ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել՝ ի պատասխան ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից միգրանտների նկատմամբ իրականացված ռեյդերի։

Հայտարարությունը հրապարակվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Լինդսի Հորվաթի գրասենյակի կայքում։

Թրամփը բազմիցս հայտարարել է անօրինական ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ կանխելու և նրանց արտահանձնման գործընթացը սկսելու իր մտադրության մասին։

«Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիան պատրաստել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը: Այս մասինս հաղորդում Caliber.Az-ը։

«Քարտեզը հիմնված է բարձրորակ արբանյակային պատկերների վրա», - ասել է «Ադրբեջանի քարտեզագիրներ» ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։

Նրա խոսքով՝ քարտեզի վրա պատկերված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքների համապատասխան հատվածները, նշված են բնակավայրերը, ճանապարհները, գետերը և լեռները։

Քարտեզի վրա պատկերված են նաև Արազի միջանցքը և դրան հարակից Իրանի տարածքը։

Նշվում է, որ քարտեզը հասանելի է ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով։

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:

Ալ-Շարաան նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է, որ բանակցությունները տեղի կունենան այսօր Մոսկվայում։

Հանդիպման ժամանակ կողմերը նախատեսում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացումը քաղաքական, առևտրային, տնտեսական և մարդասիրական ոլորտներում։ Քննարկման թեմա կլինեն նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, օրակարգում է նաև Սիրիայում ռուսական ռազմաբազաների հարցը։

Իրանի քրիստոնեական համայնքը մեծ հարգանք է վայելում, և հարյուրավոր հայ քրիստոնյաներ տվել են իրենց կյանքը՝ 1980-ականներին Սադամ Հուսեյնի հետ պատերազմի ժամանակ Իրանը պաշտպանելու համար, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

«Այս նահատակներից շատերը արժանացել են պաշտոնական զինվորական հուղարկավորությունների՝ քրիստոնեական ծեսերով, ներառյալ դրոշով ծածկված դագաղներ, որոնց վրա հստակ ցուցադրված է խաչը։

Իրանում գործում են հարյուրավոր եկեղեցիներ և քրիստոնյաները ազատ են իրենց կրոնը դավանելու հարցում, նրանք հատկացված երեք տեղ ունեն խորհրդարանում և նույնիսկ ազատված են որոշ օրենքներից», - գրում է ալիքը։

Պաղեստինի նախագահական գրասենյակը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից վերջին օրերին Գազայի հատվածում տասնյակ քաղաքացիների նկատմամբ իրականացված օրենքից դուրս և առանց արդար դատավարության ​​մահապատիժները։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։Նախագահական գրասենյակն այս հանցագործությունները որակել է «նողկալի և անընդունելի՝ ցանկացած պատրվակով»։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքի լուրջ խախտում։ 

«Այն արտացոլում է շարժման համառությունն՝ իր իշխանությունն ուժի և ահաբեկչության միջոցով պարտադրելու հարցում, այն ժամանակ, երբ Գազայի ժողովուրդը տառապում է պատերազմի, ավերածությունների և շրջափակման հետևանքներից», – նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ցանկացած նման գործելակերպ խաթարում է պաղեստինյան ժողովրդի միասնությունը և լիովին անհամատեղելի է ազգային և բարոյական արժեքների, ինչպես նաև պաղեստինյան պետության ինստիտուտները մեկ իշխանության, մեկ օրենքի և մեկ զենքի ներքո միավորելու շարունակական ջանքերի հետ։

Գրասենյակը կոչ է արել անհապաղ դադարեցնել այս խախտումները, պաշտպանել անպաշտպան քաղաքացիներին և ապահովել, որ այս հանցագործությունների մեջ ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն պաղեստինյան օրենքի և արդարադատության շրջանակներում։

Նախագահական գրասենյակից նաև ընդգծել են, որ Գազայի հատվածը Պաղեստինի Պետության անբաժանելի մասն է, և որ օրենքի գերակայության և օրինական ինստիտուտների վերականգնումը քաոսային իրավիճակին վերջ դնելու և ազգային վստահությունը վերականգնելու միակ միջոցն է՝ հիմնված արդարադատության և պաղեստինյան ժողովրդի արժանապատվության հարգանքի վրա։Նախագահական գրասենյակը ՀԱՄԱՍ-ին լիովին պատասխանատու է ճանաչել այս հանցագործությունների համար, որոնք վնասում են ժողովրդի գերագույն շահերը։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի անդամների և մրցակիցների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել ու մահապատժի ենթարկվել։

Պատանդներին հանձնելուց հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է զինաթափվի. սա առանցքային փուլ է խաղաղության ճանապարհին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն CNS News-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը և ապառազմականացում իրականացնի, հակառակ դեպքում «դժոխք կսկսվի»: «Անհրաժեշտ է համոզվել, որ Գազայում զենքի գործարաններ չկան։ Գազայի հատվածում զենքի մաքսանենգություն չպետք է լինի։ Ինչն էլ հենց ապառազմականացումն է», - հստակեցրել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից այդ պայմանները կատարելուց հրաժարվելը կհանգեցնի «իսկական քաոսի», բայց հույս է հայտնել, որ հնարավոր կլինի խաղաղ կարգավորում:

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Համացանցով տեղեկություն է տարածվել, որ Վարդան Ղուկասյանը կախվել է. լուրն իրականությանը չի համապատասխանում: Ժամեր առաջ խոսել եմ պարոն Ղուկասյանի հետ: Իսկ նման սադրիչ տեղեկություն տարածողի պահով կարող եմ ասել հետևյալը՝ բնության մեջ ամեն կենդանի իր դերն ու նշանակությունն ունի»,- նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ճշտվել է տվյալ անձի ապրելու վայրը:

«Եթե 24 ժամվա մեջ նա հրապարակային չհերքի իր սադրիչ հայտարարությունը, ներողություն չխնդրի, չասի՝ ո՞վ է պատվիրատուն, կհանրայնացվեն տվյալ անձի հասցեն, տվյալները, կիրականացվի իրավական գործառույթ»,- հավելել է փաստաբանը:

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով կլուծվի այն ավտոտնակների հարցը, որոնք մինչև 2005 թվականը չեն հաշվառվել և օրենքով համարվում են ապօրինի։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը` անդրադառնալով թեմայի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։ 

«Մարդն ունի ավտոտնակ, որը ժամանակին գրանցվել է Կադաստրի կոմիտեում, և հողն էլ ունի. վարձակալել է, որի ժամկետը մինչև 5 տարի է։ Ամեն անգամ այս ժամկետը լրանալուց հետո քաղաքացին պետք է գնա ու նույն ընթացակարգերով անցնելով` վարձակալության պայմանագիր կնքի, նույն նոտարով հաստատի, որոշակի ծախսեր անի, նորից գա, գրանցի այդ պայմանագիրը Կադաստրում, որպեսզի կարողանա օրինական տիրապետել այդ գույքը։ Մարդիկ նույնիսկ վաճառում են ավտոտնակը` փաստացի առանց լիարժեք փաստաթղթերի։ Արդյունքում նոր ձեռք բերողն էլ է խնդիրների մեջ հայտնվում։ Կարծում եմ` այստեղ համապարփակ լուծումների անհրաժեշտություն կա»,– նշեց Ավետիսյանը։ 

Ի պատասխան ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը նշեց, որ պետք է տարանջատել մինչև 2005 թվականը կատարված իրավունքի պետական գրանցումը և 2005 թվականից հետո առկա իրավիճակը։

Նա տեղեկացրեց, որ մինչև 2005 թվականն ինքնակամ կառուցված ավտոտնակներն օրինականացվել են, պետական գրանցում են ստացել Կադաստրի կոմիտեում` առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչն այսօր օրենսդրությունը որոշակիորեն բացառում է։

Թովմասյանի խոսքով` այստեղ շատ կարևոր է Երևանի գլխավոր հատակագծի առկայությունը, որով էլ կորոշվի ապօրինի կառուցված այդ շինությունների ճակատագիրը։ 

«Ինքնակամ շինությունների հաշվառման և կարգավորման առնչությամբ նաև օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք կազմել և շուտով ուղարկելու ենք ԱԺ` քննարկման։ Այս պարագայում չի նշանակում, որ բոլոր ավոտտնակները կօրինականացվեն. դա կորոշի համայնքապետարանը»,– տեղեկացրեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահը։ 

Նա հատուկ ընդգծեց` եթե շինության սեփականաշնորհման ժամանակ քաղաքացին ունեցել է վարձակալած հող և հետո համայնքն ու քաղաքացին համատեղ չեն դիմել այդ վարձակալությունը դադարեցնելու համար, ապա օրենքի տրամաբանության մեջ դա նշանակում է, որ վարձակալությունը երկարաձգված է անժամկետ։

Թովմասյանը միաժամանակ նշեց` նորմալ է, որ մարդիկ հիմա իրենց չգրանցված ավտոտնակի համար հարկ են վճարում` առանց իրավունքի գրանցման, քանի որ այս վերջին հարցը կկարգավորվի նոր նախագծով։

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը քննչականում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում խաղաղությանն ուղղված ջանքերը տեսանելի կլինեն նաև Ուկրաինայում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ։

«Աշխարհը տեսավ, որ մեր նախագահը խաղաղության նախագահ է, որը ձգտում է խաղաղության՝ միաժամանակ աջակցելով նրանց, ովքեր կանգնած են ԱՄՆ-ի կողքին։ Սա այն է, ինչ մենք տեսել ենք Գազայում, և սա այն է, ինչ մենք հույս ունենք տեսնել Ուկրաինայում», - ասել է Հեգսեթը։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի ղեկավարը ընդգծել է, որ խաղաղությանը կարելի է հասնել միայն ուժի միջոցով։

Մինչդեռ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին։

Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը քննարկելիս Հեգսեթը թույլատրել է տարածքային զիջումների հնարավորություն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում, քանի որ ցանկացած փոխզիջում պահանջում է դա։

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից

Նա չար էր, կnռումպացված և կենտրոնացած էր միայն մեր երկրին վնաս հասցնելու վրա․ Թրամփը՝ Փելոսիի հեռանալու մասին

Որպես անհետ կորած որոնվում է Արցախից բռնահանված Արսեն Թևոսյանը

Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է

Շոյգուն գովաբանել է Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ

ԱՄՆ-ում հայտարարել են նոր դարաշրջան՝ ԱՊՀ չորս անդամ երկրների հետ հարաբերություններում

Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում կկրճատվի չվերթերի 10%-ը՝ շաթդաունի պատճառով

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

Արևմուտքը դիվերսիա է նախապատրաստում Զապորոժյեի ատոմակայանում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Իսրայելի բանակը Լիբանանի հարավում հարձակվել է «Հզբոլլահի» ջոկատի վրա

Սերժ Սարգսյանին արգելել են լքել երկիրը. Արմեն Աշոտյան

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար