ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել «Nissan» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք:

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում:

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հիմնական հարցերը։ 

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների» լուծման անհրաժեշտությանը։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ այս հարցը մնում է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման և երկու երկրների միջև կայուն, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հիմնական խոչընդոտներից մեկը։ 

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է միջազգային իրավունքում ամրագրված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման սկզբունքին և ակնկալում է, որ Հայաստանը նույնպես կորդեգրի նմանատիպ մոտեցում, որը կարտացոլվի սահմանադրական մակարդակում։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման արդյունքները, ինչպես նաև ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման քայլերը։ 

Բայրամովը իր ֆինն գործընկերոջը տեղեկացրել է ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների ընթացքի, տեղահանված անձանց վերադարձի միջոցառումների և հանքային անվտանգության հարցերի լուծման մասին։ 

Եզրափակելով, զրուցակիցներն ընդգծել են ակտիվ երկխոսության և միջազգային նախաձեռնությունների կարևորությունը, ինչպիսին է «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագիծը, որոնք ուղղված են տրանսպորտային-տնտեսական կապերի զարգացմանը և տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։

Քննչական կոմիտեն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Այս մասին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Մենք հանդիպեցինք Մկրտիչ սրբազանին, պարզվեց` ի սկզբանե այստեղ է նա բերվել, սակայն նրա հետ որևէ շփման հնարավորություն չէին տվել։ Քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- ասաց փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում ցեմենտ տեղափոխող բեռնատարը Աճառյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: 

Դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով սակայն իր ոտքով քայլելով մոտեցավ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կազմել է 382.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.93 դրամ (աճել  է 2.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.84  դրամ (աճել է 0.07 դրամով):

 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-444.5 դրամով, վաճառվում է 447–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.82 դրամով, վաճառվում է 4.89-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 դրամով:

Ռուբլին գնվում է 4.77 դրամով, վաճառվում է 4.85 դրամով:

Ուկրաինայի կառավարության պատվիրակությունը Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկյան առաջատար զենք արտադրողների հետ, չորեքշաբթի օրը հայտարարել է Կիևի բարձրաստիճան պաշտոնյան՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու և իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը այս շաբաթվա վերջին կայանալիք հանդիպումից առաջ։ 

Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Lockheed Martin-ի և Raytheon-ի ներկայացուցիչների հետ, գրել է Երմակն իր Telegram-ի հաղորդագրության մեջ։ Երմակը չի բացահայտել, թե ինչ է քննարկվել բանակցությունների ընթացքում, բայց ասել է, որ իր երկրի համագործակցությունը երկու ընկերությունների հետ «շարունակում է ընդլայնվել», քանի որ Ուկրաինան լրացուցիչ օգնություն է փնտրում Ռուսաստանին դիմակայելու համար։

Իր հերթին, Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ուկրաինան ձգտում է համաձայնագրեր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ թևավոր հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ: Associated Press-ի փոխանցմամբ՝ Raytheon-ը արտադրում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր,  որոնք կենսական դեր են խաղացել Ուկրաինայի՝ ռուսական հեռահար հարվածներին դիմակայելու ջանքերում, ինչպես նաև Tomahawk թևավոր հրթիռներ:

Կիևի իշխանությունները հետաքրքրված են «Tomahawk» ձեռք բերելով, որոնք կարող են Ուկրաինային թույլ տալ հզոր մարտագլխիկներով ճշգրիտ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին, ներառյալ Մոսկվային։ Lockheed Martin ընկերությունը նույնպես արտադրում է ժամանակակից սպառազինության լայն տեսականի, որը կարող է օգնել Ուկրաինային։ Մինչ շատերը սպասում են, որ Զելենսկին Օվալաձև աշխատասենյակում Թրամփից «Tomahawk» գնելու համաձայնություն կխնդրի, Վաշինգտոնը վարանում է նման քայլ անելու հարցում՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է հանգեցնել պատերազմի սրմանը և Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև լարվածության խորացմանը։ 

Այնուամենայնիվ, Թրամփը կիրակի օրը զգուշացրել է Ռուսաստանին, որ կարող է հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Մոսկվան շուտով չդադարեցնի պատերազմը։

Եվրոպական տնտեսություններում առկա բացասական միտումները ռուսական գազից հրաժարվելու ուղղակի հետևանք են։ Նույնիսկ այս պայմաններում Ռուսաստանը պատրաստ է մեծացնել գազի մատակարարումները Եվրոպա, եթե նման խնդրանք լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ելույթ ունենալով Ռուսական էներգետիկ շաբաթվա ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք այսօր տեսնում ենք, որ Եվրոպայի տնտեսությունը էապես լճանում է։ Երկրները, որոնք հրաժարվել են ռուսական գազից, ինչպիսին է Գերմանիան, բախվում են գազի վերամշակման գործարանների, գազաքիմիական գործարանների և արտադրական օբյեկտների փակման խնդրին», – ասել է նա։

«Ռուսաստանը միշտ ելել է նրանից, որ մենք պատրաստ ենք և բաց ենք երկխոսության համար», – նշել է Նովակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն պատրաստ է ավելացնել գազի մատակարարումները ԵՄ, եթե նման հարցում լինի։ Նովակը հավելել է, որ դա պետք է տեղի ունենա «փոխշահավետ պայմաններով, գործընկերային պայմաններով»։

Երգչուհի Քեթի Փերին, կարծես, առաջին անգամ անդրադարձել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ սիրավեպի մասին լուրերին։ Այս մասին փոխանցում է peopletalk.ru-ն։

 

Լոնդոնում իր համերգի ժամանակ երգչուհին համարձակ հայտարարություն արեց, որը երկրպագուները ընդունեցին որպես իրենց հարաբերությունների մասին հստակ ակնարկ։

Իր ելույթի ժամանակ 40-ամյա աստղը դիմեց հանդիսատեսին. «Լոնդոն, Անգլիա, իսկապե՞ս այսպիսին եք երկուշաբթի երեկոյան՝ աշխատանքի և դպրոցում անցկացրած ամբողջ օրվանից հետո։

Զարմանալի չէ, որ ես միշտ սիրահարվում եմ անգլիացիներին...Բայց հիմա դա այդպես չէ»։

Հավաքվածները սկսեցին ծափահարել և երգչուհին ինքը դժվարությամբ զսպեց իր ծիծաղը։

Այս մեկնաբանությունը հնչեց ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Քեթիին և Ջասթինին նկատել էին Սանտա Բարբարայի ափերի մոտ զբոսանավի վրա համբուրվելիս և գրկախառնվելիս։

Ականատեսները պատմել են, որ զույգը կատարյալ երջանիկ տեսք ուներ՝ վայելելով տեսախցիկներից հեռու գտնվող անձնական կյանքը։

Համերգի ժամանակ երգչուհին ստացել է ևս մեկ անակնկալ. մի երկրպագու անսպասելիորեն նրան ամուսնության առաջարկ արեց հենց բեմից։

Փերին պատասխանեց կատակով. «Կցանկանայի, որ ինձ 48 ժամ առաջ առաջարկեիր», ինչը էլ ավելի բորբոքեց հանրության հետաքրքրությունը նրա անձնական կյանքի նկատմամբ։

Փերիի և Թրյուդոյի միջև սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին հուլիսին, երբ զույգին նկատել էին Մոնրեալում ռոմանտիկ ընթրիք վայելելիս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները ստեղծել են խաղաղության օրակարգի առաջխաղացման պայմաններ, հայտարարել է Իլհամ Ալիևը Ֆինլանդիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

 

Նա նաև ընդգծել է TRIPP նախագծի նշանակությունը, որին Հայաստանը պարտավորվել է մասնակցել Վաշինգտոնում՝ ընդգծելով դրա կարևոր դերը տարածաշրջանային համագործակցության մեջ և դրա օգուտները ամբողջ տարածաշրջանի համար։

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար