Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։
Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։
Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Պոլսո Հայոց պատրիարքը։
Նա ընդգծեց, որ մշտապես հետևում են Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական շրջանակների հանդիպումներին`հավելելով՝ «այդ հանդիպումների արդյունքներով լավ լուրեր ենք ստանում»։
Մասնավորապես, ինչպես ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարքը, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։
«Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,- նշեց նա։
Խոսելով համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների տրամադրվածության ու վերաբերմունքի մասին՝ Պատրիարքը փաստեց, որ ներկայիս ղեկավարությունը բավական դրական է տրամադրված։
«Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։
Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում։
Մեզ այցելում է նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս»,- ասաց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ կարևորելով փաստը, որ հիմա համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել։
Այդուհանդերձ, Թուրքիայի հայկական համայնքի կյանքում այսօր կան խնդիրներ, որոնց շարքում թերևս ամենաօրհասականը ժողովրդագրական հարցն է։
Պատրիարքի խոսքով, համայնքի ներսում ծնվող ամեն մի հայի դիմաց երեքը մահանում են։ «Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Մեր համայնքի կառույցները 125 հազար հայերի համար են։ Այս քաղաքում 50 եկեղեցի ունենք՝ 33 առաքելական, 12 կաթոլիկ, 4 բողոքական։ Բայց այլևս չենք կարողանում լցնել մարդկանցով։
Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը»,- նշեց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Նա նկատեց, որ նույն ցավալի պատկերը կարելի է տեսնել՝ նայելով Ստամբուլի՝ ժամանակին մեծ թվով հայերով բնակեցված թաղամասերին։
Օրինակ, Գումգափուի թաղամասում, որտեղ էլ հենց տեղակայված են պատրիարքարանն ու Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարը, մոտ մեկ դար առաջ բնակվում էր 40 հազար մարդ։
«Մինչդեռ հիմա 40 հայ էլ չի ապրում Գումգափու թաղամասում։ Հետևաբար, այս փոփոխվող քաղաքում, որի բնակչությունը մոտենում է 20 միլիոնի, մեծագույն խնդիր է դարձել դեմոգրաֆիական հարցը։ Դրան ավելանում է նաև արտագաղթը, որ կա երիտասարդների շրջանում»,- նշեց Մաշալյանը։
Անդրադառնալով համայնքի ներսում հայերեն լեզվի պահպանման հարցին՝ Պատրիարքը ցավով նշեց, որ ինչպես Թուրքիայի հայկական համայնքում, այնպես էլ Սփյուռքի մյուս գաղթօջախներում ավելի ու ավելի դժվար է դառնում մայրենի լեզվի պահպանությունը։ Թեպետ շատ ընտանիքներ երեխաներին ուղարկում են հայկական դպրոցներ, սակայն երեխաները դպրոցի պատերից դուրս այն հիմնականում չեն կիրառում։
«Լեզուն կորցնելը հանգեցնում է մշակութային ձուլման, քանի որ լեզվի մեջ է պահպանվում մշակույթի վերաբերյալ ամեն բան։ Եթե չես տիրապետում լեզվին, չես կարող թափանցել տվյալ մշակույթի մեջ։ Հենց այսպիսի պայմաններում ենք փորձում ոտքի վրա մնալ։
Մեր վարժարաններում 3000 աշակերտ կա։ Վարժարանները լավ աշխատանք են տանում, օգնում են, որ գոնե աշակերտները կողք կողքի մնան։
Նրանց ենք փոխանցում մեր գրական, լեզվական, մշակութային ժառանգությունը։ Մենք մեր ունեցած հարստությամբ սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել»,- ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Ջակարտայի նահանգապետ Պրամոնո Անունգ Վիբովոն հայտնել է, որ մշակման փուլում է գտնվում սննդի մեջ շների և կատուների մսի վաճառքն արգելելու մասին որոշումը: Նրա խոսքը մեջբերում է ինդոնեզական ANTARA գործակալությունը ։
«Խնդրանք է ներկայացվել՝ Ջակարտայում շան մսի օգտագործումը արգելող նահանգապետական հրամանագիր մշակելու վերաբերյալ», - ասել է նա:
Նահանգապետի խոսքով՝ նախաձեռնությունը կլինի երկրի կաբինետի կողմից մայրաքաղաքում կատաղության տարածման դեմ պայքարի նախաձեռնողական միջոցառումների մի մասը։ Վիբովոն նաև նշել է, որ եթե քաղաքում արգելքը կիրառելու համար անհրաժեշտ լինի լրացուցիչ օրենսդրական կարգավորում, ապա այն նույնպես կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։
2024 թվականի հունվարին Ինդոնեզիայում ոստիկանները փրկել են 226 շան, որոնց փորձել են բեռնատարով ուղարկել սպանդանոց։ Ըստ World of Buzz-ի տվյալների՝ իրավապահները գործողության ընթացքում համագործակցել են բարեգործական կազմակերպության անդամների հետ։ Հաղորդվում է, որ շներին փակ բեռնատարով ուղարկել են սպանդանոց, ընդ որում, կենդանիները շղթայված են եղել մեքենայի թափքին, իսկ նրանց ոտքերը կապված են եղել։
Վարչապետ Նաթանյահուն և նախագահ Հերցոգն անձամբ են դիմավորել և ճանապարհել Դոնալդ Թրամփին: Իսրայելում ԱՄՆ նկատմամբ գրեթե միշտ եղել է առանձնահատուկ վերաբերմունք: Եղել են դժվար ժամանակներ, և միշտ չէ, որ ԱՄՆ գործել է Իսրայելի օգտին: Միշտ չէ, որ Իսրայելի ղեկավարները բավարարված են եղել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից: Սակայն պաշտոնական Երուսաղեմը միշտ ընդգծված հարգանք և հատուկ արարողակարգ է ցուցաբերել Վաշինգտոնի նկատմամբ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա գնահատմամբ, հրեաները հասկանում ու գնահատում են ԱՄՆ-ի դերը Իսրայելի պետության համար: Գիտակցում են, որ առանց ԱՄՆ-ի համակողմանի աջակցության՝ դժվար կլինի դիմակայել բոլոր տիպի հակամարտություններին ու մարտահրավերներին: Դժվար էր լինելու զարգանալ ու կայանալ պատմա-քաղաքական, աշխարհագրական, ինչպես նաև ռեսուրսների բացակայության բարդ պայմաններում:
«Պահելով արժանապատիվ կեցվածք՝ Իսրայելը կարողացել և կարողանում է ԱՄՆ-ի հետ կառուցել ու զարգացնել ռազմավարական, դաշնակցային ջերմ հարաբերություններ: Նույնը Հայաստան-Ռուսաստան պարագայում էր: Պատմությունը մեզ հուշում է, որ հայկական պետականության վերականգնման, Հարավային Կովկասում հայկական ինքնուրույն միավորի և առանձին գործոնի ձևավորման գործում անվիճելի էր Ռուսական կայսրության դերակատարությունը: Չենք կարող ժխտել նաև արցախյան առաջին պատերազմում ռուսական դերակատարությունը:
Թեպետ վերջին՝ «նիկոլական» տարիներին Ռուսաստանը, կենսական հարցերում ավելի դաշնակից գնվեց Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ առ այսօր Հայաստանի տնտեսության զարգացման գործում էական է ՌԴ և ԵԱՏՄ շուկաների առանցքային նշանակությունը: Ոչ ոք չի կարող թերագնահատել նաև ՀՀ-ՌԴ էներգետիկ կապվածությունը, ինչպես նաև կոմունիկացիոն ոլորտում գործող արտոնությունները և այլն:
2018թ. իշխանազավթումից հետո հայ-ռուսական հարաբերություններն էականորեն վնասվեցին:
Փոքր պատճառ էր նաև այն, երբ 2019թ. հոկտեմբերին, կուրացնող էյֆորիայի ճահիճի մեջ խեղդվող Նիկոլը, օդանավակայանում չդիմավորեց ՌԴ նախագահ Պուտինին: Իսկ ՔՊ-ում և շուրջը հավաքված սորոսածին զանգվածը, գովերգելով քաջ Նիկոլին՝ «անկախության գերդոզավորումից օրգազմ» էր ապրում: Այնինչ, նրանց նպատակը հայ-ռուսական հարաբերություններն ամեն գնով փչացնելն էր՝ խոչընդոտներ ստեղծելով Արցախի հարցի հայանպաստ լուծուման ու ՀՀ անվտանգային համակարգի համար:
Վերադառնալով արարողակարգերին՝ հիշենք, թե ինչպես էր 2019թ. հկտեմբերի 1-ին, Պուտինին չդիմացորող Նիկոլը, մեկ օր հետո, հոկտեմբերի 2-ի երեկոյան, ՌԴ նախագահի հետևից, գրեթե վազեվազ հասնում «Զվարթնոց», որպեսզի անձամբ ճանապարհի նրան և փորձի հարթել իր նկատմամբ տեսանելի դարձած անբարյացկամ վերաբերմունքը:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը գերտերություններ են: Աշխարհաքաղաքականության չգրված կանոններին համաձայն, նրանց նկատմամբ անհրաժեշտ է ունենալ բացառիկ ընդգծված վերաբերմունք: Սերժ Սարգսյանը կարողանում էր ոսկերչական հավասարակշռությամբ ապահովել գերտերությունների լոյալ վերաբերմունքը Հայաստանի քաղաքականության նկատմամբ: Դրա համար էին Հայաստանի թշնամիները և հատկապես Ալիևը շատ երջանիկ՝ Հայաստանում իշխանափոխությամբ: Հայաստանում պետք է ձև գտնել և մերժել բոլոր այն կաղկանձող ձայները, ովքեր Ռուսաատանի, Չինաստանի կամ ԱՄՆ -ի դեմ հակաքարոզչություն են իրականացնում»,-ընդծել է նա։
Դերասան Ալեք Բոլդուինը և նրա եղբայր Սթիվենը ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Նյու Յորքում, հաղորդում է TMZ-ը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Իսթ Հեմփթոնում, որտեղ Բոլդուինների Range Rover-ը բախվել է ծառին։
Բոլդուինը նախկինում մեղադրվել էր մարդասպանության մեջ՝ կապված նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետ։ Գործը կարճվել է 2024 թվականի հուլիսին, երբ Նյու Մեքսիկոյի դատարանը ընդունել է պաշտպանության կողմի այն փաստարկները, որ դատախազները թաքցրել են որոշ փաստեր, որոնք կարող էին կապված լինել միջադեպի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուրբաթ օրը կկարողանա ժամանել Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, հաղորդում է УНН-ը։
«Ես հնարավորություն կունենամ ուրբաթ օրը ժամանել Վաշինգտոն և հանդիպել նախագահ Թրամփի հետ։ Կարծում եմ՝ մենք կքննարկենք այն քայլերը, որոնք ես ուզում եմ առաջարկել։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին մեր երկխոսության և աջակցության համար։ Կլինեն նաև մի քանի այլ կարևոր հանդիպումներ՝ պաշտպանական ընկերությունների հետ, և հնարավոր է՝ հանդիպումներ սենատորների և կոնգրեսականների հետ։ Կլինեն նաև հանդիպումներ էներգետիկ ընկերությունների հետ։ Դա անհրաժեշտ է՝ դա Թրամփի առաջարկն էր»,- նշել է նա։
Զելենսկին պարզաբանել է, որ այցի հիմնական թեմաներն են օդային պաշտպանությունը և Ուկրաինայի հեռահար հնարավորությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին, որը Շարմ Էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովում միակ կինն էր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ով է այս կինը»,-ասել է Թրամփը՝ ողջունելով Մելոնիին: Այնուհետև ամերիկացի առաջնորդը ձեռքը մեկնեց և հավելեց. «հրաշալի կին»։
Ավելի վաղ Մելոնին հաճոյախոսություն էր ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Ընդ որում, թուրք առաջնորդը կատակել է, որ պետք է հրաժարվել ծխելուց։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը X սոցիալական մեդիա հարթակում գովաբանել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին՝ Գազայի հատվածում հրադադարի հասնելու գործում իրենց աշխատանքի համար։
«Ես թեթևացած եմ, որ այս օրը եկել է։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Թրամփին և նրա թիմին», - գրել է նա։
Բայդենը նաև նշել է, որ իր վարչակազմը նույնպես մեծ ջանքեր է գործադրել պատանդներին տուն վերադարձնելու և պատերազմը դադարեցնելու համար։
«Այժմ, Միացյալ Նահանգների և աշխարհի աջակցությամբ, Մերձավոր Արևելքը գտնվում է խաղաղության ճանապարհին, որը, հուսով եմ, երկարատև կլինի», - ընդգծել է նախկին նախագահը։
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Գազայի հակամարտության ավարտի մասին։
Քնեսեթում իր ելույթից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Եգիպտոս՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու գագաթնաժողովի համար։
Հոկտեմբերի 9-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը և Համասը համաձայնագրեր են ստորագրել Գազայի հատվածի խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Ամերիկացի առաջնորդը բացատրեց, որ սա նշանակում է բոլոր պատանդների «շատ արագ» ազատ արձակում և իսրայելական զորքերի դուրսբերում համաձայնեցված գծեր։
Ավելի ուշ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի գրասենյակը հայտարարեց, որ հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կկայանա Ղազայում հրադադարի մասին գագաթնաժողով։ Գագաթնաժողովին հրավիրվել են 20 երկրների առաջնորդներ։
Եվրոպական հեռարձակողների միությունը չեղյալ է հայտարարել 2026 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի չմասնակցելու քվեարկությունը և հարցի լուծումը նոյեմբերից տեղափոխել է դեկտեմբեր՝ Մերձավոր արեւելքում հրադադարի լույսի ներքո. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարցի քննարկումը նոյեմբերից կհետաձգվի դեկտեմբեր, երբ կկայանա Եվրոպական հեռարձակողների միության տնօրենների խորհրդի սեզոնային գլխավոր ժողովը։
Երևանի բերդի գրոհը սկսվեց 1827 թվականի հոկտեմբերի 13-ի (նոր տոմարով) լուսաբացին։ Հարձակման ազդանշանը միջնաբերդի գլխավոր դարպասին ավելի մոտ գտնվող Արևելյան աշտարակի պայթեցումն էր։ Վառոդի հսկայական լիցքը, որը տեղադրել էին գվարդիայի կապիտանից շարքայինի աստիճանազրկված դեկաբրիստ Միխայիլ Պուշչինի սակրավորները, պայթեցրեց աշտարակի հիմքը և, շրջելով այն, ճեղքվածք առաջաացրեց։
Զանգվածային հրետակոծությունից հետո գնդապետ Շիպովի գվարդիական գնդի գումարտակները, որոնց մի մասը երկու տարի առաջ Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում դեկաբրիստների հետ միասին ապստամբության մասնակցած և աստիճանազրկված սպաներ էին, նետվեցին դեպի աշտարակի փլվածքը: Նրանք գրավեցին բերդի առաջին և երկրորդ պարիսպներն ու դրանց հարակից բլուրները և, առաջ մղվելով, բացեցին գլխավոր դարպասները, որով ներխուժեցին գեներալներ Կրասովսկու և Ճավճավաձեի գնդերը, իսկ նրանց հետ՝ հայ աշխարհազորայիններն ու վրացի կամավորները։
1827 թվականի հոկտեմբերի սկզբի իրադարձություններն այսպեսէ նկարագրում ռուս մեծ բանաստեղծ և դիվանագետ Գրիբոյեդովի կյանքի կովկասյան շրջանն ուսումնասիրած, երկար ժամանակ Հայաստանում ապրած գրող Միխայիլ Օվչիննիկովն (1915 – 1989) իր «Հատուկ առաքելություն» գրքում։Ամրոցը գրավելու համար Կովկասյան զորքի գլխավոր հրամանատար Իվան Պասկևիչը ստացավ «կոմս Էրիվանսկի» տիտղոսը, շատ գնդապետներ ստացան գեներալի կոչումներ։ Շարքային Միխայիլ Պուշչինը դարձավ կապրալ, իսկ երբեմնի շնորհազրկված, բայց հարձակման ժամանակ աչքի ընկած սպաներըպարգևատրվեցին զինվորական մեդալներով։
Արժեքավոր ռազմավարի՝ շահական և զինվորական դրոշների, զենքերի, հրազենի և սառը զենքի թվում հաղթողները տիրացան նաև Լենկթեմուրի սրին, որը պարսկական կայազորի հրամանատար Հասան խան Ղաջարի սեփականությունն էր։ Սուրը, որ ըստ լեգենդի, ժամանակին պատկանել էր Թեմուրյան կայսրության լեգենդար հիմնադրին, խանը նվեր էր ստացել Պարսկաստանի Ֆաթհ Ալի շահից՝ օսմանցիների հետ ունեցած մարտերում ցուցաբերած արիության համար։
Մեծ նվաճողի սրի մասին լեգենդներ կան։ Նապոլեոն Բոնապարտը, նախապատրաստվելով հնդկական արշավին, հավատում էր Լենկթեմուրի սրի մոգական ուժին և այդ զենքն ունենալու համար ցանկացած վարձատրություն և ռազմական օգնություն էր առաջարկում Թեհրանին: Շահն ըստ պատշաճիմի քանի գեղեցիկ դանակ ուղարկեց Ֆրանսիա, որոնք դաղստանցի զինագործների ձեռքի աշխատանքն էին, բայց նվիրական սուրը, որպես պարգև, ի վերջո իր պալատից հասավ Երևանի բերդ:
Պաշարումը ճեղքելու համար Հասան խանը նույնիսկ գրոհ ձեռնարկեց՝ «հրաշքսուրը» վերցրած առաջնորդելով հեծելազորի ջոկատը։Բայց հարձակումը անհաջող էր, և զորքը ստիպվածէր նահանջել ելման դիրք։ Լենկթեմուրի սրի մոգականհատկությունների մասին արևելքիլեգենդներին անծանոթ ռուս զինվորները չերկնչեցին և չփախան։Ձեռնամարտի թոհուբոհում Հասան խանը կորցրեց սուրը, ինչն առաջացրեց նրա մարտիկների զայրույթը: Ավելի ուշ, երբ ամրոցըգրոհելուց հետո գեներալ Աֆանասի Կրասովսկին գերեվարեց խանին, վերջինս խնդրեց նրան անպայման որոնել ու գտնել մասունքը։ Սուրը գտնվեց, և պարսիկնախկին նահանգապետն ինքը ցանկացավ, որ այն ուղարկվի Սանկտ Պետերբուրգ՝ որպես նվերՌուսաստանի կայսր Նիկոլայ I-ին: Պասկևիչից գաղտնի, որի և կայսեր հարաբերությունները լավ չէին, տիրակալին ուղղված նամակում Երևանի բերդի նորանշանակ պարետ, գեներալԿրասովսկին նշել էր.
