ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Սիրիայում ռուսական ռազմական բազաների թեման եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի բանակցությունների օրակարգում: 

Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բազաների վերաբերյալ թեման արծարծվել է օրակարգում», – ասել է Պեսկովը։ 

Այսպես է նա պատասխանել լրագրողների այն հարցին՝ արդյոք հաջողվել է հոկտեմբերի 15-ին կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել Սիրիայում ռուսական ռազմակայանների ճակատագրի շուրջ։ 

Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք աշ-Շարաան պահանջ հնչեցրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին հանձնելու վերաբերյալ, և ինչպիսին է նախագահ Պուտինի դիրքորոշումն այս հարցում։

«Ինչ վերաբերում է Ասադին, մենք հաղորդելու ոչինչ չունենք այս համատեքստում», – ասել է Պեսկովը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 5000 լարիով` շուրջ 1580 եվրոյով, տուգանել է ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին․ հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։

Հոկտեմբերի 14-ին Վալտոնենը մասնակցել է Վրաստանի խորհրդարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։ Նա տեսաուղերձ էր հղել՝ աջակցություն հայտնելով ցուցարարներին, որոնք «մտահոգված են իրենց երկրի բռնաճնշումների առնչությամբ» և «ունեն ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների լիարժեք իրավունք»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետը չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը։

«Հանդիպումը չեղարկելու որոշումը կայացվել է Էլինա Վալտոնենի՝ անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարություններ տարածելու պատճառով»,- ասվել էր Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, երկօրյա այցով  Կորեայի Հանրապետություն կմեկնի հոկտեմբերի 29-30-ը: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության վարչության պետ Վի Սոն Լաքը։

«Ակնկալվում է, որ նախագահ Թրամփը կժամանի հոկտեմբերի 29-ին և երկրում կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը, ինչպես ենթադրվում է, տեղի կունենա մոտավորապես այդ ժամանակ, և ԱՄՆ-ի ու Չինաստանի գագաթնաժողովը, եթե դրա շուրջ համաձայնություն ձեռք բերվի, նույնպես կարող է տեղի ունենալ այցի ժամանակ», – Վի Սոն Լաքի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Հոկտեմբերի վերջին Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում սպասվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) մի շարք միջոցառումներ, ներառյալ  բիզնեսի ղեկավարների հանդիպում հոկտեմբերի 29-31-ը և արտաքին գործերի նախարարների հանդիպում հոկտեմբերի 29-30-ը։

ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։ 

Միևնույն ժամանակ, Վի Սոն Լաքը հայտարարել է, որ Հարավային Կորեան տեղեկություն չունի ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման նախապատրաստման մասին։

Հոկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի միավորման նախարար Չոն Դոն Յոնը հայտարարել էր, որ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման ժամանակ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը կարող են հանդիպել միջկորեական սահմանին։ «Անհնար է հաստատ իմանալ», – մեկնաբանել է Վի Սոն Լաքը նախարարի խոսքը։

Նա հավելել է, որ Սեուլը կապի մեջ է Վաշինգտոնի հետ այդ հարցի շուրջ։

Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ամենշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել են Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Վերջիններս նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Գազայում ստեղծվելիք բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում կատարել ցանկացած առաջադրանք։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Բացի այդ թուրքական զինվուժի ներկայացուցիչները խոսել են նախկինում մասնակցած խաղաղապահ գործողությունների մասին։

«Թուրքիայի զինված ուժերն ավելի վաղ իրականացրած խաղաղապահ առաջադրանքներում ձեռք բերված փորձով միջազգային իրավունքի շրջանակներում պատրաստ են խաղաղության հաստատման ու դրա պահպանման հարցում ստանձնել իրենց վստահվելիք ամեն տեսակ առաջադրանք»։

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարը հաստատվել էր հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի, Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։

2025 թվականի սեպտեմբեր ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․1°C, որը նորմայից ցածր էր 0․8°C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 44․3մմ, նորմայից բարձր էր՝ կազմելով նորմայի 140%-ը։

Սեպտեմբերի առաջին տասնօրյակը առանձնացավ նորմայից բարձր ջերմաստիճաններով։ Սեպտեմբերի 1-ին Արարատում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանը հասավ 37․6 °C-ի։

Ամսվա երկրորդ և երրորդ տանսօրյակներին հանրապետության շրջանների մեծ մասում դիտվեցին նորմայից ցածր ջերմաստիճաններ։ Միջին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից հատկապես Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում՝ միջինը 2-4 աստիճանով։

Սեպտեմբեր ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 21-ին և 22-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում (3229 մետր բարձրության վրա)՝ -4․8 °C։

Ամսական տեղումների քանակի հիմնական մասը դիտվեց սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներին։ Սեպտեմբերի 10-ից 11-ը առանձին շրջաններում տեղաց կարկուտ։ Ամսվա վերջին տասնօրյակը համեմատաբար չորային էր։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 16․4°C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ սեպտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների  քանակը կազմեց 111․4մմ, իսկ ամենաչորը՝ 2007 թվականին՝ 1․7մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․5°C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 13%-ով կամ 4․2մմ-ով։

Կոտայքի մարզի Արամուսում և Զովաշենում համայնքներում օրերս սպանված 4 անձանցից (2 ամուսնական զույգ) մեկը Ռոստովում ապրող հայտնի էնդոկրինոլոգ Մարինե Հայրապետյանն էր։

Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։ Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ այդ նույն տղամարդը Զովաշենում էլ ևս 2 անձի է սպանել։ Նույն օրը քննչական կոմիտեն հայտնել էր, որ ամուսիններին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

SHOT տելեգրամ ալիքը հայտնում է, որ Զովաշենում սպանված ամուսիններ 44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը՝ Վահե Մարտիրոսյանը, ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ։

Ամուսիններն իրենց «Audi» մակնիշի մեքենայով ճանապարհին կանգնել են հանգստանալու Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի մոտակայքում գտնվող տաղավարում։ Այդ պահին արդեն մեկ ամուսնական զույգին սպանած տղամարդը մոտեցել է զույգին ու պահանջել իրենց մեքենայի բանալիները։ Ստանալով մերժում` կրակել է նրանց վրա։ Սպանվածների դիերը թողել է տաղավարում ու այդ մեքենայով հեռացել։
Հայրապետյանի և նրա ամուսնու անհետանալու մասին տեղեկացել են մեկ օր անց ու դիմել են տեղի ոստիկանություն։ 61-ամյա հանցագործին՝ Թ․Խ․-ին, ավելի ուշ ձերբակալել են։ Նա մինչ այդ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ սպանել էր Արամուս գյուղի իր հարևաններին։
Հայրապետյանի և Մարտիրոսյանի դիերը տեղափոխվել են Դոնի Ռոստով։

Մարինա Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է, նա էնդոկրինոլոգ էր և Դոնի Ռոստովի «Դավինչի» կլինիկայում նաև սոնոգրաֆիա էր իրականացնում, ուներ 21 տարվա փորձ։ Դաժանաբար սպանված ամուսինները 15-ամյա դուստր ունեն։

ԱՊՀ երկրների տարածքում ռուսաց լեզվի աջակցությունը ներդրում է համագործակցության ընդհանուր ապագայի համար։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ «Ռուսաց լեզուն ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն երկխոսության հիմքն է» երկրորդ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։

«Ռուսաց լեզվի աջակցությունը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, այլ մեր ընդհանուր ապագայի, կրթական, գիտական և մշակութային համագործակցության զարգացման գործում ներդրում», – ասված է Մատվիենկոյի ողջույնի խոսքում:

Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ընդհանուր խնդիրը ռուսաց լեզվի դիրքերի պահպանումն ու ամրապնդումն է:
Նա վստահություն է հայտնել, որ միջոցառումը կդառնա կառուցողական երկխոսության համար պահանջված հարթակ:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում վերջերս կայացած հանդիպումը։

«Իրականում Իլհամ Ալիևը պաշտպանել է ողջ Կովկասի պատիվը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, և օրինակ է ծառայել մյուս բոլորին։ Պատահական չէ, որ նրանք, ովքեր նախկինում Արևմուտքում խուսափում էին Ադրբեջանից, այժմ հերթ են կանգնել, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն այդ երկրի նախագահին», – գրել է Սահակաշվիլին։

Armani ապրանքանիշի թոփ-մենեջեր Ջուզեպպե Մարսոչին կարող է դառնալ նորաձևության տան գլխավոր տնօրեն: Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն:

 

62-ամյա Ջուզեպպե Մարսոչին ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի։ Նա ղեկավարում էր ամերիկյան մասնաճյուղը և առաջխաղացում ստացավ որպես գործադիր տնօրենի տեղակալ և համաշխարհային առևտրային տնօրեն: Առայժմ պաշտոնական հաստատում չկա, սակայն հաղորդվում է, որ ընկերության շատ գործընկերներ կցանկանային, որ Մարսոչին ստանձներ Armani-ի ղեկը:

Ակնկալվում է, որ նշանակումը կհաստատվի տնօրենների խորհրդի առաջիկա նիստում: Նորաձևության տան ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղեկությունը։

Ջորջո Արմանին մահացել է սեպտեմբերի 4-ին՝ 91 տարեկան հասակում

ՖԻՖԱ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ով սպառնացել էր Բոստոնին բացառել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքների ցանկից։ 

Թրամփը քննադատել է Բոստոնի քաղաքապետ Միշել Վուին փողոցային անկարգությունների համար և հայտարարել, որ կարող է առաջարկել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյին տեղափոխել հանդիպումները, եթե քաղաքը համարի անապահով։

«Անվտանգության համար, անշուշտ, պատասխանատու են հյուրընկալող երկրների կառավարությունները, և նրանք են որոշում, թե ինչն է լավագույնը հանրային անվտանգությունն ապահովելու համար։ Մենք հույս ունենք, որ այն 16 քաղաքներից յուրաքանչյուրը, որտեղ մենք նախատեսում ենք անցկացնել միջոցառումը, պատրաստ կլինի հաջողությամբ անցկացնել այն և կատարել բոլոր անհրաժեշտ պահանջները»,- մեջբերում է Sky News-ը ՖԻՖԱ-ի մեկնաբանությունը։

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականի ամռանը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ ԱՄՆ-ում հանդիպումները կընդունեն 11 քաղաքներ՝ Ատլանտան, Բոստոնը, Դալլասը, Հյուսթոնը, Կանզաս Սիթին, Լոս Անջելեսը, Մայամին, Նյու Ջերսին, Ֆիլադելֆիան, Ինգլվուդը և Սիեթլը։

Մեքսիկայում հանդիպումները կանցկացվեն Մեխիկոյում, Գվադալախարայում և Սապոպանում, իսկ Կանադայում՝ Տորոնտոյում և Վանկուվերում։

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար