ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր որոշվել է՝ որ քաղաքական ուժը որ համարի ներքո է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին։

Այսպիսով՝

1. «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

3. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

4. «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

5. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

6. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

7. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

8. «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երբ HuffPost-ի թղթակիցը հարցրել է, թե ով է ընտրել Բուդապեշտը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման համար, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են . «Ձեր մայրը»։ Այս մասին հաղորդում է հրատարակությունը, փոխանցում է rbc.ru-ն։

«Ո՞վ է ընտրել Բուդապեշտը որպես հանդիպման վայր»,-հարցրել է լրագրողը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պատասխանեց. «Ձեր մայրն է ընտրել»։ Եվ որոշ ժամանակ անց հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը կրկնել է կատակը՝ շփվելով լրագրողների հետ: 

Նույն լրագրողը այնուհետև հարցրել է, թե արդյոք նա իր պատասխանը ծիծաղելի է համարում։ «Ինձ համար ծիծաղելի է, որ դուք ձեզ ընդհանրապես լրագրող եք համարում։ Դուք ծայրահեղ ձախ գրչակ եք, որին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, այդ թվում՝ ձեր գործընկերները լրատվամիջոցներում։ Դադարեք ինձ ուղարկել ձեր ոչ անկեղծ, կողմնակալ և մոլորեցնող հարցերը»։

Երբ HuffPost-ի թղթակիցը հարցրել է, թե ով է ընտրել Բուդապեշտը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման համար, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են . «Ձեր մայրը»։ Այս մասին հաղորդում է հրատարակությունը, փոխանցում է rbc.ru-ն։

«Ո՞վ է ընտրել Բուդապեշտը որպես հանդիպման վայր»,-հարցրել է լրագրողը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պատասխանեց. «Ձեր մայրն է ընտրել»։ Եվ որոշ ժամանակ անց հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը կրկնել է կատակը՝ շփվելով լրագրողների հետ: 

Նույն լրագրողը այնուհետև հարցրել է, թե արդյոք նա իր պատասխանը ծիծաղելի է համարում։ «Ինձ համար ծիծաղելի է, որ դուք ձեզ ընդհանրապես լրագրող եք համարում։ Դուք ծայրահեղ ձախ գրչակ եք, որին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, այդ թվում՝ ձեր գործընկերները լրատվամիջոցներում։ Դադարեք ինձ ուղարկել ձեր ոչ անկեղծ, կողմնակալ և մոլորեցնող հարցերը»։

Մենք խաղաղություն ենք ուզում, Պուտինը չի ուզում, մենք պետք է ճնշում գործադրենք նրա վրա։ Այս մասին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

«Մենք հասկանում ենք, որ Պուտինը պատրաստ չէ, բայց վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Եվ մեզ դա իսկապես անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, որ նրանք մարտադաշտում որևէ առաջընթաց չեն գրանցում, և դա լավ է։ Կարծում եմ՝ նրանց բանակը ներկայում մեծ կորուստներ է կրում, տնտեսական և մարդկային առումով։ Ըստ իս, դա շատ կարևոր պահ է»,- ընդգծել է Զելենսկին։

Նա հավելել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով»։

«Նախևառաջ, կարծում եմ, որ մենք պետք է նստենք և խոսենք։ Երկրորդ, մեզ անհրաժեշտ է կրակի դադարեցում։ Նույնիսկ հիմա, ինչպես տեսնում եք Մերձավոր Արևելքում, շատ դժվար է պահպանել հրադադարը»,- ասել է Զելենսկին։

Պերմի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են համակարգչային մոդելավորման վրա հիմնված խաչմերուկների օպտիմալացման ալգորիթմ: Naked Science-ի տվյալներով՝ այս տեխնոլոգիան կարող է տրանսպորտային ցանցի թողունակությունը մեծացնել 15-20%-ով:

Պերմի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են իմիտացիոն համակարգչային մոդել, որը թույլ է տալիս վերարտադրել բարդ կարգավորվող խաչմերուկի աշխատանքը։ Դրա հիման վրա փորձեր են իրականացվել, որոնք հնարավորություն են տվել գնահատել լուսացույցի աշխատանքի տարբեր ռեժիմների ազդեցությունը տրանսպորտային հոսքերի ինտենսիվության և դրանց արդյունավետության վրա։

Մոդելավորումը ցույց է տվել, որ լուսացույցի աշխատանքի ընդհանուր տևողությունը կլինի ճանապարհի ծանրաբեռնվածության վրա ազդող հիմնական գործոնը։

Ճանապարհային ծանրաբեռնվածության տարածված պատճառներից է ձախ շրջադարձը, որը հաճախ բարդ հատված է հանդիսանում։ Ավտոմեքենաների վարորդները ստիպված են ճանապարհ զիջել հանդիպակաց տրանսպորտին և սպասել հարմար պահի մանևրն իրականացնելու համար։ Շրջադարձի համար հատուկ ազդանշանի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելափակում է ամբողջ գիծը։

Լրացուցիչ անցումային ժամանակի ազդեցությունը գնահատելու համար գիտնականները մոդելավորել են խաչմերուկ՝ իմիտացնելով ձախ շրջադարձը 20 վայրկյան տևողությամբ փուլով և առանց դրա։

Արդյունքները ցույց են տվել, որ համեմատաբար փոքր երթևեկության (ժամում 490 մեքենա) դեպքում ձախ շրջադարձի համար հատուկ ազդանշան ավելացնելը հանգեցնում էր գերբեռնվածության ավելացման, քանի որ վարորդները կարող էին առանց խոչընդոտի մանևր կատարել։ Սակայն, ինտենսիվ երթևեկության (ժամում 800 մեքենա) դեպքում դրա առկայությունը դառնում է անհրաժեշտ պայման, հակառակ դեպքում հերթում սպասելու ժամանակը գերազանցում է 6 րոպեն, ինչը կրիտիկական է ակտիվ տրանսպորտային հոսքի համար։

Մշակված ալգորիթմը կարող է հարմարեցվել ցանկացած իրական խաչմերուկի՝ հիմնվելով դրա բնութագրերի վրա։

Մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք: Թրամփը ճիշտ է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

«Եվ հետո սկսեք խոսել այն մասին, թե ինչպես քայլեր ձեռնարկել դեպի երկարաժամկետ խաղաղություն։ Բայց հարցը Պուտինն է, որովհետև մենք չենք սկսել այս պատերազմը։ Մեզ անհրաժեշտ են անվտանգության հզոր երաշխիքներ հրադադարից հետո, որպեսզի Պուտինը չվերադառնա նոր ագրեսիայով։ Մեր դիրքորոշումը նախ հրադադարն է, որպեսզի կարողանանք խոսել և հասկանալ դիրքորոշումները»։

Զելենսկին նաև հայտարարել է, որ ռուսները վախենում են Tomahawk հրթիռներից։

«Նրանք գիտեն, որ սա հզոր զենք է... Նրանք նաև գիտեն, թե ինչ զենք ենք մենք արտադրում, և նրանք վախենում են այս համադրությունից»,-հավելել է Ուկրաինայի նախագահը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հոգեւորականների նկատմամբ նոր թափ ստացած բռնաճնշումներն ակնհայտ են դարձնում այն, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանն արդեն հասնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահընկեցությանը։ Նշենք նաեւ այն, որ կա արդեն հարուցված վարույթ, եւ նրա մասով վարույթային գործողություններն անխուսափեի են։ 

Ո՞վ է լինելու Վեհարանում Վեհափառի տեղապահը, երբ նրան կալանավորեն, ի՞նչ է ենթադրում գործող կարգը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ Տեր Եսայի քահանա Արթենյանից։

«Հիմա ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող։ Ոչինչ չեմ կարող այս պահին ասել։ Հիմա՝ առանց մեկնաբանության։ Անկեղծ, ես տեղյակ չեմ՝ ինչպես է լինելու։ Դա, երեւի թե, կորոշվի»,- ասաց Տեր Հայրը։

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ով կարող է մեզ ընթացակարգը ներկայացնել. Տեր Հայրը պատասխանեց, որ այս պահին այդ հարցերին ոչ ոք չի անդրադառնալու։ «Ավելին ասել չեմ կարող»,- եզրափակեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Հավելենք, որ ակնհայտ է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ին կձերբակալի Փաշինյանի կառավարությունը՝ ստիպելով նրան հրաժարվել գահից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Աշխարհի մարդկանց մեծ մասը նախընտրում է իր օրը սկսել մի բաժակ անուշաբույր սուրճով՝ կարելի է միայն պատկերացնել, թե որքան սուրճի մրուր է ամեն օր հայտնվում թափոնների մեջ։ Սակայն, ավստրալացի գիտնականները նոր հետազոտությամբ հայտնաբերել են սուրճի մրուրի զարմանալի գործնական կիրառություն՝ այրված արտադրանքը ունակ է բարձրացնելու բետոնի ամրությունը մինչև 30%, գրում է Science Alert-ը: 

Ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 10 միլիարդ կիլոգրամ սուրճի մնացորդ, որի մեծ մասը հայտնվում է աղբավայրերում։ Ըստ RMIT համալսարանի ինժեներ Ռաջիվ Ռոյչանդի՝ օրգանական թափոնների հեռացումը շրջակա միջավայրի համար էկոլոգիական խնդիր է, քանի որ այն հանգեցնում է մեծ քանակությամբ ջերմոցային գազերի, այդ թվում՝ մեթանի և ածխածնի երկօքսիդի արտանետմանը, որոնք նպաստում են կլիմայի փոփոխությանը, հաղորդում է «Ֆոկուս»-ը: Գիտնականների նոր հնարամիտ բաղադրատոմսը, կարծես, ի վիճակի է լուծել միանգամից մի քանի խնդիր։ 

Ամբողջ աշխարհում զարգացող շինարարական շուկայի պայմաններում աճում է ռեսուրսատար բետոնի պահանջարկը, ինչը կապված է մի շարք բնապահպանական խնդիրների հետ։ Ըստ Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի (RMIT) ինժեներ Ցզե Լիի՝ շինարարության ոլորտի արագ աճող կարիքները բավարարելու համար ամբողջ աշխարհում բնական ավազի շարունակական արդյունահանումը, որը սովորաբար իրականացվում է գետերի հուններից և ափերից, մեծ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։ 

Ռեսուրսների սահմանափակության և ավազի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության պատճառով, ավազի կայուն մատակարարումը պահպանելու հարցում կան կարևոր և երկարաժամկետ մարտահրավերներ: Գիտնականները կարծում են, որ նոր մոտեցումը կարող է օգնել կանխել օրգանական թափոնների աղբավայրերում հայտնվելը և ավելի լավ պահպանել մեր բնական ռեսուրսները, ինչպիսին է ավազը: 

Օրգանական արտադրանքները, ինչպիսին է սուրճի մրուրը, չի կարելի ուղղակիորեն ավելացնել բետոնին, քանի որ դրանք արտանետում են քիմիական նյութեր, որոնք նվազեցնում են շինանյութի ամրությունը։ Արդյունքում, գիտնականները ցածր էներգիա են օգտագործել և սուրճի մնացորդը տաքացրել են ավելի քան 350°C ջերմաստիճանում՝ զրկելով դրանք թթվածնից։ 

Այս գործընթացը հայտնի է որպես պիրոլիզ և քայքայում է օրգանական մոլեկուլները, որի արդյունքում առաջանում է ծակոտկեն, ածխածնով հարուստ փայտածուխ, որը հայտնի է որպես բիոածուխ և ունակ է կապեր ձևավորել ցեմենտի մատրիցի հետ՝ ներդրվելով դրա մեջ։ Հետազոտության ընթացքում սուրճի մրուրը պիրոլիզի է ենթարկվել նաև 500°C ջերմաստիճանում, սակայն ստացված բիոածխի մասնիկներն այդքան էլ ամուր չեն եղել։ 

Հետազոտության հեղինակները նախազգուշացրել են, որ իրենք դեռ պետք է ստուգեն և գնահատեն նման ցեմենտային արտադրանքի երկարակեցությունը։ Ներկայումս նրանք փորձարկում են սուրճի և ցեմենտի հիբրիդի վարքը սառեցման/հալեցման ցիկլերի, ջրի կլանման, մաշվածության և բազմաթիվ այլ սթրեսային գործոնների պայմաններում։

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստան է ներմուծվում մեծ քանակությամբ սերուցք Իրանից, որը հետագայում օգտագործվում է կարագի, թթվասերի, կաթնաշոռի և այլ կաթնամթերքի արտադրության մեջ։

Որոշ արտադրողներ այդ ապրանքները շուկայում վաճառում են «տեղական արտադրության» պիտակով, ինչը մոլորեցնում է սպառողին։ Ռուսաստանի վերահսկիչ մարմինները արդեն արձագանքել են՝ նշելով, որ Իրանից եկող կաթնամթերքի որակի նկատմամբ առկա են կասկածներ, և նույնիսկ պահանջել են տեսահսկողություն գործարաններում, որպեսզի վերահսկեն արտադրության ընթացքը։ 

Ինչ ռիսկեր են սպառնում սպառողին 

Մանրէաբանական

• Սննդային թունավորումներ
• Աղիքային վարակներ
• Բարձր ռիսկ՝ երեխաների, հղիների, տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող անձանց համար

Քիմիական

• Ալերգիկ ռեակցիաներ
• Լյարդի և երիկամների ախտահարումներ
• Մանրէների կայունություն հակաբիոտիկների հանդեպ

Սննդային արժեքի կորուստ

Ներմուծվող սերուցքը հաճախ լինում է վերամշակված կամ սառեցված հումք, որը կորցնում է սպիտակուցներն ու վիտամինները։ Արդյունքում՝ «առողջ» համարվող արտադրանքը դառնում է թերհամակարգային և սննդային արժեքով աղքատ։

Երկարաժամկետ հետևանքներ

• Քրոնիկ թունավորումներ միկրոդոզաներով
• Հակաբիոտիկային կայուն շտամների տարածում հանրային առողջապահության մակարդակով

Խնդիրը միայն առևտրային չէ, այլ առողջապահական։
Սպառողը իրավունք ունի իմանալ՝ որտեղից է գալիս իր կաթը, կարագը կամ թթվասերը։

Հ.Գ.

Պահանջվում է պետական վերահսկողություն, որպեսզի առողջության գինը չդառնա անպատասխանատվությունը»։

ԱՄՆ նախագահ Թրամփը հանդիպում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ. hանդիպման մասին ասված է Սպիտակ տան տարածած լուսանկարին կից հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ միաժամանակ նշվում է. «Մենք մարդկանց չենք կորցնում, մենք գումար չենք ծախսում, մեզ վճարում են ռազմաամթերքի և հրթիռների համար… մենք շատ լավ գործարք ենք կնքել ՆԱՏՕ-ի հետ… դրա համար չէ, որ մենք այստեղ ենք։ Մենք այստեղ ենք հազարավոր կյանքեր փրկելու համար…»։

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար