Ձերբակալվել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը:
Ավետիք Քերոբյանը պնդում է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ իրավապահ մարմինների գործողությունների պատճառը: