ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով:  

ՔԿ–ից հայտնում են, որ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:

Այնուհետև, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թ.Հ.-ն, առերևույթ հանցանք կատարելուց անմիջապես հետո, Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան:

Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք:

Որոշում է կայացվել քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու մասին: Ստեղծվել է քննչական խումբ։

Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում:

Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը): 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը, այդ մասին նա ասել է ՀՀ ԱԳՆ-ում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- նշել է նա:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին սպանության մեջ կասկածվողը սպանությունից հետո ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ սպանել է:

Դա տեղի է ունեցել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվարված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

Ըստ Shamshyan.com–ի՝ սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, որոնք նրա հարևաններն էին, այնուհետև իմացել է, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց, սպանել, ապա դիմել փախուստի:

Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:

Հայց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառում է արել«Պատժի կրկնապատկումը» վերտառությամբ.

«Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական սխալներն ու թերությունները չընդունելն է: Դա միշտ ծանր հետևանքներ է հարուցում հենց այդ իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչների համար՝ իշխանությունից զրկվելու պահից սկսած: Այլ կերպ ասած, անարդարության ու ծանր հետևանքներ բերած քաղաքականության համար կրկնապատկվելու է տվյալ իշխանության ներկայացուցիչներին պատժի ենթարկելու հանրային պահանջը: Հենց այս ուղին է բռնել ՀՀ-ում անսխալականության ու ամբարտավան մեծամտության գերավելցուկ ունեցող ներկայիս ուզուրպատորների իշխանավարումը:

Հիմա պատկերացրեք իմ դեմ դատական հայց է ներկայացնում ԿԳՄՍ նախարարությունը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը (վերջին երկուսը դեռ հայտարարել են, որ դիմելու են դատարան): ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար: Ոնց հասկացա, ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել, որ չխեսեմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վայրագորեն ավերելու ու վանդալիզմի ենթարկելու, անորակ ու խոտան դասագրքեր տպագրելու ու բազում կոռուպցիոն դրվագների մասին, որտեղ ներքաշված է և նախարարը, և նախարարությունը:

Հիմա սրանց ո՞նց բացատրեմ, որ իրենց գրությունները լավագույն դեպքում կարող եմ օգտագործել որպես սևագիր թուղթ, իսկ ես իմ հերթին խնայելով բնությունը, չեմ պատրաստվում որևէ կերպ արձագանքել գործող իշխանությունների կողմից պատանդի կարգավիճակում պահվող դատարանների ու դատավորների գրություններին: Այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է, քանզի ՀՀ-ում, ինչպես ասվել է, չկա որևէ դատավոր, ով կհակադրվի Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության անդամներին ու նախարարություններին:

Ես ընդամենը կշարունակեմ զբաղվել իմ հիմնական գործերով ու հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար շատ մոտ ապագայում պատժի ու հատուցման կրկնապատկման մասին»:

ԱՄՆ խոշոր հրատարակություններն ու լրատվական գործակալությունները հրաժարվել են ստորագրել Պենտագոնի նոր կանոնները, որոնք պահանջում են լրատվամիջոցներից հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն և չհավաքել տվյալներ անանուն աղբյուրներից, հաղորդում է The Guardian-ը։

Պենտագոնի ճեպազրույցներին հասանելիություն ունեցող հրատարակությունները պաշտոնապես հայտարարել են Պաշտպանության նախարարության նոր քաղաքականության մերժման մասին, որն արգելում է լրագրողներին տեղեկատվություն հավաքել անանուն աղբյուրներից և հրապարակել դրանք առանց թույլտվության, և սահմանափակում է լրատվամիջոցների մուտքը նախարարության շենքի որոշակի հատվածներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ բաց չի թողել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ձեռքը՝ Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի լուսանկարահանման ժամանակ, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման և այնտեղ պահվող իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է HuffPost պորտալը։ 

Ինչպես նշվում է, Թրամփը սովորական ձևով սեղմում էր այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձեռքերը, մինչ այն պահը, երբ դահլիճ մտավ Մակրոնը։ Այս երկու ղեկավարների ձեռքսեղմումը տևել է 27 վայրկյան։ Նախագահները սկզբում պարզապես ձեռք սեղմեցին և թեթևակի գրկեցին միմյանց, այնուհետև, գրում է պորտալը, «երկուսն էլ փորձեցին քաշել իրենց գործընկերոջ ձեռքը»։

Երբ Ֆրանսիայի ղեկավարը փորձել է ազատվել Սպիտակ տան ղեկավարի ձեռքերից, Թրամփը սկսել է ավելի ամուր բռնել նրան։ Ըստ HuffPost-ի՝ սա ստիպել է Մակրոնին բռնել իր գործընկերոջ նախաբազուկը։ Դրանով ձեռքսեղմումն ավարտվել է։

Թուրքիան մինչև վերջին պահը դիվանագիտական ​​բանակցություններ է վարել Գազայի գագաթնաժողովի կազմակերպիչների հետ՝ ձգտելով կանխել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությունը։ Մի շարք այլ երկրներ նույնպես աջակցել են Անկարայի դիրքորոշմանը։ Այս մասին հաղորդում է Hürriyet-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է եգիպտական իշխանություններին, որ չի մասնակցի Գազայի գագաթնաժողովին, եթե միջոցառմանը ներկա լինի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնել է երկուշաբթի օրը Milat թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Պետական Anadolu գործակալության տվյալներով՝ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը, մոտենալով Շարմ Էլ Շեյխին, թռել է թռիչքուղու կողքով, որոշ ժամանակ գտնվել Կարմիր ծովի օդային տարածքում, որից հետո ապահով վայրէջք է կատարել։

«Թուրքիան բողոքել է Նեթանյահուի մասնակցության դեմ և այդ դիրքորոշումն աջակցություն է գտել այլ պետությունների կողմից։ Մի խոսքով, Անկարան մինչև վերջին րոպեն ակտիվ դիվանագիտական ​​բանակցություններ է վարել այս հարցի շուրջ և թույլ չի տվել Նեթանյահուի մասնակցությունը գագաթնաժողովին», - հայտարարել է Էրդողանին ուղեկցող լրագրող Հանդե Ֆըրաթը։

Նրա խոսքով՝ թուրքական պատվիրակությունը, իմանալով Նեթանյահուի մասնակցության հավանականության մասին, սկսել է գործել հենց ինքնաթիռում։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զանգահարել է իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյին և հայտնել, որ Նեթանյահուի մասնակցության դեպքում Թուրքիան կհրաժարվի ներկա գտնվել գագաթնաժողովին», - նշել է Ֆըրաթը։

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովում ստորագրել են համապարփակ փաստաթուղթ՝ Գազայի հատվածի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

 

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 14-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 380.47 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.0362 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 384.73 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 382 դրամ է, վաճառքը՝ 385։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 437.58 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 448.73։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 442 դրամ է, վաճառքը՝ 447։

Ռուբլու առքն էլ կազմում է 4.64 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.87 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.65 և վաճառվում 4.75 դրամով։

Ֆոտո

«Եթե Հայաստանը որոշում չկայացնի միջանցքի բացման վերաբերյալ, Ադրբեջանն ուժի կիրառմամբ կմաքրի այդ տարածքը»․ ադրբեջանցի պատգամավոր

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է հանել պատժամիջոցները

Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Ուզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

Tesla-ի՝ 1 տրլն դոլար փոխհատուցման փաթեթը հավանության է արժանացել բաժնետերերի կողմից

Bentley-ն կառուցում է էլեկտրական սեդան PPE ճարտարապետության հիման վրա. բացահայտվել են առաջին մանրամասները

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին

Ալիև. Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից