Վախենո՞ւմ ես. Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին
Նոյեմբերի 07, 2025

Վախենո՞ւմ ես. Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին

By Նոյեմբերի 07, 2025 0

Երեկ մի լավ ուրախացել է Փաշինյանը, երբ իրեն զեկուցել են Նախագահ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը ամեն գնով վերականգնելու գործընթացի մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ օրվա մեջ 3 դատական նիստ են նշանակում, անգամ մահացած եղբոր սգո արարողություններից դատավորին ստիպում են գալ նիստի, բայց դատարանը մերժում է դատախազության հայցը, ու ստիպված վերակենդանացնում են 19 թվականի ծիծաղելի գործը (ցուցմունքը կորզել են սխալ թարգմանությամբ, ցուցմունք տվողը հետագայում հրաժարվել է ցուցմունքներից՝ բացատրելով, որ թարգմանության խնդիր է եղել):

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում...

Այսօր 22.00-ին դողդողացող ձեռքով կմիացնես AntiFake.am ու կլսես՝ քեզ հաստատ դուր չի գա»։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 22:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինի «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս