Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Բուդապեշտում հանդիպում անցկացնելու որոշումը «ապտակ» էր Եվրոպայի մնացած մասի համար: Այս մասին գրում է իտալական La Repubblica թերթը:
«Սա ապտակ է հին մայրցամաքին»,- ընդգծում է թերթը։
Ըստ իտալական թերթի՝ «եվրոպական երկրները ստիպված կլինեն նախագահական ինքնաթիռի համար թռիչքի թույլտվություն տրամադրել՝ չնայած պատժամիջոցներին և Միջազգային քրեական դատարանի որոշմանը»։Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև Հունգարիայում կայանալիք բանակցությունների ամսաթիվը և մանրամասները կախված են երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից և դրա արդյունքներից։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը և ապահովվածությունը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տեղում զինծառայողների համար ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց լրացուցիչ հանձնարարականներ է տվել ձմեռային շրջանին նախապատրաստվելու, ստորաբաժանումներում ծառայողական-կենցաղային պայմանների բարելավման, զորքերի մարտունակության բարձրացման, սպառազինության և տեխնիկայի սեզոնային սպասարկման, ինչպես նաև անխափան մատակարարման ապահովման վերաբերյալ:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը խոսել է Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված բանակաշինության հաջող բարեփոխումների մասին և նշել Ադրբեջանի աճող հեղինակությունը միջազգային ասպարեզում, որը ձեռք է բերվել պետության ղեկավարի կողմից հեղինակավոր միջոցառումների ժամանակ ադրբեջանական ժողովրդի շահերի և դիրքորոշման վճռական պաշտպանության շնորհիվ։
Հասանովը անձնակազմին է փոխանցել նաև Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները:
Հունգարիան կապահովի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջող բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ում խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի առաջնորդի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև հեռախոսազրույցը նախատեսված է հոկտեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:
Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի առաջնորդը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է երկու պետությունների ղեկավարների միջև Հունգարիայի մայրաքաղաքում հանդիպման հնարավորության մասին:
Ուզբեկստանի նախագահի դուստր Սաիդա Միրզիյոևան արժանացել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի մրցանակին։ Այս մասին հաղորդում է Gazeta.uz-ը, փոխանցում է gazeta.ru-ն:
Համալսարանը նշել է նրա ներդրումը կանանց կրթության հասանելիության ընդլայնման, ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվության ենթարկմանն աջակցելու, օրինակելի առաջնորդության միջոցով կանանց ոգեշնչելու և հզորացնելու առաքելության խթանման գործում:
Սաիդա Միրզիյոևան ինքը շեշտել է, որ մրցանակը արտացոլում է երկրի նվաճումները կանանց իրավունքների պաշտպանության գործում նախագահ Շավքաթ Միրզիյոևի ղեկավարությամբ։
Նա նաև հայտարարել է Օքսֆորդում ուզբեկերեն լեզվի ծրագրի մեկնարկի մասին։
Միևնույն ժամանակ նյութում ուշադրություն են դարձրել, որ Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ուզբեկստանը՝ ԱՊՀ մասնակից և դիտորդ Եվրասիական տնտեսական միությունում:
Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն անհրաժեշտ է միացնել Բերինգի նեղուցով անցնող թունելով, որը «կխորհրդանշի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միասնությունը», հայտնել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։ Х-ի իր էջում նա առանձնացրել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի հրապարակած փաստաթղթերը, որոնք ներառում էին նման թունելի ծրագիր։ Խորհրդա-ամերիկյան նախագիծը պետք է կոչվեր «Խաղաղության Քենեդի-Խրուշչով կամուրջ»։ Դմիտրիեւն առաջարկել է նոր նախագիծն անվանել «Պուտին-Թրամփ թունել»։
Նրա խոսքով՝ տրանսպորտային միջանցքը պետք է հնարավորություններ ընձեռի համատեղ ռեսուրսների զարգացման համար։ Ընդ որում՝ 112 կիլոմետրանոց թունելը կստեղծի աշխատատեղեր եւ կխթանի երկու երկրների տնտեսությունները, նշել է Դմիտրիեւը։ Նա նաեւ ավելացրել է, որ նախագծի արժեքը կարող է զգալիորեն ցածր լինել ավանդական գնահատականից՝ 65 միլիարդ դոլարից։ Մասնավորապես, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի The Boring Company ընկերության տեխնոլոգիայի միջոցով թունելը կարող է կառուցվել 8 միլիարդ դոլարից պակաս գումարով, ընդգծել է ՌՈւՆՀ ղեկավարը։ Նրա գնահատականներով՝ նախագծի ավարտը կտեւի մոտավորապես ութ տարի։ «Եկեք միասին կառուցենք ապագան»,- կոչ է արել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Դմիտրիեւն իր առաջարկը հնչեցրել է Թրամփի եւ Պուտինի միջեւ հերթական հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել նախորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին: «ԱՄՆ նախագահի հիմնական թեզերից մեկն այն էր, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը հսկայական հեռանկարներ կբացի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման համար»,- բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Թրամփը հաստատել է, որ զրույցի զգալի մասը նվիրել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխադարձ առեւտրի քննարկմանը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո:
