4 նախկին վարչապետները քնել են խորհրդարանում (տեսանյութ)
Նոյեմբերի 07, 2025

4 նախկին վարչապետները քնել են խորհրդարանում (տեսանյութ)

By Նոյեմբերի 07, 2025 0

Ճապոնիայի չորս նախկին վարչապետները խորհրդարանի նիստի ընթացքում քնել են կառավարության ներկայիս ղեկավար Սանաե Տակաիտիին ուղղված հարցերի ժամանակ: Այս մասին հայտնում է Yahoo Japan պորտալը։ 

Խոսքը Տարո Ասոյի, Յոսիհիդե Սուգայի, Ֆումիո Կիսիդի և Սիգերու Իսիբայի մասին է։ Պորտալի հաղորդմամբ՝ քաղաքական գործիչներին նկարահանել են փակ աչքերով նստած՝ վարչապետի ելույթի ժամանակ։ 

«Ասոն նստած էր ուղիղ՝ փակելով աչքերը և պահպանելով դեմքի մռայլ արտահայտությունը, Յոշիհիդե Սուգան անշարժ էր՝ գլուխը կախ։ Ֆումիո Կիսիդան փակել էր աչքերը և անընդհատ շրջում էր գլուխը, իսկ Սիգերու Իսիբան ձեռքերը սեղանին՝ գլուխը կախ», - նկարագրել է Yahoo Japan-ը։  

Rate this item
(0 votes)

Լրահոս