Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման գործում։ Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
«Էրդողանը կարող է։ Նրան հարգում են Ռուսաստանում, չեմ կարող ասել Ուկրաինայի մասին։
Բայց (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը հարգում է նրան, և նա իմ ընկերն է»,-ասել է Թրամփը Շարմ էլ Շեյխից վերադառնալիս։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի 32-ամյա հակամարտության կարգավորումը ձեռք է բերվել մի ժամվա ընթացքում: Այս մասին նա ասել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխում Գազայի հատվածում խաղաղության հաստատման գագաթնաժողովի ժամանակ։

«Դուք դեռ յոլա եք գնում, չէ՞։ Մենք պայքարում էինք 32 տարի, և մոտ մի ժամվա ընթացքում հաշտվեցինք, այնպես չէ՞: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ գտնվելու համար»,-դիմել է Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նշենք, որ Եգիպտոսում կայացած գագաթնաժողովում Թրամփը պայմանագիր է ստորագրել Գազայի հատվածի հակամարտության դադարեցման մասին: Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առջև՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը նշանակում է տարածաշրջանում խաղաղության հաստատում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Ալ Պաչինոն ծանր է տանում իր նախկին սիրեցյալի ՝ Դայան Քիթոնի կորուստը։ Հոլիվուդյան աստղի մահը դերասանին ստիպել է մտածել իր կյանքի ամենամեծ ափսոսանքի մասին։
Այս մասին, Թերթի փոխանցմամբ, գրում է Daily Mail-ը։
Դերասանի ընկերոջ խոսքով՝ Պաչինոն միշտ Դայանին համարել է իր կյանքի միակ մեծ սերը և զղջացել է, որ չի օգտվել նրան առաջարկություն անելու հնարավորությունից:
«Ալը խոստովանում է, որ իր կյանքի սերը Դայանն էր, որին նա անվանում էր զարմանալի կին։
Նա միշտ կզղջա, որ չօգտվեց այդ հնարավորությունից, երբ այն ուներ»,-ասել է դերասանի ընկերը։
Հայտնի է, որ զույգը ծանոթացել է «Կնքահայրը» ֆիլմի նկարահանման հրապարակում 1971 թվականին, որտեղ Ալ Պաչինոն մարմնավորել Է Մայքլ Կոռլեոնեին, իսկ Քիթոնը՝ նրա կնոջը ՝ Քեյին: Աստղային սիրավեպը սկսվել է նույն թվականին և ընդհատումներով շարունակվել մինչև 1987 թվականը, բայց երբեք չի ավարտվել ամուսնությամբ։

Հիշեցնենք, որ Դայան Քիթոնը մահացել է հոկտեմբերի 11-ին՝ 79 տարեկան հասակում։ Դերասանուհին «Օսկար»-ի դափնեկիր է։

Հոլիվուդյան դերասանուհի Դակոտա Ջոնսոնը մեկնարկում է իր ռեժիսորական կարիերան: Դերասանուհու առաջին աշխատանքը կլինի «Ծառը կապույտ է» դրաման: Այս մասին տեղեկանում ենք WorldOfReel պորտալից:
Ֆիլմը աուտիզմ ունեցող մի կնոջ մասին է, ով կարողանում է ազատվել իր չափազանց վերահսկող մոր ճիրաններից: Դակոտան ասել է, որ պատմությունը խորապես անձնական է իր համար։
Ֆիլմի սցենարը կգրի Վանեսա Բուրգհարդտը: Վերջինս և Դակոտա Ջոնսոնը կնկարահանվեն «Ծառը կապույտ է» ֆիլմում։ Ջեսիկա Ալբան կկատարի երկրորդ պլանի դեր:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նոյեմբերին կկայանա Գազայի հատվածի վերականգնմանը նվիրված համաժողով. ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։
«Նախագահը շեշտեց 2025 թվականի նոյեմբերին Կահիրեում վերականգնման և վերակառուցման վերաբերյալ համաժողով անցկացնելու կարևորությունը», – ասվում է Ալ-Սիսիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի, հաղորդում է Le Figaro-ն։
Ֆրանսիայի նախկին նախագահը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2007 թվականին Լիբիայի կողմից իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու կոռուպցիայի գործով:
Սարկոզին կբանտարկվի Փարիզի La Sante բանտի մենախցում:
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 14-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։

Գերմանիան պատրաստվում է ավելի քան 100 միլիոն եվրո հատկացնել Գազայի հատվածի վերակառուցմանը օգնելու համար, գերմանական ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Ռեեմ Ալաբալի-Ռադովանը։
Նա պարզաբանել է, որ ճշգրիտ գումարը դեռևս որոշված չէ, բայց կկազմի «եռանիշ միլիոններ»։
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը հավելել է, որ կառավարությունը վերանայելու է Իսրայելի նկատմամբ սահմանված մասնակի զենքի էմբարգոն, գրում է DW-ը։
Օգոստոսին կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը կասեցրել է Իսրայել զենքի արտահանումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում մարտական գործողություններում։
«Փաստ» օրաթերթը գրում է. 2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Իրավաբանների կարծիքով, այս գործում չափազանց շատ են նախկինում տեղի չունեցած հանգամանքները: Դրանցից մեկն այն է, որ գլխավոր դատախազն առանց որևէ նոր հանգամանքի վերացրել է կարճված քրեական վարույթը և 7 տարի անց փաստացի վերակենդանացրել «մահացած» քրեական գործը:
Այս որոշումը նոր նախադեպ կարող է դառնալ, և որևէ մի ավարտված գործ փաստացի չի կարող դիտարկվել իրապես ավարտված: Նման որոշմամբ ազդակ է փոխանցվում քննիչներին և դատախազներին, որ իրենց որոշումները, որոնք ստուգվել են բոլոր ընթացակարգերով, ցանկացած պահի կարող են վերացվել, և քրեական վարույթներ կարող են հարուցվել հենց իրավապահների դեմ: Այս պայմաններում քրեական վարույթները, քրեական հետապնդումները կարող են դառնալ անորոշ կամ հավերժական: Նման փորձ որևէ եվրոպական երկրում չի եղել, քանի որ գործի վերաբացումը միայն բացառիկ նոր հանգամանքի դեպքում պետք է տեղի ունենա:
Շուրջ 70 օր կալանավորված Վարդան Հարությունյանի հետ կապված՝ քննիչները պնդում են գործին խոչընդոտելու ռիսկը, մինչդեռ, ի պատասխան մեր հարցմանը, փաստաբանական խմբից հայտնեցին, որ հենց իրենք իրենց նախաձեռնությամբ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել առերեսման կամ որևէ գործողության, որոնք պարզապես մերժվել են, քանի որ չի կարող լինել նման ռիսկ, որովհետև նույնիսկ առկա չէ հիմնավոր կասկած մեղադրանքների վերաբերյալ: Այսինքն, փաստացի առանց իրավական հիմքի պահպանվում է Վարդան Հարությունյանի կալանքը: Ընդհանրապես, չափազանց վտանգավոր նախադեպ է նաև այն, որ քննիչների կողմից պնդում է կատարվում նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ, սակայն որևէ գործողություն չկատարելով՝ արհեստականորեն փորձում են պահպանել կալանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման դեպքերի վերաբերյալ բազմիցս արձանագրել է նաև հենց Հայաստանի դեմ վճիռներով, որ շուրանակվող կալանքը պետք է լինի ծայրահեղ պատճառաբանված, և կանխավարկածը պետք է լինի հօգուտ անձի ազատ արձակման: Փաստաբանները մեզ հայտնեցին, որ ստացել են դատարանի որոշումը, համաձայն որի, կալանքը երկարաձգվել է մեկ ամսով, սակայն Եվրոպական դատարանի պահանջած ոչ մի չափանիշ չի պահպանվել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախագծով սահմանվող կարգը նախատեսում է բնակչության հաշվառման միասնական սկզբունքներ՝ հստակեցնելով բնակության հիմնական և ոչ հիմնական հասցեների գրանցման, փոփոխման և վերահսկման մեխանիզմները։ Կարգը հիմնված է այն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ հիմնական հասցե, որը հանդիսանում է նրա մշտական բնակության վայրը և հիմք է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրային ծառայությունների մատուցման համար։
Նախագծով ներդրվում է նաև հաշվառման գործընթացի թվայնացված մոդելը՝ ապահովելով անձի ինքնուրույն տվյալների մուտքագրումը տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով։ Այս լուծումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրականացնել իրենց հաշվառման գործողություններն առցանց՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։
Կարգի կարևոր նորույթներից է այն, որ անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից։ Այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը դառնում է խոչընդոտ անձի հաշվառման և փաստացի բնակության իրավունքի իրացման համար։
Բնակչության հաշվառման կարգը նաև սահմանում է հստակ պարտավորություն անձանց համար՝ իրենց բնակության վայրի փոփոխության դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել հասցեն տեղեկատվական հարթակում։
Նախագծով առանձին կարգավորում է տրված նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի քաղաքացիների հաշվառմանը։ Այս դրույթը թույլ է տալիս արտերկրում մշտապես բնակվող քաղաքացիների տվյալները ներառել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում՝ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով, ապահովելով տվյալների փոխգործունակություն և ամբողջականություն։ Կարգը նաև սահմանում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պարտականությունը՝ պարբերաբար իրականացնել հաշվառման տվյալների վերահսկում և համապատասխանության ստուգում՝ ուղղելով սխալ կամ կրկնվող գրառումները, ինչպես նաև ծանուցելով քաղաքացիներին՝ անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար։
Բնակչության հաշվառման կարգը սերտորեն կապված է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կարգավիճակի համակարգի ներդրման հետ։ Ըստ նախագծի՝ այն անձինք, ովքեր չունեն մշտական բնակության վայր և չեն կատարում իրենց հաշվառման պարտականությունը, կստանան պասիվ կարգավիճակ։ Այս դրույթը ծառայում է երկու նպատակի՝ մի կողմից ապահովում է ռեգիստրի տվյալների ճշգրտությունը, մյուս կողմից կանխում է պետական ծառայությունների մատուցումը այն անձանց, ովքեր փաստացի դուրս են Հայաստանի բնակչության հիմնական կազմից։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում