ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ,- ըստ BBC News-ի՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում Լևիթը կրկնել է Truth Social սոցիալական մեդիա հարթակում Թրամփի գրառման մեջ նշածների մեծ մասը, ներառյալ այն, որ հեռախոսազրույցը «լավ և արդյունավետ» էր, և որ ինքը կարծում է, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել։ Քննարկումները կշարունակվեն, երբ Զելենսկին վաղը այցելի Սպիտակ տուն, նշել է նա։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ Թրամփն «արժանի է մեծ գովասանքի»՝ Գազայի հրադադարի համաձայնագրից այդքան կարճ ժամանակ անց խաղաղության բանակցությունները շարունակելու համար։ 

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ շուտով կհանդիպի Պուտինի հետ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների ծրագրված հանդիպումը հիանալի նորություն է աշխարհի խաղաղասեր մարդկանց համար։

Նման գրառում է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

 

«Մենք պատրաստ ենք»,- գրել է նա։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Լարիջանին հայտնել է, որ Պուտինին է փոխանցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ուղերձը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը՝ Պուտինի և Թրամփի զրույցից հետո։

Զրույցը տևել է մոտ երկու ժամ, հայտնել են գերատեսչությունից, այն արդյունավետ է եղել: Սպիտակ տունը չի բացառում, որ Թրամփն ու Պուտինը ևս մեկ հանդիպում կանցկացնեն։

«Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պատերազմն ավարտին հասցնել»,- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Թրամփը։

Սպիտակ տնից հայտարարել են՝ ՌԴ և ԱՄն նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը շատ լավ և արդյունավետ է անցել։

Սպիտակ տունը հավաստիացրել է, որ Թրամփը լիովին պահպանում է Ուկրաինայի կարգավորմանն աջակցելու հանձնառությունը։

Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բարձր խորհրդականների մակարդակով, հայտնում է Սպիտակ տունը:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը նաև հաջորդ շաբաթ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն, այդ մասին պայմանավորվել են Պուտինն ու Թրամփը։

Սպիտակ տունը չի բացառում, որ Թրամփն ու Պուտինը ևս մեկ հանդիպում կանցկացնեն։

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին հայտնել է, որ այսօր հանդիպել է ՌԴ նախագահ ՎԼադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահին է փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը, քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին։

Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա–ի գահակալության 30–ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա Կաթողիկոսին։

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը նշել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են նաև Մատենադարանի տնօրինության հետ և ողջունել ՀՀ Կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ Կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Ա Վեհափառը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը քննարկել են երկու երկրների կապերը՝ վստահություն հայտնելով, որ հարաբերությունները կընդլայնվեն: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Արաղչին և Ռիժենկովը հանդիպել են հոկտեմբերի 16-ին Ուգանդայի Կամպալա քաղաքում՝ Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման շրջանակներում։

 

Երկու նախարարները քննարկել են իրենց երկրների միջև տարբեր տնտեսական, առևտրային և դիվանագիտական ​​ոլորտներում համագործակցության առաջընթացը։ Նրանք վստահություն են հայտնել, որ հաշվի առնելով իրենց պետությունների ղեկավարների՝ հարաբերությունները ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ ականատես կլինեն երկու ժողովուրդների համար օգտակար համագործակցության ամրապնդման:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը: 

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում Թագուհի Ղազարյանը նշել է, որ նոր կարգավորմամբ գործելու ճկունություն կտրվի կառավարությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին: 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերության դեմ է: Նրա խոսքով՝ պետության պոզիտիվ առաքելությունն է հանրությանը կրթելը, եւ եթե պետությունը նախանձախնդիր է առողջ հասարակություն ունենալու հարցում, ուրեմն կրթության տարբեր ձեւերից պետք է օգտվի: Պատգամավորի խոսքով՝ բացակայում է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման փաստարկը, կրթամշակութային եւ հոգեւոր հաղորդումների օրենսդրական պահանջը:

Պատգամավորի դիտարկմանը հակադարձել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ պետության պոզիտիվ պարտականությունն ալիք պահելը չէ, այլ բովանդակությունը քաղաքացիներին փոխանցելը: «Մենք այս պահին ունենք 5 հաճախականություն կամ ալիք, 2-ը՝ ռադիոյում, 3-ը՝ հեռուստատեսությունում: Ամեն հանրային հեռարձակող կարող է ունենալ 2, 3 ալիք: Սա ալիքի մասին չէ, սա հանրային հեռարձակողի մասին է»,- ընդգծել է օրինագծի համահեղինակը: 

Պատգամավորի գնահատմամբ խնդիրը քաղաքացիների հարկերից հավաքված գումարը նպատակային եւ թիրախային օգտագործելն է:

«Կարծում եմ, որ հանրային միջոցներն անարդյունավետ են ծախսվում, երբ չկա մրցակցություն»,- փաստել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:

 Կրթամշակութային հաղորդումների վերաբաշխման մասով Թագուհի Ղազարյանը նշել է, որ նախորդ տարի ստեղծվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որն այս հաղորդումները բաշխելու է տարբեր հեռուստաալիքների միջեւ եւ ֆինանսավորելու է: Գործընթացն անցկացվելու է մրցույթով: Միջազգային փորձի ուսումնասիրման մասով օրինագծի համահեղինակը նշել է, որ եվրոպական երկրներից շատերն ունեն 1 կամ 2 հանրային հեռարձակող, 3 հանրային հեռարձակող քիչ երկրներ ունեն: Նույնիսկ կան երկրներ, որոնք չունեն հանրային հեռարձակող: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Շողակաթ» հեռուստաընկերության եթերի քաղաքականացված լինելու հարցին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհուրդն ունեցել է որոշ վերապահումներ, որոնք Կառավարությունում քննարկվել են: Դրանց մասով հարցադրումներ են արվել, եւ Կառավարությունը միաձայն որոշել է, որ նախագծի առնչությամբ առարկություններ չունի:

Օրինագիծը քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը: Նա հիշատակել է Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը՝ նշելով, որ դրա շնորհիվ երկրների միջև թյուրըմբռնում առաջացրած հարցերն անցյալում են մնացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևը տեղեկացրել է, որ երկկողմ օրակարգում «նոր դարաշրջան է սկսվել», և կարևորել է միջանձնային ու գործարար շփումների վերականգնումը, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպմանն ընդգծվել է նաև Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության հաջող զարգացումը մի շարք ոլորտներում, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաները և օդատիեզերական ոլորտը: Կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը, քույր քաղաքների միջև կապերի զարգացումը:

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար