ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Իրանը չի մասնակցի Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայանալիք հանդիպմանը, որը նվիրված է Գազայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին՝ չնայած միջոցառման հրավերին. այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Լրատվականը հիշեցնում է նաև, որ ավելի քան 20 երկրների ղեկավարներ երկուշաբթի օրը կհավաքվեն Եգիպտոսում կայանալիք հանդիպմանը՝ քննարկելու ԱՄՆ նախագահի առաջարկը՝ Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Գագաթնաժողովը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ ոտքով, մեքենաներով և սայլերով հյուսիսից շարժվում են Գազայի ափով՝ վերադառնալով իրենց լքված և հիմնականում ավերված տները Գազայի հատվածում, քանի որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը, ըստ ամենայնի, պահպանվում է։

Իսրայելի զորքերը մասամբ նահանջել են այս շաբաթ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում՝ Իսրայելի և Գազայի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, որի հետևանքով զոհվել են ավելի քան 67 հազար մարդ, և սովից տուժած անկլավի մեծ մասն ավերակների է վերածվել։

Գազայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել է 5000 հանրային գործողություն՝ ուղղված անկլավում պաղեստինցիների կյանքի բարելավմանը։

 

Disney ընկերությունը վերսկսել է 2010թ. «Ռապունցել. խճճված պատմություն» մուլտֆիլմի խաղարկային ռիմեյքի աշխատանքները: Այս մասին հաղորդում է Deadline-ը:

Հաղորդվում է, որ Սքարլեթ Յոհանսոնին առաջարկվել է գլխավոր անտագոնիստի՝ Գոթել մայրիկի դերը։ Մայքլ Գրեյսին («Մեծագույն շոումեն») կնկարահանի ֆիլմը, իսկ սցենարը կադապտացնի Ջենիֆեր Քեյթին Ռոբինսոնը:

«Ռապունցել. խճճված պատմություն» մուլտֆիլմի ռիմեյքի ծրագրերի մասին առաջին անգամ հայտարարվեց 2023 թվականին: Այս գարնանը լրատվամիջոցները հայտնեցին, որ Disney-ը հրաժարվել է նկարահանումներից՝ «Սպիտակաձյունիկը» ֆիլմի ցածր ցուցանիշների պատճառով։

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցները Բաթումում այսօր վերսկսել են պայքարը:

7-րդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է հունգարուհիներին եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում, իսկ տղամարդկանց ընտրանին 2:2 է խաղացել Իսպանիայի հավաքականի հետ եւ եզրափակում է ուժեղագույն տասնյակը:

 

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։

2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը, իսկ փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։

Այդ փաստը բազմիցս արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին անգամ դրա մասին համանախագահներից խոսեց ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։
2009-2013թթ. ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման փաստը։

Այդ սկզբունքն ամրագրված էր թե ՀՀ-ԵՄ գործըկերության պայմանագրում/CEPA/, թե ՀԱՊԿ ղեկավարների պաշտոնական հայտարարության մեջ։

Որոշվում էր Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը և տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ։

Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։

Ի դեպ, այդ ամենն արվելու էր խաղաղ ճանապարհով,առանց զոհերի, բացառելով պատերազմի հեռանկարը։

Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում, որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։

Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։

Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի «բանակցածի» արդյունքում Արցախի և հազարավոր հայորդիների կորուստը, Արցախի հայաթափումն ու արցախահայերի բռնագաղթը, ինչպես նաև Տավուշի տարածքների հանձնումն ու Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիան»։

Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով

Հայաստանին կրկին տաք օդային հոսանքներ են մոտենում: Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր երեկոյան ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանից` իր տեղը զիջելով հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին»,– նշել է նա։

Ըստ Սուրենյանի` երեկոյան անձրևները կդադարեն, և առանց տեղումների եղանակ կլինի առաջիկա հինգ օրերին։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին հանրապետության ամբողջ տարածքում ցերեկային ժամերին այսօրվա համեմատ կբարձրանա 5-8 աստիճանով։

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողներն արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: 

Տեղում աշխատանքները համակարգել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:  

Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ 

Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է: 

Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներն նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված։

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։  

1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝ 

Առաջին դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Երկրորդ դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

3-12-րդ դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ

2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի Իռլանդիայի դեմ խաղի համար արդեն իսկ ժամանել է Դուբլին:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրի խաղում հյուրընկալվել էր Հունգարիայի հավաքականին և զիջեց 2:0 հաշվով: 

Այս մրցաշարում, ընդհանուր առմամբ, Հայաստանի  հավաքականը տոնել է մեկ հաղթանակ և կրել երկու պարտություն:

Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Bugatti La Voiture Noire մոդելը, որը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ նոր մեքենան, կրկին վաճառքի է հանվել, հայտնում է Motorious-ը։

Այս եզակի հիպերքարը՝ ոգեշնչված Ժան Բուգատիի կորսված Type 57 SC Atlantic-ից, ներկայացվել է 2019 թվականին և առաքվել իր սեփականատիրոջը 2021 թվականին։ Այժմ այն հասանելի է SBX Cars-ի Private Treaty Sales ծրագրի միջոցով՝ բացառիկ գործընթաց, որը կենտրոնացած է բարձր եկամուտներ ունեցող ստուգված կոլեկցիոներների վրա։

Ավանդական հրապարակային աճուրդի փոխարեն, SBX Cars-ը պահանջում է պոտենցիալ գնորդներից հրավեր ստանալ բանակցությունները սկսելուց առաջ։ Այս մոտեցումն արտացոլում է մեքենայի հազվադեպությունն ու արժեքը, որը, ինչպես հաղորդվում է, իր վաճառքի պահին արժեցել է մոտ 18 միլիոն դոլար՝ դարձնելով այն երբևէ արտադրված ամենաթանկ նոր մեքենան։

La Voiture Noire-ը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Սև մեքենա», 1930-ականների Type 57 SC Atlantic-ի ժամանակակից մեկնաբանությունն է, որը կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ժամանակակից հարգանքի տուրքը ներառում է ածխածնային մանրաթելից քանդակված կորպուս՝ ներկված «Black Carbon Glossy» գույնով, լուսարձակներով, որոնք պարունակում են ավելի քան երկու տասնյակ անհատապես մշակված տարրեր յուրաքանչյուր կողմից։ Ներսում սրահը զարդարված է «Հավանա Բրաուն» գույնի կաշվով՝ ոգեշնչված օրիգինալ Atlantic-ի ինտերիերից։ 1479 ձիաուժ հզորությամբ և ակնառու դիզայնով՝ La Voiture Noire-ը մնում է ավտոմոբիլային արվեստի բացառիկ օրինակ։

Կոլեկցիոներների համար, որոնք կկարողանան մուտք ստանալ գաղտնի վաճառքին, սա հազվագյուտ երկրորդ հնարավորություն է Bugatti-ի ժամանակակից արվեստի գործի սեփականատեր դառնալու համար։

Ֆոտո

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործերի ակնհայտ նպատակը մեկն է՝ նախագահիին շեղել կարևոր գործերից ու հանրային օրակարգից

Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ

«Ադրբեջանական չորս անկլավների վերադարձի հարցը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանում արձագանքել են Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ուղղությանը

4 նախկին վարչապետները քնել են խորհրդարանում (տեսանյութ)

Փեսացուն դատի է տվել իր հարսնացուին և նրա հորը՝ «չափազանց և անարդար» պահանջների համար

Վախենո՞ւմ ես. Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին

«Ես ավելի հայտնի եմ, քան Թրամփը․ Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ»․ Ռոնալդու

Վահան Քերոբյանը ձերբակալվել է

«Եթե Հայաստանը որոշում չկայացնի միջանցքի բացման վերաբերյալ, Ադրբեջանն ուժի կիրառմամբ կմաքրի այդ տարածքը»․ ադրբեջանցի պատգամավոր

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է հանել պատժամիջոցները