Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանին զգուշացրել է, որ թշնամական տերությունները ռազմավարություններ են իրականացնում, որոնք ուղղված են միջազգային ծովային միջանցքների սահմանափակմանը և Իրանի համար դրանց հասանելիության խոչընդոտմանը, հայտնում է Tasnim-ը։
Իրանի ծովային զարգացման նախագծի վերաբերյալ կոնֆերանսում կոնտր-ադմիրալ Շահրամ Իրանին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի ծովերի հետ երկրի ունեցած կապերին։
«Թշնամու գլխավոր ռազմավարությունն այսօր կայանում է նրանում, որպեսզի սահմանափակի միջանցքները և մենաշնորհի դրանց օգտագործումը՝ բացառելով Իրանը», - ասել է նա։
Հրամանատարը նշել է, որ թեև ազգային պլանավորման փաստաթղթերում մշտապես շեշտվում է Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը, Արևելք-Արևմուտք ծովային երթուղիներին բավարար ուշադրություն չի դարձվում։ Ռազմածովային ուժերի հրամանատարը նաև կոչ է արել ծովային տրանսպորտի զարգացման վերաբերյալ ազգային փաստաթղթում ավելի մեծ ուշադրություն դարձնել ծովային լոգիստիկ կենտրոնների զարգացմանը:
Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ուժերն ուրբաթ ավտոբուսի վրա կրակ են բացել եւ սպանել պաղեստինյան ընտանիքի ինը անդամների այն բանից հետո, երբ զինվորականները հաստատել են, որ թիրախը այսպես կոչված «դեղին գիծը» հատած մեքենան է եղել։
«Քաղաքացիական պաշտպանության բրիգադները կարողացել են ինը դիակ հայտնաբերել այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը երեկ Զեյթուն թաղամասից արեւելք տեղահանված անձանց տեղափոխող ավտոբուսի վրա կրակ են բացել»,- շաբաթ օրը AFP-ին ասել է գործակալության խոսնակ Մահմուդ Բասալը։
Բասալը հայտնել է, որ զոհերը Աբու Շաբան ընտանիքի անդամներ էին եւ սպանվել են Զեյթուն թաղամասում «իրենց տունը ստուգելու փորձի ժամանակ»։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հայտնաբերել են «դեղին գիծը» հատող մեքենա, սահման, որից այն կողմ տեղակայված են իսրայելական զորքերը ՀԱՄԱՍ-ի հետ կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն։
«Զինծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել կասկածելի մեքենայի վրա, սակայն մեքենան շարունակել է մոտենալ զորքերին այնպես, որ անմիջական սպառնալիք է ստեղծել նրանց համար»,- նշվել է Իսրայելի բանակի հայտարարությունում: «Զորքերը կրակ են բացել սպառնալիքը վերացնելու համար՝ համաձայնագրի համաձայն»:
Իսրայելական ուժերի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ կնքված հրադադարը գործում է արդեն երկրորդ շաբաթը, բայց դրա սկսվելուց հետո մի քանի միջադեպեր են գրանցվել, ընդ որում՝ զինվորականները պնդում են, որ իրենց ուժերը կրակ են բացել «դեղին գծին» մոտեցող կամ այն հատող անձանց վրա: Հրադադարի հայտարարումից հետո հարյուր հազարավոր պաղեստինցիներ վերադարձել են Գազայի հյուսիսային հատված՝ իրենց տները փնտրելու համար, հաճախ դժվարանալով գտնել դրանք՝ երկու տարուց ավելի տեւած պատերազմի հետեւանքով առաջացած զանգվածային ավերածությունների պատճառով:
Գազայի՝ AFP-ի հետ զրուցած մի քանի բնակիչներ ասել են, որ չեն կարողացել գտնել իրենց տները կամ նույնիսկ ծանոթ վայրերն այն տարածքներում, որոնք այժմ թաղված են փլուզված շենքերի եւ աղբի տակ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի պաշտպան Ջոշ Աչիմպոնգը, պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն եւ անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը։
«Չելսին» 14 միավորով չորրորդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 17-րդն է՝ 5 միավոր։
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Չելսի»՝ 0:3 (տեսանյութ)
Ջոշ Աչիմպոնգ, 49, Պեդրու Նետու, 52, Ռիս Ջեյմս, 84
Հեռացում՝ Մալո Գյուստո («Չելսի»), 87, երկրորդ դեղին քարտ
Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն կալանավորված Սամվել Կարապետյանի եւ հոգեւորականների։
Հանրահավաքի մեկնարկին հնչեց տերունական աղոթք։
Meta ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներից Instagram-ի դեռահաս օգտատերերը լռելյայն կտեսնեն միայն ծնողական հսկողության մակարդակի համապատասխան բովանդակությունը և չեն կարողանա փոխել այդ կարգավորումներն՝ առանց ծնողների թույլտվության։
Այս նոր քաղաքականությամբ պատանի օգտատերերը կտեսնեն այնպիսի լուսանկարներ և տեսանյութեր, որոնք վտանգավոր չեն։ Միաժամանակ ներդրվում է նաև ավելի խիստ՝ Limited Content կարգավորում, որը ծնողները կարող են միացնել՝ լրացուցիչ սահմանափակելու իրենց երեխաների տեսած բովանդակությունը։