«Ձերդ կայսերական մեծության ոտքերի առաջ եմ դնում մեծն Լենկթեմուրի սուրը, որը ձեռք եմ բերել Էրիվանի պարիսպներում։ Ում, եթե ոչ իմ կայսերը և բարերարին ես պիտի նվեր բերեմ այս սուրը, որը զարդարում էր պարսկական շահի գանձարանը: Ժամանակին գտնվելով Լենկթեմուրի հզոր աջում՝ այն նվաճեց Արևելքը և տրորեց թուրքերի հպարտությունը՝ ի դեմս նրանց սուլթան Բայազիդի. այժմ, Ձերդմեծության օրհնված ձեռքերում, թող այն կրկնիԹամերլանի հարվածը՝ ջախջախելով հավատքի և մարդկության թշնամիներին»:
Լենկթեմուրի ճակատագիրը կապված էր Հայաստանի հետ։Ավանդության համաձայն՝ 14-րդ դարում իր կովկասյան արշավանքի ժամանակ ներկայիս Աշտարակի մոտ տեղի ունեցած ճակատամարտում նա, ոտքից ծանր վիրավորվելով, հարկադրված էր արագ հեռանալ ռազմի դաշտից։Այդ պատճառովէլ նա ստացավ Լենկթեմուր (կաղ Թեմուր) մականունը։ Թե որտեղ է այժմ գտնվում նրա սուրը, հայտնիչէ։ Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունն այն պահվումէր Սանկտ Պետերբուրգի մերձակա Գատչինայի պալատում։ Սուրը կորել է կա՛մ հեղափոխության, կա՛մ քաղաքացիական պատերազմի, կա՛մ երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական օկուպացիայի ընթացքում, կամ գուցեանճշտությունների հետևանքով թանգարաններում տեղ չի գտել: Բայցիրո՞ք Երևանի բերդի ավարն իսկապես մեծ նվաճողի անձնական զենքնէր, և քանի՞ այդպիսի սուր է նա ունեցել առհասարակ ողջ կյանքի ընթացքում: Պատասխանն անհայտ է, սակայն պատմությունը հաստատ այլ բանի մասին է վկայում։ Յուրաքանչյուր ճակատամարտում հաղթանակ բերող մոգականսուրը, ոչ այլ ինչ է, քան հեքիաթ:
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուիլինան հայտնել է, որ գտնվում է «անվտանգ վայրում»: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա լքել է երկիրը բողոքի ցույցերի ֆոնին։ Երկուշաբթի երեկոյան նախատեսված էր նախագահի ուղերձը ազգին, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է. փոխանցում է bbc.com-ը։
«Այսօր ես ստիպված էի պատսպարվել, որպեսզի փրկեմ իմ կյանքը։ Բայց նույնիսկ նման պայմաններում ես չեմ դադարում ելք փնտրել»,-հայտարարել է նա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ՝ չբացահայտելով իր գտնվելու վայրը։
Նա նաև կոչ է արել պահպանել Սահմանադրությունը՝ երկրում խորացող քաղաքական ճգնաժամը լուծելու համար:
«Այս խնդիրները լուծելու միայն մեկ ճանապարհ կա՝ դա երկրում գործող Սահմանադրության պահպանումն է»,-ասել է նախագահն ուղիղ եթերում:
Երկուշաբթի օրը ֆրանսիական RFI ռադիոկայանը հաղորդեց, որ Ռաձուիլինան կիրակի օրը ֆրանսիական ռազմական ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։