ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ամերիկյան երեք ռազմական ուղղաթիռ արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի արևմուտքում գտնվող Տակամացու քաղաքի օդանավակայանում։

Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Արտակարգ վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չեն։

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։

Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։

 

COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։

Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։

Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկը։ Սա հաստատվում է քվեարկության արդյունքներով։

 

«Անհրաժեշտ մեծամասնությունը չհավաքվեց, և բանաձևը մերժվեց», - քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Յաել Բրոն-Պիվեն։

Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է խորհրդարանի 271 անդամ, մինչդեռ անվստահության քվեի ընդունման համար անհրաժեշտ էր 289 ձայն։

Ես առաջարկում եմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, հարցերը մեկնաբանելիս հենվենք ոչ թե բանավոր քննարկումների, այլ գրավոր թղթերի վրա, որովհետև մի կողմից այո՛, եղել են քննարկումներ, բայց ես չեմ ուզում բանավոր քննարկումների վրա հիմնվելով Ձեր հարցին պատասխանել, որովհետև դրա համար կա երկու կողմերից տարածված պաշտոնական հաղորդագրություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Հաղորդագրությունում ասվում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը և TRlPP նախագիծը ՀՀ-ի տարածքում, այսինքն՝ երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ ՀՀ-ի տարածքում կա TRlPP նախագիծ և այս հենքի վրա մենք տալիս ենք պատասխանը և լրացուցիչ վերահաստատում ենք՝ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ-ի տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և TRlPP նախագծից, ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել»,-նշել է Փաշինյանը: 

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Կոպենհագենում կայացած հանդիպումներից և խաղաղության ինստիտուտոցինալիզացման ճանապարհին կատարվող աշխատանքներից:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ «Վերադարձ հայրենիք» պետական ​​ծրագրի շրջանակում գրեթե 15 հազար վենեսուելացի միգրանտ է հայրենադարձվել ԱՄՆ-ից:

«2025 թվականի փետրվարից ի վեր ԱՄՆ-ից 14 947 վենեսուելացի միգրանտ է վերադարձել 77 ավիաչվերթով», – հայնել է Վենեսուելայի նախագահ Նկոլաս  Մադուրոն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը նշել է, որ միգրանտները «փրկվել են բանտերից, առևանգումներից և վերադարձել Վենեսուելա՝ աշխարհի լավագույն երկիրը»:

Մադուրոն հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը մշտապես տարածում է կեղծ տեղեկատվություն՝ վենեսուելացի քաղաքացիներին մեղադրելով հանցավոր խմբավորումներին պատկանելու մեջ, և պահանջել է անհապաղ դադարեցնել նման մեղադրանքները: 

Պաշտոնն ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  միգրանտների արտաքսման արշավ է սկսել:

ԱՄՆ իշխանությունները վենեսուելացիների նկատմամբ կիրառում են 1798 թվականի օրենքն օտարերկրացի թշնամիների մասին, որը թույլ է տալիս ձերբակալել, կալանքի տակ առնել և ԱՄՆ-ից արտաքսել հանցավոր խմբավորումների անդամներին: 

Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ճապոնիան կհրաժարվի Ռուսաստանից իրականացվող նավթի գնումներից։ Այս մասին Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Այսօր ես հանդիպեցի Ճապոնիայի ֆինանսների նախարար Կացունոբու Կատոյի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգներում ԱՄՆ-Ճապոնիա առևտրային և ներդրումային համաձայնագրի միջոցով Ճապոնիայի ռազմավարական ներդրումների մոբիլիզացման ծրագրերը:

Նախարար Կատոյի հետ մենք նաև քննարկեցինք ԱՄՆ-Ճապոնիա տնտեսական հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր և վարչակազմի ակնկալիքը, որ Ճապոնիան կդադարեցնի ռուսական էներգակիրների ներմուծումը»,- X-ի իր էջում գրել է Սքոթ Բեսենթը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահեցրել է, որ հնդկական կողմը դադարեցնելու է Ռուսաստանից նավթի գնումները։ Թրամփը հայտնել էր, որ հաջորդը ցանկանում են հասնել նրան, որ Չինաստանը ևս հրաժարվի ՌԴ հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունից։ 

Այս հայտարարությանն արաձգանքել էր Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը՝ նշելով, որ Պոկինը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ նրա հոր Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցությունն է փոխանցել հեռախոսազանգով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական  օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք, Սահմանադրության փոփոխության թեմա մենք չունենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք Սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ, և այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ, աներկբա հայտարարվել է ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովի ընդունված հռչակագրով»,-ասել է նա:

Գազայի հատվածի վերականգնման և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության գծով ԱՄՆ-ի գլխավորած համակարգող կենտրոնը կսկսի աշխատել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

 

Ըստ նրանց տվյալների՝ կենտրոնը գտնվելու է Իսրայելի տարածքում՝ Գազայից հյուսիս-արևելք։ Դրա ճշգրիտ գտնվելու վայրը չի բացահայցվում։ Հայտնի է միայն, որ այն չի տեղակայվի իսրայելական ռազմաբազայում, որպեսզի կենտրոն մուտք ունենան այլ երկրների պաշտոնյաները, որոնք ներգրավված են պաղեստինյան անկլավի վերականգնման գործում։

Կենտրոնը ղեկավարելու է ամերիկացի գեներալ-լեյտենանտը, նշում է ABC News-ը։

Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահի «համալիր ծրագիրը», որն ուղղված է Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը: Փաստաթուղթը բաղկացած է 20 կետից և, ի թիվս այլ բաների, կոչ է անում պաղեստինյան անկլավում ժամանակավոր արտաքին կառավարման հաստատմանը և այնտեղ միջազգային կայունացման ուժերի տեղակայմանը: Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Համասի ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ Սենատն իններորդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որը նպատակ ուներ ֆինանսավորել դաշնային կառավարությանը, որի աշխատանքը ներկայում մասամբ դադրեցված է։ Նիստը հեռարձակվել է C-SPAN հեռուստալիքով։

Ընթացակարգային քվեարկության ընթացքում Ներկայացուցիչների պալատի ավելի վաղ հաստատած հանրապետականների ներկայացրած օրինագիծը  կողմ է քվերակել 51 սենատոր, դեմ՝ 44-ը։ Օրինագծի հաստատման համար անհրաժեշտ է սենատորների 60 ձայն։ Սենատը մերժել է նաև դեմոկրատների ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է կառավարությանը ֆինանսավորել առնվազն յոթ անգամ։

Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շարունակել վճարել ԱՄՆ զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը, և միաժամանակ նախատեսում է հետագա կրճատումներ կառավարության ապարատում։

Ըստ Punchbowl News -ի աղբյուրների՝ «Սպիտակ տունը պատրաստվում է երկարաձգված աշխատանքի դարդեցմանը և գտել է մի քանի նոր ֆինանսավորման աղբյուրներ կարևորագույն ծրագրերի համար»։ Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ վարչակազմը կարող է զգալի կրճատումներ և ժամանակավորապես ազատումներ կատարել ԱՄՆ գործակալություններում և կրճատել մի շարք կառավարական ծրագրեր՝ կառավարության աշխատանքի դադարեցմանը պատճառով։

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվեց հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Կոնգրեսում իշխող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան համաձայնության գալ մի շարք ծախսերի, դրանց թվում՝ առողջապահության վերաբերյալ։ Նրանք դեռևս չեն կարողանում համաձայնության գալ։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են աշխատանքի դադարեցմանը հրահրելու և քաղաքական նպատակներով այն երկարաձգելու մեջ։

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար