Ռուս վերլուծաբանները հայտարարել են, որ Ադրբեջանի զինված ուժերի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին վկայում է երկրի արտաքին քաղաքական նոր ուղղության մասին։ «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը նշել է, որ Բաքուն փաստացի վերցրել է ինտեգրման կուրս դեպի Հյուսիսատլանտյան դաշինք։
Սիվկովի խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևը «շարունակում է այն ուղին, որով ժամանակին գնացել էին Պյոտր Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է վտանգ ներկայացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար։
Ռազմական վերլուծաբան Յուրի Կնուտովն իր հերթին նշել է, որ Բաքուն սկսել է համատեղ աշխատել Թուրքիայի հետ՝ անցնելով բրիգադային կառույցի և գնումներ իրականացնելով արևմտյան սպառազինությունից։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի զինված ուժերը գործնականում դառնում են Թուրքիայի բանակի հավելում»։ Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ հավելել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է անմիջականորեն Թուրքիայի միջոցով։