Մինչդեռ, ԱՄՆ վարչակազմը դեռեւս չի տեսնում Մոսկվայի եւ Կիեւի՝ հակամարտությունը դադարեցնելու եւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունը, նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նրա խոսքով՝ խաղաղ կարգավորման խոչընդոտներից մեկը Ռուսաստանի ղեկավարության հակվածությունն է կարծելու, որ ռուսական բանակը «ավելի լավ է գործում մարտադաշտում, քան իրականում է»: Սակայն Վենսը վստահություն է հայտնել, որ Թրամփը կհասնի խաղաղության կնքման: «Միակ հարցն այն է, թե որքան ժամանակ կպահանջի դա»,- եզրափակել է Վենսը:
ԱՄՆ-ը ընդլայնել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ ներառելով Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների վերաբերյալ տեղեկատվություն, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի կողմից Կիեւին տրամադրված հետախուզական տվյալները վերաբերել են ռուսական էներգետիկ օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին, որոնք Թրամփի վարչակազմը նախկինում համարում էր անընդունելի թիրախներ։ Սպիտակ տունը խնդրել էր Ուկրաինային զերծ մնալ Ռուսաստանի նավթի, գազի եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց՝ մինչեւ գագաթաժողովը։ Սակայն երբ Թրամփը եւ Պուտինը լհեռացան Ալյասկայից՝ առանց խաղաղության համաձայնագրի, Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար այդ թիրախների վրա հարձակումները վերսկսելու «կանաչ լույս» վառեց , հաղորդել է CNN-ը։
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան այժմ ընդունել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված հարվածների նպատակային ռազմավարություն: Կիեւը էներգետիկ հարվածները համարում է ռազմավարական արդյունքի հասնելու մնացած քիչ միջոցներից մեկը։
Հոկտեմբերի 17-ին արդեն Վաշինգտոն ժամանած Վլադիմիր Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ: Այս հանդիպման ընթացքում նա, ինչպես սպասվում է, կպնդի Ուկրաինային հեռահար «Թոմահավկ» հրթիռներ տրամադրելու հարցում, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին: CNN-ը հաղորդել է, որ Թրամփը վերջերս նշել է, որ «բաց է այդ գաղափարի համար»: Սակայն հոկտեմբերի 16-ի երեկոյան, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ նախագահը նշել է, որ «մեզ էլ են պետք «Թոմահավկները»:
Ալյասկայի գագաթաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Անքորիջի ռազմաբազայում: Սա Թրամփի եւ Պուտինի միջեւ առաջին անձնական հանդիպումն էր 2019-ից ի վեր: Հանդիպումից հետո հրադադարի համաձայնագիր չի կնքվել, չնայած Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների պնդմանը: Աշնանից ի վեր Ռուսաստանը կրկին սրել է Ուկրաինայի էներգետիկային վրա հարձակումները՝ ամբողջ քաղաքներ թողնելով առանց էլեկտրաէներգիայի:
Հոկտեմբերի 16-ին Թրամփը եւս մեկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որը տեւել է մոտ երկու ժամ: Այս զրույցից հետո, ըստ Թրամփի, երկու առաջնորդները համաձայնել են իրենց պատվիրակությունների, ինչպես նաեւ անձնական հանդիպման վերաբերյալ, որը նախնականորեն նախատեսված է Բուդապեշտում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ նիստ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Երեկ երեկոյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլ է հրավիրել Անվտանգության խորհրդի մշտական անդամներին և մանրամասն ներկայացրել նրանց իր ամերիկացի գործընկերոջ հետ մտքերի փոխանակման բովանդակությունը», - ասել է Ուշակովը։
Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Կրեմլի մամուլի ծառայության կողմից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին նախագահներ Պուտինը և Թրամփը երկու ամսվա ընթացքում առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ Բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։
Ամերիկացի առաջնորդը զրույցը բնութագրել է որպես շատ արդյունավետ։ Կողմերը համաձայնել են անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում։ Թրամփը նաև հույս է հայտնել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների վերաբերյալ։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 444 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447.5 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալել են Իջևանի նախկին քաղաքապետին ու նրա որդուն։
«Վերջիններիս ձերբակալել են փողերի լվացման կասկածանքով։ Նրանք այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում են»,– գրում է լրատվամիջոցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի պատճառով սկսվող Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր եղավ կանխել: Նրա խոսքերը մեջբերում է C-Span-ը։
Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամը կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի: «Դա տեղի չի ունենա, սակայն կարող էր», - բացառել է Սպիտակ տան ղեկավարը"։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի վերաբերում ԱՄՆ-ին: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հարաբերությունների պատճառով ես կարծում էի, որ մենք դա արագ կլուծենք», - հավելել Է Թրամփը: