Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Գանայի ազգային հավաքականը ապահովեց իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը:
Գանան վստահորեն հաղթեց որակավորման I խմբում՝ տասը տուրից հետո վաստակելով 25 միավոր: Կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, կայացած վերջին խաղում նրանք 1:0 հաշվով հաղթեցին Կոմորյան կղզիներին:
Գանան իր պատմության մեջ վեցերորդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Թիմի լավագույն արդյունքը գրանցվել է 2010 թվականին՝ հասնելով քառորդ եզրափակիչ:
2022 թվականի Կատարում կայացած աշխարհի առաջնությունում աֆրիկյան այդ թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլը:
Նշենք, որ Գանայի հավաքականի կազմում է նաև եղել «Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Կվամսի Սիբոն, որն այժմ ներկայացնում է իսպանական «Ռեալ Օվիեդոյին»:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի ռեկորդային 48 հավաքական:
Ֆրանսիայի նախագահական պալատը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտարարել է հրաժարականից օրեր հետո երկրի վարչապետի պաշտոնին վերադարձած Սեբաստիան Լեկորնյուի կառավարության կազմը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժան Նոյել Բարոն վերստին ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զինված ուժերի նախարար է դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Փարիզի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունիեսը։ Ժերալդ Դարմանենը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ Ռոլան Լեսկյուրը մնում է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ Իր պաշտոնը պահպանել է նաև մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։
«Ես որպես պարտականություն եմ ընդունում հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ հնարավոր ամեն ինչ անել մինչև տարեվերջ Ֆրանսիայի բյուջեն ապահովելու և մեր հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար», - նշանակվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցում հայտարարել էր Լեկոռնյուն։
Թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012 - 2013 թվականներից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած, և ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։
Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ նաև թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք։ Եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակի պատմությանը»,- նշեց նա:
50-ամյա Լեոնարդո ԴիԿապրիոն վաղուց հայտնի է իր «25 տարեկանից փոքր» կանոնով. նա գրեթե միշտ հանդիպում է 25 տարեկանից փոքր կանանց հետ։ Սակայն նրա նոր սիրավեպը 27-ամյա մոդել Վիտտորիա Չերետիի հետ բացառություն է։
Ըստ ներքին աղբյուրների՝ դերասանի մայրը՝ Իրմելին Ինդենբիրկենը, կարևոր դեր է խաղացել այս որոշման մեջ։ «Վիտտորիան բոլորովին տարբերվում է Լեոյի նախկին ընկերուհիներից։ Նրան ավելի դժվար է տպավորել. նա բարձր չափանիշներ ունի», - The Sun-ին ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ Վիտտորիան արագ ընկերացել է Լեոնարդոյի մոր հետ և պահպանում է խիտ գրաֆիկ, «ոչ թե պարզապես հետևում է նրան ամբողջ աշխարհում»։
Վիտտորիան առաջին անգամ մեկնաբանել է իրենց տարիքային տարբերությունը Vogue France-ին տված հարցազրույցում։ «Եթե սերը իրական է, ապա նախանձելու պատճառ չկա։ Սերը պաշտպանում և վստահություն է տալիս»։ Նա նաև խոստովանել է, որ Դի Կապրիոյի պաշտամունքային «Տիտանիկ» ֆիլմի երկրպագու է, որը թողարկվել է իր ծնվելուց մեկ տարի առաջ։
«Վիտտորիան և Լեոն իսկապես խորապես սիրահարված են, և նրանց միջև խանդի տեղ չկա», - հավելում է աղբյուրը:
Պարզվում է, որ Դի Կապրիոյի մայրը որդուն նոր կյանք է տվել, և դերասանն այժմ պատրաստ է լուրջ հարաբերությունների, նույնիսկ եթե դա խախտում է նրա «25 տարեկանից ցածր» կանոնը։
Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։
Նրանցից թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։ Դրանք են՝
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած սուբյեկտների գրանցումն իրականացնելու է թիվ 14 ԸԸՀ-ն՝ հոկտեմբերի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։
Գրանցված կուսակցություններին(դաշինքին) հերթական համարներ են տրամադրվելու հոկտեմբերի 18-ի ԿԸՀ նիստում՝ վիճակահանությամբ։
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող, Միլանի «Ինտերի» 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը իրեն պարտք է 50 եվրո։ Կլոպի ղեկավարությամբ Մխիթարյանը խաղացել է «Բորուսիայում»։
«Կլոպը գտնում էր ամեն խնդրի լուծում, միշտ հաղորդակցում էր ինձ հետ ամեն հարցով։ Ինձ համար հեշտ չէր Դորտմունդում, բայց նա շատ օգնեց ինձ։
Նա դեռ պարտք է ինձ 50 եվրո, որը գրազում տանուլ էր տվել երկու խփածս գոլից հետո»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին՝ 90 խաղում խփելով 23 գոլ։
Իսրայելական Kan հեռարձակող ընկերության տվյալներով՝ պաղեստինցի արմատականները Գազայի հատվածում ազատ արձակվող պատանդների առաջին խումբը հանձնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին։
Հեռարձակողի տվյալներով՝ առաջին խումբը բաղկացած է յոթ մարդուց։ Օրվա ընթացքում նախատեսվում է ազատ արձակել ընդհանուր առմամբ 20 կենդանի պատանդի։
Ըստ Al Aqsa հեռուստաալիքի՝ գերիներին ազատ արձակման վայր են բերել Համասի ռազմական թևի՝ Իզեդին ալ-Քասամի բրիգադների կողմնակիցները։
Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքի մոտակայքում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Dallas Morning News-ը։
Ըստ նրա տեղեկությունների, ինքնաթիռն ընկել է արդյունաբերական գոտու ավտոկայանատեղիում և բախվել այնտեղ կայանված տեխնիկային, որից հետո բռնկվել է։
Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը իր հերթին հայտնել է, որ հետաքննում է Beech King Air C90 տուրբոպտուտակային ինքնաթիռի կործանումը։ Այս մոդելը նախատեսված է անձնակազմի երկու անդամի և հինգ ուղևորի համար։
Օդանավում գտնվող մարդկանց թվի և միջադեպի հավանական պատճառի մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։
Երկուշաբթի օրը իսրայելական բանտերից ազատ արձակված ընդհանուր առմամբ 1966 պաղեստինցիներ նստել են ավտոբուսներ։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով գործողությանը մասնակցող պաշտոնյային։
«Բոլոր 1966 պաղեստինցի բանտարկյալները, որոնց ազատ արձակումը նախատեսված է երկուշաբթի օրը՝ իսրայելական բանտերից նստել են ավտոբուսներ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածի հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ։ Առաջին փուլով ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելն իր զորքերը կհանի մինչև հատվածի ներսում պայմանավորված սահմանը և հարյուրավոր պաղեստինցիների կազատի իսրայելական բանտերից, ներառյալ ահաբեկչության համար ցմահ դատապարտված բազմաթիվ անձանց։
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այս շաբաթ Բաքվում բարձր մակարդակի եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս–Հարավ» միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով, հայտնում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։
Ըստ աղբյուրի, հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, ինչպես նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը։
Նշվում է, որ Ռեշտ–Աստարա երկաթուղու առևտրային պայմանագիրը՝ ռուսաստանյան ընկերության մասնակցությամբ որպես կապալառու, մոտ է ավարտին, և դրա ստորագրումը սպասվում է մոտ ժամանակում։ Սա հնարավորություն կտա անցնել նախագծի իրականացման փուլին։