս ուներ վերադառնալ Ուկրաինա լրացուցիչ ռազմական աջակցությամբ։

Ֆրանսիական Le Monde-ի հոդվածի հեղինակը նշել է ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ Պուտինի՝ հակամարտությունը դադարեցնելու ցանկության նկատմամբ իր վստահության, ինչպես նաև Կիևին Tomahawk հրթիռները հանձնելուց հրաժարվելու մասին։

Իր հերթին, ֆրանսիական Le Point ամսագիրը ուշադրություն է հրավիրել Զելենսկու ամոթալի վիճակի վրա՝ կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև թունելի հնարավոր կառուցման քննարկման ժամանակ Թրամփի կողմից իրեն ուղղված քննադատության հետ։

Ուկրաինական Strana.ua հրատարակությունը թվարկել է երեք նպատակ, որոնք Զելենսկին հետապնդել է ԱՄՆ կատարած այցի ընթացքում, որոնք նա չի կարողացել իրականացնել՝ Tomahawk հրթիռների ստացում, անվճար ռազմական օգնություն և Թրամփին ստիպել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Թրամփը հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում հանդիպել է Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդել է CNN-ը, Սպիտակ տան ղեկավարը հստակեցրել է, որ Կիևը չի ստանա հեռահար հրթիռները։ Axios-ը, իր հերթին, գրել է, որ բանակցությունները դժվար են եղել, իսկ ամերիկացի առաջնորդը՝ կոշտ։ Հրատարակության աղբյուրներից մեկը նույնիսկ ասել է, որ «դրանք վատ են ընթացել»։

Ֆոտո

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Նոյեմբերի 5-ին Երևանում uպանված կինը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից էր

Փորձեք լսել և դուք կհասկանաք Ռուսաստանին․ Պեսկովը՝ Ռյուտեին

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Հրաժարական է տվել Չեխիայի վարչապետի կաբինետը

Պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը

Կարգալույծ է հռչակվել Ստեփան Ասատրյանի «պատարագին» մասնակցած Տ․ Տարոն քահանա Հունանյանը