Բացի այդ, փորձագետները հայտնաբերել էին, որ Instagram-ը դեռահասներին առաջարկել էր ինքնավնասման, մարմնի թերությունների կամ անառողջ սննդային վարքի հետ կապված հրապարակումներ, որոնք կարող էին բացասաբար ազդել նրանց հոգեվիճակի վրա։ Meta-ն ընդգծում է, որ այս քայլը նպատակ ունի ստեղծել ավելի անվտանգ և հավասարակշռված թվային միջավայր դեռահասների համար՝ ամրապնդելով ծնողների վերահսկողության դերը։
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 18-ի և 22-ի ցերեկը, 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին հնարավոր է կարճատև անձրև։
Իրանը հայտարարում է, որ այլևս ոչինչ չի սահմանափակում իր միջուկային ծրագիրը, քանի որ Թեհրանի և գերտերությունների միջև կնքված 10-ամյա պատմական համաձայնագրի ժամկետը լրացել է։
2015 թվականին Վիեննայում Իրանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը նախատեսում էր վերացնել Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։
Մի քանի տարի անց, սակայն, Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Հետագայում Իրանը սկսեց հրաժարվել ստանձնած պարտավորություններից:Անցած ամիս էլ ՄԱԿ-ը որոշեց վերականգնել պատժամիջոցները, ինչը փաստացի անվավեր դարձրեց համաձայնագիրը։
«Այսուհետ (համաձայնագրի) բոլոր դրույթները՝ ներառյալ իրանական միջուկային ծրագրի և դրանց հետ կապված մեխանիզմների սահմանափակումները, համարվում են դադարեցված», – ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունում: Գերատեսչությունը միաժամանակ շեշտել է՝ Թեհրանը վճռականորեն իր հանձնառությունն է հայտնում դիվանագիտության նկատմամբ։
China Airlines Airbus A321 ինքնաթիռում ուղևորի հեռախոսի դյուրակիր լիցքավորիչը բռնկվել է, որի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել 10 կիլոմետր բարձրության վրա, երբ Air China ինքնաթիռը Հանգչժոուից դեպի Սեուլ էր թռչում։ Սարքը բռնկվել է ուղևորի վերևի խցիկում, և ծուխը սկսել է տարածվել ամբողջ սրահում։ Այնուհետև անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Շանհայի Պուդոնգում, և ուղեկցորդուհիները իրենք են մարել հրդեհը։
Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցում, համայնքապետարանի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Վարդան Սուքիասյանը վիճաբանել Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Սուրեն Թադևոսյանի և 31-ամյա Մանուկ Անդրեսյանի հետ, որը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և Վ. Սուքիասյանը դանակով հարվածել է է Մ. Անդրեսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ Մ․ Անդրեասյանը և Ս․ Թադևոսյանը ծեծի են ենթարկել Վ․ Սուքիասյանին։
Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, պարզել են նաև, որ Վ․ Սուքիասյանը զանգահարել է իր ընկերներին, Կոտայքի մարզի բնակիչներ 38-ամյա Դանիել Դանիելյանին և 39-ամյա Վահե Եղյանին, իսկ Ս․ Թադևոսյանը իր հերթին կանչել է իր եղբորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիս Թադևոսյանին, ովքեր միմյանց ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյաննքներ, որից հետո Վ. Սուքիասյանը քարերով հարվածել է Սուրեն Թադևոսյանին՝ դեմքի և գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:
Կոտայքի քրեական ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս Վ.Սուքիասյանը, Վ.Եղյանը, Դ.Դանիելյանը և Ս.Թադևոսյանը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային քրեական վարչություն, իսկ Ա.Թադևոսյանը՝ հրավիրվել է:
Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Անդրեսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Կոտայքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Նախնական տեղեկություններով, Վարդան Սուքիասյանը Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ է, իսկ Դանիել Դանիելյանը աշխատում է Բյուրեղավանի համայնքապետարանում, որպես համայնքի ղեկավարի տեղակալ։
Այշատ Բայմուրադովան, որը նախկինում Չեչնիայից փախել էր մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության օգնությամբ, անհետ կորել է Երևանում: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Օմսկի քաղաքացիական ասոցիացիայի համահիմնադիր Դանիիլ Չեբիկինը:
Ակտիվիստը, ով նույնպես ապրում է Երևանում, Բայմուրադովայի անհետացման մասին իմացել է նրա հետ նույն բնակարանում ապրող ընկերներից: Այս մասին հայտնում է The Insider-ը։
Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել է «Ինստագրամ»-յան հարթակով ծանոթացած ընկերոջ հետ հանդիպման և այլևս չի վերադարձել։ Աղջկա հեռախոսը չի պատասխանում։ Այշատի ընկերները դիմել են ոստիկանություն։ Նրանք կարծում են, որ աղջկան կարող էին առևանգել։