Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսական ուժերը գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 502 անօդաչու թռչող սարք, 15 «Կալիբր» հրթիռ և 8 «X-101» թևավոր հրթիռ։
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կիրովոգրադի մարզում վիրավորվել է երկաթգծային ընկերության 4 աշխատակից։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես խափանվել է։ Վնասվել է 17 բնակելի շենք, որոնցից մեկն ավերվել է։ Կիևի մարզում խոցված թիրախի բեկորները հրդեհ են առաջացրել, վնասել մեքենաներ և պատուհաններ։
Չեռնիգովի մարզում, ըստ տեղի իշխանությունների, անօդաչուները հարվածել են «կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի»։
30 000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Անօդաչուների հարվածներից վնասներ են գրանցվել նաև Խմելնիցկու, Լվովի, Իվոնո-Ֆրանկովսկի, Լուցկի մարզերում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ռոստովի, Բրյանսկի, Կրասնոդարի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում, Սև և Ազովի ծովերում, Ղրիմում։
Վրաստանի իշխանությունները հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին սպառնացել են ցմահ բանտարկությամբ՝ «2008 թվականի պատերազմը սանձազերծելու» համար, հաղորդում է РИА Новости-ն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ ցանկացած հարձակողական կամ անեքսիայի փորձից՝ նշելով, որ դա չի կանգնեցնի Պաղեստինի Պետության ճանաչման շարժումը։
Այս մասին նա նշել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո X-ում կատարած գրառման մեջ։
«Ես հենց նոր խոսեցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։ Միասին մենք համանախագահելու ենք սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայանալիք երկու պետության բանաձևով կարգավորման համաժողովը։ Պաղեստինցի պաշտոնյաներին վիզա չտրամադրելու ամերիկյան որոշումն անընդունելի է։ Մենք կոչ ենք անում չեղարկել այս միջոցը և ապահովել պաղեստինյան ներկայացուցչությունը՝ համաձայն հյուրընկալող երկրի համաձայնագրի», – նշել է նա գրառման մեջ։
Մակրոնը նաև նշել է, որ նպատակը հստակ է՝ ապահովել երկու պետությունների բանաձևով կարգավորման հնարավորինս լայն միջազգային աջակցություն՝ որպես միակ միջոց և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների օրինական նկրտումները բավարարելու համար։
«Սա կպահանջի մշտական հրադադարի իրականացում, բոլոր պատանդների ազատ արձակում, Գազայի ժողովրդին մարդասիրական լայնածավալ օգնության մատակարարում և Գազայում կայունացման առաքելության տեղակայում։ Մենք նաև աշխատում ենք ապահովել, որ հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ը զինաթափվի և զերծ մնա Գազայի ցանկացած կառավարումից, և որ Պաղեստինի ինքնավարությունը բարեփոխվի և ամրապնդվի, ինչպես նաև Գազայի հատվածը լիովին վերակառուցվի», – հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի խոսքով՝ «որևէ հարձակողական, անեքսիայի փորձ կամ բնակչության բռնի տեղահանում չի խաթարի թագաժառանգի հետ մեր ստեղծած թափը, որին արդեն միացել են շատ գործընկերներ»։
«Կհանդիպենք Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին։ Եկեք այս երկու պետության բանաձևով կարգավորմանը նվիրված համաժողովը միասին դարձնենք վճռորոշ շրջադարձային կետ տարածաշրջանում բոլորի համար խաղաղության և անվտանգության համար», – եզրափակել է նա։
Ավելի վաղ, բացի Ֆրանսիայից, Պաղեստինը ճանաչելու մտադրությամբ հանդես են եկել Բելգիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ջոն Հիլին ժամանել է Կիև՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի (Ռամշտայնի ձևաչափ) հանդիպումից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:
Այս մասին իր Տելեգրամ ալիքում հայտնել է նրա ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալը։
«Ես ուրախ եմ ողջունել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին Ուկրաինայում»,- գրել է նա։
Մոսկվան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգի ձևավորմանը, որը կդառնա Եվրասիայում անվտանգության ընդհանուր ճարտարապետության բաղկացուցիչ մասը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Եվ պետք է Ռուսաստանի ու Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր համակարգը ձևավորվի որպես Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ընդհանուր մայրցամաքային ճարտարապետության բաղկացուցիչ մաս», – ասել է նա ինդոնեզական «Կոմպաս» թերթին տված հարցազրույցում։
Նախարարն ընդգծել է, որ «կայուն խաղաղությունն անհնար է առանց հակամարտության սկզբնապատճառներն արմատապես վերացնելու»։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ «որպեսզի խաղաղությունը հաստատուն լինի, անհրաժեշտ է ճանաչել և միջազգային իրավական եղանակով ձևակերպել նոր տարածքային իրողությունները, որոնք առաջացել են Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելուց հետո»։Լավրովը հավելել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակը, այսինքն՝ այն պայմանները, որոնք ամրագրված են Ուկրաինայի 1990 թվականի անկախության հռչակագրում, և որոնց հիման վրա ուկրաինական պետականությունը ժամանակին ճանաչվել է Ռուսաստանի և ամբողջ միջազգային հանրության կողմից»։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան այսօր «միակ երկիրն է, որտեղ օրենսդրական մակարդակով արգելված է բնակչության զգալի մասի լեզվի օգտագործումը»։ «Ոչ պակաս կարևոր է ապահովել մարդու իրավունքների վերականգնումը և պահպանումը այն տարածքներում, որոնք մնում են Կիևի ռեժիմի վերահսկողության տակ, որը, ինչպես ես արդեն նշել եմ, ոչնչացնում է Ռուսաստանի, ռուսների և ռուսախոս մարդկանց հետ կապված ամեն ինչ՝ ռուսաց լեզուն, մշակույթը, ավանդույթները, կանոնական ուղղափառությունը, ռուսալեզու լրատվամիջոցները», – նշել է նա։
«Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը» (EUROCONTROL) հրապարակել է սույն թվականի օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակատվածի վերաբերյալ «Եվրոպական ավիացիայի զեկույցը»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ զեկույցի՝ Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը, որտեղից վերոնշյալ ժամանակահատվածում օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։
Ստամբուլի օդանավակայանին հաջորդում են Ամստերդամի օդանավակայանը՝ օրական 1450, Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանը՝ 1432, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանը՝ 1384 և Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը՝ 1346 թռիչքով։Ցանկի 8-րդ տեղում Անթալիայի օդանավակայանն է՝ օրական միջինում 1055 թռիչքով։
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ավարտված կայծակնային շախմատի մրցաշարում գերազարց խաղ է ցուցադրել շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը:
Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Տիգրան Պետրոսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:
Մենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը՝ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ:
«Կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար և կա մեխանիզմ՝ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն այդ որոշումը հակասում է հանրային կարգին: Սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում:
Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է ՀՀ կողմից: Այսինքն, ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է: Իրավական պետությունը պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային որոշումը հակասում է հենց դրան»,- ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք, որ ըստ գործրար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի՝ 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Հիշեցնենք նաև, որ գործարարը այս պահին կալանավորված է:
Օգոստոսի 30-ին սպանության փորձ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մարզի բնակավայրի տներից մեկից գողություն է կատարվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Քրեական և համայքային ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Բ․ Ռ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 53-ամյա Լ․ Պ․-ն ապօրինի մուտք է գործել իրենց առանձնատան 2-րդ հարկ՝ մտել է ննջասենյակ, որտեղ քնած են եղել իր կինը և 1-ամյա դուստրը, որտեղ Լ․ Պ․-ն փորձել է խեղդել և սպանել կնոջը, այնուհետև 2 ձեռքով փորձել է խեղդել երեխային, այղ ժամանակ ինքը օգնության է հասել, իսկ հանցագործը դանակով ցանկացել է հարվածել իրեն և դանակը խլելու ժամանակ ինքը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, այդ ընթացքում վնասվածք է ստացել նաև իր 36-ամյա քույրը։
Քրեական և համայնքային ոստիկանները Լ․ Պ․-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույն հասցեից ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Տավուշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Լ․ Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչաան բաժին, որտեղ «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Էլոն Մասկի տրանսգենդեր դուստրը՝ Վիվիան Ջենա Ուիլսոնը, խոստովանել է, որ այժմ ստիպված է հագուստը փոխել և կեղծամներ կրել գեյ բարեր այցելելիս։ Պատճառը սոցիալական ցանցերում իր հայտնի հոր մասին անկեղծ մեկնաբանություններից հետո ուշադրության աճն ու ծաղրն է։
«Շատերը փորձում են աղավաղել իմ խոսքերը։ Մարդիկ կարող են շատ չար լինել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իմ մարմնին», - ասել է Վիվիանը The Cut-ի նոր հարցազրույցում։ Նրա խոսքով՝ անձնական հաղորդագրություններում նա «զզվելի և անհեթեթ բաներ» է ստանում, և դա ստիպում է իրեն զզվելի զգալ։
Վիվիանը նաև խոստովանել է, որ պլանավորում է վերադառնալ քոլեջ՝ օտար լեզուներ ուսումնասիրելու համար, բայց ուսման վարձը թանկ է։ «Ես ժառանգություն չունեմ, մարդիկ կարծում են, որ ես հարուստ եմ, բայց ես այդպիսին չեմ։ Ես հարյուր հազարավոր դոլարներ չունեմ»։ Նա ապրում է Լոս Անջելեսում երեք սենյակակիցների հետ՝ դա ավելի էժան է։ «Ես կարիք չունեմ գերհարուստ լինելու։ Ես ունեմ ուտելիք, տանիք գլխիս վրա, ընկերներ և մի փոքր ավելորդ գումար՝ դա ավելին է, քան իմ տարիքի շատ մարդիկ ունեն», - բացատրել է նա։
Վիվիանը նաև հիշել է իր տրանսգենդեր ինքնության մասին։ Ավելի վաղ Teen Vogue-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր մայրը՝ գրող Ջասթին Ուիլսոնը, աջակցել է իր սեռական կողմնորոշմանը, բայց Էլոն Մասկի հետ ամեն ինչ ավելի բարդ էր։ «Մենք նույնիսկ ամիսներ շարունակ չէինք խոսում, և հորմոնալ թերապիա ստանալու համար ես պետք է ստանայի նրա համաձայնությունը որպես ծնող»։