Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին փաստաթուղթ են ստորագրել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ուղիղ հեռարձակմանը։
«Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի», – հավաստիացրել է Թրամփը՝ հիշեցնելով այն կանխատեսումների մասին, որտեղ հենց Մերձավոր Արևելքն էին անվանում գլոբալ հակամարտության մեկնակետ։
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան տարհանվել է երկրից ֆրանսիական ռազմական ինքնաթիռով, քանի որ բողոքի ցույցերը և ռազմական ապստամբությունը սպառնում էին տապալել նրա կառավարությունը, հաղորդում է RFI-ն։
Տարհանումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համաձայնագրի կնքումից հետո։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն միջամտի Մադագասկարի ներքին ճգնաժամին, որը ցնցում է երկիրը սեպտեմբերի 25-ից։
Անկարգությունները սկսվել են ջրի և էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառով, սակայն վերաճել են համազգային շարժման, որը պահանջում է Ռաձոելինի հրաժարականը։
Անվտանգության ուժերը կիրառել ցույցերը ցրելու համար ուժ են, իսկ ցուցարարներին աջակցող սպաները վերահսկողության տակ են վերցրել ռազմականացված ժանդարմերիան։
Կիրակի նախագահի վարչակազմը զգուշացրել է Capsat-ի անդամների հեղաշրջման փորձի մասին: Capsat-ն էլիտար ստորաբաժանում է, որը 2009 թվականի հեղաշրջման ժամանակ Ռաձոելինային օգնել է զավթել իշխանությունը։
ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար:
Կայացել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչի աշխատանքային հանդիպումը Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Խալիլլո Տուրախուժաևի հետ: ️ ️
Քննարկվել են համատեղ խորհրդատվությունների, ֆորումների և սեմինարների անցկացման, փորձի, վերլուծական նյութերի և թվային հարթակների կարգավորման լավագույն փորձի փոխանակման հեռանկարները:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փորձագիտական փոխգործակցությունը:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես մրցեց Թուրքիայի հավաքականի հետ, և հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քնեսեթում իր ելույթում դիմել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին՝ խնդրելով հետագայում կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Եթե դու դեմ չես, Սթիվ, ապա արի նախ կենտրոնանանք Ռուսաստանի վրա», – հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի խորհրդարանում ելույթում հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ համաձայնագիր կնքել, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք, երբ դուք պատրաստ լինեք, և դա կլինի Իրանի կայացրած երբևէ ամենալավ որոշումը, և դա տեղի կունենա», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Բարեկամության և համագործակցության ձեռքը բաց է: Նրանք (Իրանը) ցանկանում են համաձայնության գալ: Հրաշալի կլիներ, եթե մենք կարողանայինք դա անել», – հավելել է Թրամփը Քնեսեթում իր ելույթում:
Ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում գրանցել է բանաձևի նախագիծ կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին: Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդ Պանոն:
«Մենք ներկայացրել ենք բանաձև անվստահության քվեի մասին, որը կհանգեցնի Լըկոռնյու-2 կառավարության անկման», – գրել է նա X-ում:
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ նախագիծն ստորագրել են ոչ միայն իր կուսակիցները, այլև Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, «Էկոլոգիստներ» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև պատգամավորներ հանրապետության անդրծովյան տարածքներից: Պանոն վստահություն է հայտնել, որ Լըկոռնյուի կառավարության անկումից հետո հրաժարական պետք է տա նաև պետության ղեկավարը՝ նախագահ Էմանուել Մակրոնը:
Ընդդիմադիր «Ազգային միավորում» և «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունների առաջնորդներն արդեն հայտարարել են նոր կառավարությանն ավտոմատ կերպով անվստահության քվե առաջադրելու մտադրության մասին՝ վարչապետի պաշտոնում Լըկոռնյուի վերանշանակումից հետո:
Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։
«Ես որպես պարտականություն եմ ընդունում հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ հնարավոր ամեն ինչ անել մինչև տարեվերջ Ֆրանսիայի բյուջեն ապահովելու և մեր հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար», – նշանակվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցում հայտարարել էր Լեկոռնյուն։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանի հրապարակումը․
«Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում նրան ամենաշատը քննադատություն բերած մի քանի դրվագներից մեկն, անշուշտ, Աստանայում 2014 թ. մայիսին տեղի ունեցած հայտնի պատմությունն էր: Հիշեցնեմ, Ղազախստանի այն ժամանակվա նախագահ Նազարբաևը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ իրեն և Բելառուսի նախագահին է դիմել Ադրբեջանի նախագահը և փոխանցեց նրա մտահոգությունը. Հայաստանը ԵԱՏՄ-ին պիտի անդամակցի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, առանց Արցախի: Որպես փաստարկ հնչեցրեց նաև, որ նման նախադեպ կա. «Հայատանը նույն ձևով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը»: Ինչպես հիշում եք, Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևին՝ իր վրա հրավիրելով հանրային լայն քննադատություն:
Ու քանի որ մեր ժողովրդի ու պետության հետ տեղի ունեցած աղետից և սահող գահավիժում-կազմաքանդումից հետո շատ բան կորցրել է նախկին իմաստը, հարկ եմ համարում գոնե պատմության համար գաղտնազերծել այն, ինչը, թեկուզ 11 տարի անց, լույս կսփռի տեղի ունեցածի վրա՝ հասկանալի դարձնելով նաև Սարգսյանի լռության իրական արմատները: Ես վստահ եմ, որ մեր քաղաքական կյանքը ձախողումների ու աղետների է տանում նաև այն պարզ հանգամանքը, որ մեծ քաղաքականության շատ նյուանսներ մնում են հանրության իմացությունից դուրս՝ սնուցելով տարատեսակ առասպելներ ու միֆեր:
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Նազարբաևն Ալիևի անունից խոսում էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամամակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղի մասին: Արձանագրելու, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դառնում, Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրով, այսինքն, ՀԽՍՀ սահմաններով: Այսինքն, ցանկանում էր էդ հարթակում ու էդ առիթով արձանագրել, որ Հայաստանի անդամակցությամբ Լեռնային Ղարաբաղն ավտոմատ չի դառնում ԵԱՏՄ տարածք՝ առևտուր, մաքսային ռեժիմներ և այլն: Չհիշեցնեմ ավելորդ անգամ, որ Լեռնային Ղարաբաղը իր գոյության ողջ ընթացքում փաստացի Հայաստանի տնտեսության մի մասն էր, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր նաև ԵԱՏՄ տնտեսական գոտու փաստացի մի մասը. նույն մաքսային ռեժիմն էր և այլն:
Աստանայում տեղի ունեցածի հետնաբեմը հետևյալն էր, ինչի մասին մինչև օրս չի ասվել ճշմարտությունը:
Հայաստանի այն ժամանակվա իշխանություններն իրենց միջազգային գործընկերների օգնությամբ նախապես, իհարկե, տեղեկացված էին, որ Ալիևը դիմել է Նազարբաևին ու Լուկաշենկոյին: Ու որ Նազարբաևն այդ թեման Աստանայում բացելու է: Ու որքան էլ նիկոլական մտածողության համար զարմանալի թվա, ՀՀ նախագահը, տեղյակ լինելով այդ ամենին նախապես, միևնույն է, չարձագանքեց՝ լռեց:
Երկու պատճառով.
1.) Նախ, որովհետև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցն արդեն իսկ քննարկվել ու պայմանավորվել էր առանցքային դերակատարի՝ ՌԴ նախագահի հետ: Հետևաբար, ինչու՞ հանուն սեփական ժողովրդի աչքում մաչո երևալու ու Տիգրան Մեծին հիշելու, թեկուզև սեփական վարկանիշի հաշվին, լեզվակռվի մեջ մտնել Նազարբաևի կամ Լուկաշենկոյի հետ, եթե այն որևէ կերպ չի օգնում կոնկրետ գործին՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, այլ ճիշտ հակառակը, կարող էր խանգարել՝ օգնելով հակառակորդին տորպեդահարել հենց քո պետության շահերից բխող այդ որոշումը: Իսկ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում էին կոնսենսուսով. Նազարբաևն ու Լուկաշենկոն կարող էին իրենց թույլ տալ ՌԴ նախագահի ներկայությամբ բարձրաձայնել «Ալիևի մտահոգությունը», սակայն այն կշիռն ու կարողությունը չունեին, որ տորպեդահարեին մի որոշում, որն արդեն կայացվել էր ՌԴ առաջնորդի կողմից:
2.) Նազարբաևն իր խոսքում, կրկին հիշեցնեմ, որպես փաստարկ բերեց Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը «նույն ձևով» միանալու հանգամանքը: Սարգսյանը նախապես տեղյակ էր նաև, որ Նազարբաևի դիմաց դրված թղթապանակի մեջ էր ոչ միայն Ալիևի դիմումը, այլ… Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դեռ 2003 թ. անդամակցության ժամանակ ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված պաշտոնական մի նամակի պատճեն: ԱՀԿ-ը, լրիվ նույն համատեքստում և նույն Ադրբեջանի պահանջով, դեռ 2002 թ. պաշտոնական Երևանից ստացել էր մի նամակ-հավաստիացում, որով ՀՀ այդ ժամանակի իշխանությունը, կարծեմ մեր ԱԳՆ-ի անունից, հավաստել էր, որ Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես եղել էր ՄԱԿ-ին անդամակցելիս: Նիկոլի ասած, Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ:
Ահա, նախագահ Սարգսյանը, շատ լավ տեղեկացված լինելով, որ Նազարբաևի թղթապանակի մեջ նաև ժամանակին ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն կար, գերադասեց լռել: Սեփական վարկանիշի հաշվին, բայց չարձագանքեց՝ երկրի ներսում արժանանալով փոթորիկ քննադատության:
Որպեսզի, բացի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը չվնասելուց, իր արձագանքով թույլ չտար Նազարբաևին, արդեն ի պատասխան Սարգսյանի, թղթապանակից հանել ու լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել դեռ 2002 թ. ՀՀ-ի անունից ԱՀԿ-ին ուղարկված այդ նամակի պատճեն: Իսկ այն, բացի ՀՀ պետական շահերը վնասելուց, այդ պահին կարող էր նաև քարոզչական լուրջ ալիք բարձրացնել ու հարվածել ՀՀ նախորդ իշխանություններին, հատկապես Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը:
Սա էր իրականությունը:
Հ.Գ. Մեր լրագրողներից մեկն ինձ գրել էր, թե այս տեղեկությունը լրագրողական հետաքննության հրաշալի նյութ է: Համաձայն եմ՝ գոնե պատմության համար արժե: Բայց նաև մտորելու առիթ է մեծ քաղաքականության մեջ պետական շահերի ու անձնական հեղինակության, բարոյականության ու երախտամոռության միջև ընտրություն կատարելու անսկիզբ ու անվերջ դիլեմայի շուրջ»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել խաղաղությունը խորհրդանշող աղավնու ոսկե արձանիկ
Նեթանյահուն X-ում հրապարակել է Թրամփի հետ համատեղ լուսանկարներ:
Իսրայելը հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահին արժանացրել է բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ Պատվո նախագահական մեդալի:
Հրեական պետության ղեկավարի գրասենյակում հայտարարել են, որ դրանով նշվել է ԱՄՆ ղեկավարի ավանդը Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման գործում:Իսրայել այցի ընթացքում Թրամփը ելույթ է ունեցել Քնեսեթում, որտեղ նրան դիմավորել են հոտնկայս ծափահարություններով։
Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրագործման շրջանակներում առավոտյան իսրայելցի ողջ մնացած 20 պատանդները վերադարձվել են Իսրայել, ինչի դիմաց գրեթե 2000 պաղեստինցի ազատ է արձակվել իսրայելական բանտերից։
2025 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 229 124 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը 236 561 է եղել։
«2025 թ․ հունվար–սեպտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%)»,– ասված է հաղորդագրության մեջ:
Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ`այս տարվա սեպտեմբերին Հայաստան ավելի շատ այցել են 35–44 տարիքային խմբի մարդիկ։
Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 734 247 զբոսաշրջիկ, ինչը 13 002–ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից (2024 թվականի 9 ամսվա տվյալներով` Հայաստան էր այցելել 1 721 245 զբոսաշրջիկ):
Հիշեցնենք` ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանը կանխատեսվում է զբոսաշրջիկների թվի ավելի քան 10% աճ։