Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ամերիկյան «Tomahawk» հրթիռների մատակարարումը Ուկրաինային չի լուծի հակամարտությունը, այլ կարող է իրավիճակը հասցնել միջուկային պատերազմի։
«Հավանաբար, դա բոլորից լավ հասկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով չի շտապում տալ այդ մահաբեր զենքը և թույլ տալ հարվածել Ռուսաստանի խորքերը, ինչի վրա հույսը դնում է Զելենսկին»,- հավելել է Բելառուսի նախագահը։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՁՅԱՁ, ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԵՄ․
Էս մարդը էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Իլհամ Ալիևի և Բենյամին Նեթանյահուի հետ, իսկ իրեն մշտապես վիճակված է լինելու` պրոտոկոլը խախտելով, աշխարհի տարբեր գագաթնաժողովներում որսալ Դոնալդ Թրամփին և նրան ասել «Ես Հայաստանի վարչապետ եմ, օրհնվի էն սհաթը, որ Ձեր օրհնված ոտը...»՝ էն հույսով, որ մի օր իրեն տեղը կբերեն որպես «էն մյուս տղուն»»։
Մադագասկարի Ազգային ժողովի անդամները քվեարկեցին նախագահ Անդրի Ռաջոելինային պաշտոնանկ անելու օգտին 130 ձայնով, մեկ դատարկ քվեաթերթիկով։ BBC News-ը հաղորդում է, որ Գերագույն սահմանադրական դատարանը պետք է հաստատի արդյունքները։
Բանակը շրջափակել է մայրաքաղաք Անտանանարիվուի դատարանի շենքի շրջակայքը։
Նախագահ Ռաջոելինան դատապարտեց պաշտոնանկության քվեարկությունը։ Նա նշեց, որ նիստը տեղի է ունեցել Ազգային ժողովի իր կողմից լուծարման ֆոնին և քվեարկությունը որակեց հակասահմանադրական։
Ռոյթերսի հաղորդմամբ՝ Ռաջոելինային պաշտոնանկ անելու քվեարկությունից հետո CAPSAT էլիտար ռազմական ստորաբաժանումը հայտարարեց, որ ստանձնում է իշխանությունը։ AFP-ն հաղորդում է, որ «բանակի գնդապետը» հայտարարել է, որ զինվորականները ստանձնել են հրամանատարությունը։
Ավելի վաղ Ռաջոելինան, որի գտնվելու վայրը ներկայումս անհայտ է, հայտարարել էր խորհրդարանի լուծարման մասին։ Ազգային ժողովի փոխնախագահ և ընդդիմության առաջնորդ Սիտենի Ռանդրիանասուլոնիայկուն կասկածի տակ էր դրել նախագահական հրամանագրի վավերականությունը։ Նա պնդում էր, որ փաստաթուղթն անվավեր է, քանի որ այն հայտարարվել է սոցիալական ցանցերում և, հետևաբար, բացակայում է նախագահի ստորագրությունն ու կնիքը։ Ներկայացուցիչների պալատը չի ստացել բնօրինակը։
ՔՊ կուսակցության վարչության ընտրությունից հետո, երբ Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության անդամ, նա այլևս հին կազմի հետ չի մասնակցում նիստերին։
Նոր վարչության կազմն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերի 29–ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության, Վարչության նախագահի և Վերահսկող հանձնաժողովի ընտրության հարցերը։ Ընտրությունների արդյունքներով վարչության կազմում փոփոխություններ են եղել։ Մասնավորապես, նոր կազմում տեղ չեն գտել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Վաղարշակ Հակոբյանը, իսկ Արփի Դավոյանի թեկնածությունը չի էլ առաջադրվել։
Իսրայելը որոշել է վաղը Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը չբացել, ինչպես պահանջվում է հրադադարի համաձայնագրով, նման կերպ պատժամիջոցներ կիրառելով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ՝ Գազայի հատվածում դեռևս պահվող բոլոր մահացած պատանդների մարմինները վերադարձնելու իր պարտավորությունները չկատարելու համար, հաղորդում է Times of Israel-ը։
Իսրայելը խմբավորման դեմ պատժամիջոցների շրջանակում միաժամանակ կրճատելու է Գազային տրամադրվող օգնությունը։ Այդ միջոցառումները ձեռնարկվել են, երբ Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը էական ջանքեր չի գործադրել մնացած պատանդներին վերադարձնելու համար։
Նախօրեին խմբավորումն ազատ է արձակել 20 ողջ պատանդի և հանձնել չորս մահացած պատանդների մարմինները, թեև իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գազայում մնում է 24 պատանդի մարմին։
2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով:
ՔԿ–ից հայտնում են, որ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
Այնուհետև, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:
Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։
Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում:
Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը, այդ մասին նա ասել է ՀՀ ԱԳՆ-ում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- նշել է նա:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին սպանության մեջ կասկածվողը սպանությունից հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է:
Դա տեղի է ունեցել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվարված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:
Ըստ Shamshyan.com–ի՝ սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, որոնք նրա հարևաններն էին, այնուհետև իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց, սպանել, ապա դիմել փախուստի:
Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:
Հայց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառում է արել«Պատժի կրկնապատկումը» վերտառությամբ.
«Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական սխալներն ու թերությունները չընդունելն է: Դա միշտ ծանր հետևանքներ է հարուցում հենց այդ իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչների համար՝ իշխանությունից զրկվելու պահից սկսած: Այլ կերպ ասած, անարդարության ու ծանր հետևանքներ բերած քաղաքականության համար կրկնապատկվելու է տվյալ իշխանության ներկայացուցիչներին պատժի ենթարկելու հանրային պահանջը: Հենց այս ուղին է բռնել ՀՀ-ում անսխալականության ու ամբարտավան մեծամտության գերավելցուկ ունեցող ներկայիս ուզուրպատորների իշխանավարումը:
Հիմա պատկերացրեք իմ դեմ դատական հայց է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությունը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը (վերջին երկուսը դեռ հայտարարել են, որ դիմելու են դատարան): ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար: Ոնց հասկացա, ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել, որ չխեսեմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վայրագորեն ավերելու ու վանդալիզմի ենթարկելու, անորակ ու խոտան դասագրքեր տպագրելու ու բազում կոռուպցիոն դրվագների մասին, որտեղ ներքաշված է և նախարարը, և նախարարությունը:
Հիմա սրանց ո՞նց բացատրեմ, որ իրենց գրությունները լավագույն դեպքում կարող եմ օգտագործել որպես սևագիր թուղթ, իսկ ես իմ հերթին խնայելով բնությունը, չեմ պատրաստվում որևէ կերպ արձագանքել գործող իշխանությունների կողմից պատանդի կարգավիճակում պահվող դատարանների ու դատավորների գրություններին: Այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է, քանզի ՀՀ-ում, ինչպես ասվել է, չկա որևէ դատավոր, ով կհակադրվի Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին ու նախարարություններին:
Ես ընդամենը կշարունակեմ զբաղվել իմ հիմնական գործերով ու հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար շատ մոտ ապագայում պատժի ու հատուցման կրկնապատկման մասին»: