ArmNews
Նոյեմբերի 06, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ակնկալում է, որ կընդլայնվի Աբրահամի համաձայնագրերը և հույս ունի, որ Սաուդյան Արաբիան կմիանա այն համաձայնագրին, որը կարգավորել է Իսրայելի և որոշ արաբական պետությունների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները։

«Ես հույս ունեմ տեսնել Սաուդյան Արաբիայի անդամակցությունը, և ես հույս ունեմ տեսնելու ուրիշների անդամակցությունը։ Կարծում եմ, որ երբ Սաուդյան Արաբիան անդամակցում է, բոլորը միանում են»,-Fox Business Network-ով հեռարձակված հարցազրույցում ասել է Թրամփը՝ նշելով, որ հոկտեմբերի 15-ին «շատ լավ զրույցներ» է ունեցել այն պետությունների հետ, որոնք հայտնել են համաձայնագրերին միանալու իրենց պատրաստակամության մասին։

2025թ. մայիսին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։

«Ես կանխատեսում եմ, որ շուտով կտեսնենք Լիբանանում և, նույնիսկ, Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքը Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը»,- մասնավորապես, ասել է նա և հավելել, որ «սա հսկայական նախաձեռնություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի կողմից։

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ևս 16 մարդու՝ կապված հոկտեմբերի 4-ին երկրի նախագահի աշխատակազմի շենքի վրա կատարված գրոհի հետ՝ այդպիսով գործին մեղսակիցների թիվը հասցնելով 62-ի։ 

Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ ձերբակալվածները մեղադրվում են «ոստիկանի վրա հարձակման», «գույքի վնասման կամ ոչնչացման», «ստրատեգիական օբյեկտների զավթման կամ արգելափակման», «խմբային բռնության կազմակերպման, ղեկավարման կամ մասնակցության», ինչպես նաև «Վրաստանում սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական ​​իշխանության տապալման կոչերի» մեջ։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի երեկոյան, ցուցարարները փորձել են ներխուժել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայր՝ սկսելով «իշխանության փոխանցումը ժողովրդին»։

Իրավապահ մարմինները նրանց դեմ կիրառել են հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ։ Բախումների հետևանքով վիրավորվել է մինչև 25 ոստիկան, որոնցից 15-ը հոսպիտալացվել են։

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։
Հորդոդում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։

Թիվ 14 ԸԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի, այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։ 

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։

Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։ 

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝

«Հայրենիք» կուսակցությունը

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը

«Մայր Հայաստան» Ազգային-դեմոկրատական կուսակցությունը

«Ժառանգություն» կուսակցությունը

«Հանրապետություն» կուսակցությունը

«Համահայկական ճակատ» կուսակցությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։

Այսօր խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի տներում։ Այս մասին հայտնում են Վրաստանի Դատախազությունից։

Խուզարկվել են նաև նրանց հետ կապված ութ անձանց տներ՝ տարբեր քրեական հետաքննությունների շրջանակներում։ Առգրավվել են էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար։

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանագիր է արձակել դեռևս 2023 թվականին։ Հունգարիան, որպես ՄՔԴ-ի այսպես կոչված Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, գտնվում է իր իրավասության ներքո, բայց Բուդապեշտը չի ձերբակալի Կրեմլի առաջնորդին, գրում է Bild-ը։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն երաշխավորել է Պուտինի մուտքը երկիր և հայտարարել, որ ամեն ինչ կանի՝ «որպեսզի նա հաջող բանակցություններ վարի Թրամփի հետ, ապա վերադառնա տուն»։

«Մենք նրան հարգանքով կընդունենք, կտեղավորենք և կապահովենք բոլոր պայմանները ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների համար»,- հայտարարել է Սիյարտոն։

Պուտինը կարող է թույլտվություն ստանալ առանձին երկրներից՝ իր ինքնաթիռով ԵՄ երկրների օդային տարածքով անցնելու համար, հաղորդում է BBC-ն։

«Մենք ապրում ենք իրական աշխարհում,- լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Օլոֆ Գիլը։ -Հանդիպումները միշտ չէ, որ տեղի են ունենում այն ​​հերթականությամբ և ձևաչափով, որը մենք կցանկանայինք, բայց եթե հանդիպումները մեզ ավելի մոտեցնեն Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղությանը, պետք է ողջունենք դրանք»։

Հունգարիա հասնելու համար Պուտինի ինքնաթիռը պետք է հատի ԵՄ այն երկրների օդային տարածքը, որտեղ գործում է Միջազգային քրեական դատարանի հրամանագիրը։

Ըստ ԵՄ արտաքին գործերի հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերի՝ Պուտինի դեմ պատժամիջոցները «ճանապարհորդության հատուկ արգելք» չեն ներառում:

Tomahawk հրթիռների փոխանցումը Ուկրաինային առայժմ կասեցվել է։ Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի պատգամավոր Եգոր Չերնյովը։

Նա նշել է, որ համագործակցության այլ ոլորտներ շարունակում են քննարկվել, դրանց թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների մատակարարումը եվրոպական PURL ծրագրի միջոցով, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների հետ համատեղ զենքի արտադրության Build with Ukraine նախաձեռնության մշակումը։

Ըստ Չերնյովի՝ Պուտինի և Թրամփի նախորդ օրվա հեռախոսազրույցից հետո իրենց առաջիկա հանդիպման վերաբերյալ սպասումները փոխվել են, և «որոշ առաջնահերթություններ կարող են վերանայվել»։

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալներ է ուղարկել Վենեսուելա՝ իշխանափոխություն իրականացնելու համար։ 

Նա նշել է, որ Վաշինգտոնը «կոպիտ և բաց ձևով փորձում է իշխանափոխություն պարտադրել» և միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին:

 

Մադուրոն հավելել է, որ երկրում ավելի քան 6,2 մլն քաղաքացի մասնակցում է ազգային ինտեգրված պաշտպանության համակարգին և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի:

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար