ArmNews
Նոյեմբերի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ստոկհոլմի արվարձաններից մեկի բնակիչը դուրս է եկել այգի՝ հողից որդեր հանելու, և դրա փոխարեն հայտնաբերել է մի գանձ, որը կարող է վերաշարադրել շվեդական պատմության մի հատված, գրում է Live Science-ը։

Գետնի տակ նա հայտնաբերել է հին պղնձե կաթսա՝ լիքը արծաթե մետաղադրամներով, մատանիներով, կախազարդերով և մանյակներով։ Գտածոյի ընդհանուր քաշը կազմել է մոտ վեց կիլոգրամ, իսկ մետաղադրամների քանակը, ըստ հնագետների գնահատականների, կարող է հասնել քսան հազարի։

Փորձագետները պարզել են, որ մետաղադրամների մեծ մասը պատկանում է XII դարին։ Դրանց թվում կան հազվագյուտ նմուշներ, որոնք հատվել են Կնուտ Էրիքսոն թագավորի (1173–1195 թթ.) օրոք՝ «KANUTUS» մակագրությամբ։ Կան նաև հազվագյուտ մետաղադրամներ՝ եպիսկոպոսի պատկերով, որը ձեռքին գավազան է պահում. նման մետաղադրամները թողարկվել են սահմանափակ խմբաքանակներով։

Չնայած այն հանգամանքին, որ կաթսան ժամանակի ընթացքում խիստ ժանգոտվել է, պարունակությունը զարմանալիորեն լավ է պահպանվել։ Գանձը դարձել է Շվեդիայի պատմության մեջ վաղ միջնադարի արծաթե գանձերի ամենամեծ հայտնաբերումներից մեկը, և առաջին նման դեպքը Ստոկհոլմի շրջակայքում։ Հատկապես հետաքրքրական է, որ գանձը թաքցված է եղել քաղաքի հիմնադրումից առաջ, քանի որ Շվեդիայի մայրաքաղաքը հայտնվել է միայն 1252 թվականին։

Այժմ հնագետները մանրակրկիտ հետազոտություններ են իրականացնում․ ուսումնասիրում են համաձուլվածքի բաղադրությունը, մետաղադրամների ծագումը և գանձի կառուցվածքը։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե ով և ինչու է թաքցրել այդքան նշանակալի հարստությունը։ Ըստ վարկածներից մեկի, դա տեղի է ունեցել XII դարի վերջի անկայունության շրջանում, երբ տարածաշրջանը քաղաքական երկպառակությունների և հարձակումների թատերաբեմ էր։ Հնարավոր է՝ գանձի տերը փորձել է այդ կերպ փրկել իր խնայողությունները, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չի վերադարձել դրանց հետևից։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և երկրի նախագահ Իցխակ Հերցոգը վաղը տեղական ժամանակով ժամը 09:20-ին Բեն Գուրիոն օդանավակայանում կդիմավորեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակին։ 

Նախատեսվում է, որ Թրամփը Իսրայելում կմնա չորս ժամից պակաս։ Ժամը 10:15-ին Նեթանյահուն և Թրամփը հանդիպում կունենան վարչապետի գրասենյակում։ Այնուհետև, ժամը 10:45-ին, նրանք Քնեսեթում կհանդիպեն պատանդների ընտանիքների հետ։

Ժամը 11:00-ին Թրամփը, Նեթանյահուն, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը ելույթ կունենան լիագումար նիստում։ Ժամը 13:00-ին Հերցոգը և Նեթանյահուն օդանավակայանից կճանապարհեն Թրամփին։

Հիշեցնենք, որ Իսրայել այցից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Եգիպտոս, որտեղ նախատեսված է Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողով՝ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը հայտնել էր, որ գագաթնաժողովին հրավիրվել են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։

ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Գազա կամ Իսրայել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

Նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կհետևեն Գազայում հրադադարի ռեժիմին և կապահովեն մարդասիրական օգնության մատակարարումը։

Վենսը նշել է, որ Գազայում պատանդները կարող են ազատ արձակվել ցանկացած պահի։

Առաջիկա օրերին Արեգակի վրա պլազմայի հզոր արտանետում է սպասվում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:

«Արեգակի հյուսիս-արևելյան մասում ձևավորվել է միանգամայն մեծ չափի ինչ-որ զանգված»,- հայտնում են ինստիտուտի մասնագետները:

Նշվում է, որ Արեգակը փորձում է այդ զանգվածը արտանետել տիեզերք, սակայն առայժմ դա չի ստացվում, բայց պրոցեսը կարող է տեղի ունենալ այսօր կամ վաղը:

Պլազմայի արտանետումը կարող է վնասել Մերկուրիին, իսկ եթե այն ևս մի քանի օր մնա Արեգակի վրա՝ ապա նաև Երկրին:

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ: Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները:

Իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվացրել է իր հարձակումները՝ օգտվելով միջազգային հանրության կենտրոնացումից Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Մոսկվան ակտիվացնում է իր հարձակումները և բացահայտորեն օգտագործում է աշխարհի կենտրոնացումը Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու վրա»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ միայն անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ օգտագործվել է ավելի քան 3,100 անօդաչու թռչող սարք, 92 հրթիռ և մոտ 1,360 կառավարվող ավիառումբ (GAB)։

Զելենսկին նշել է, որ ռուսական հարվածները թիրախավորել են նաև էներգետիկ ենթակառուցվածքները, և արտակարգ ծառայությունները զբաղվում են հետևանքներով։

«Ռուսաստանը շարունակում է մեր քաղաքների և համայնքների նկատմամբ իր օդային ահաբեկչությունը։ Ամեն օր ռուսները սպանում են մեր մարդկանց։ Երեկ Կոստյանտինովկայում եկեղեցում ավիառումբից երեխա է զոհվել», - ընդգծել է նա։

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս»։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունում նշել են, որ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայուն է։ Սակայն շարունակում է շրջանառվել «օմիկրոն» XBB.1.5 («Կրակեն») ենթատեսակը, որը դիտարկվում է 2023 թվականից։

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այստեղ ևս ակտիվություն չի արձանագրվել, սակայն հայտնաբերվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։

Հիշեցնենք, որ SARS-CoV-2 XFG-ի նոր տեսակը, որը ոչ պաշտոնապես անվանվում է «ստրատուս», առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին։ 2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»-ը դասակարգել է որպես կորոնավիրուսի նոր՝ «հսկողության ներքո» տեսակ, որի տարածմանը և հիվանդության ընթացքի ծանրությանը հետևում են մասնագետները: «Ստրատուսը» աչքի է ընկնում բարձր վարակայնությամբ և աշխարհում ունի արագ տարածում, սակայն, համեմատած նախորդ տարբերակների հետ, դեռևս չի հարուցում հիվանդության ավելի ծանր ընթացք, ուստի հանրային առողջության համար ռիսկը համարվում է ցածր:

ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ազգային առաջնությունների հանդիպումներն անցկացնել արտերկրում, գրում է ArmSport.am-ը՝ հղում անելով The Guardian-ին։ 

​Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն թույլատրել է Լա Լիգայի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում (ԱՄՆ), իսկ Սերիա Ա-ի «Կոմոյի» և «Միլանի» միջև խաղը՝ Պերթում (Ավստրալիա)։

Ինչպես նշվում էր ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ, կազմակերպությունը «դժկամությամբ է որոշում կայացրել՝ որպես բացառություն հաստատելու այս երկու խաղերն այլ երկրներում անցկացնելու խնդրանքները»: 

​Ըստ աղբյուրի տեղեկությունների, այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ՖԻՖԱ-ի ղեկավարության շրջանում։

Կազմակերպությունը սկսել է վերանայել ազգային առաջնությունների հանդիպումներն արտերկրում անցկացնելու կանոնները և իրավաբանական խորհրդատվություն է խնդրել դրանք արգելելու հնարավորության վերաբերյալ։ Նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի սկզբին։

Աֆղանստանի կառավարությունը հաստատել է, որ հարձակվել է պակիստանի վրա՝ հյուսիսային սահմանի մի քանի լեռնային վայրերում։ Այս մասին հայտնում է BBC-ին։ 

Թալիբանի խոսնակը հայտարարել է, որ 58 պակիստանցի զինծառայող է սպանվել «պատասխան գործողության» ժամանակ։

Գործողությունը սկսվել է Քաբուլում և Խոստ ու Նանգարհար նահանգներում հրետակոծություններին ի պատասխան։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանը հարվածներ է հասցրել արևելյան և հարավային սահմանի երկայնքով գտնվող ռազմական բազաներին։ Ըստ Tolo News-ի, հղում անելով Թալիբանի կառավարության պաշտպանության նախարարության հայտարարությանը, հարվածները թիրախավորել են Աֆղանստան անօդաչու թռչող սարքերի արձակման համար օգտագործվող օբյեկտները:

Պակիստանի SAMAA հեռուստաընկերությունը պնդում է, որ Աֆղանստանը կրակ է բացել առանց որևէ պատճառաբանության։ Պակիստանը պատասխանել է՝ ոչնչացնելով մի քանի աֆղանական դիրքեր։

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «պատասխան գործողության» ավարտի մասին և զգուշացրել, որ եթե Պակիստանը կրկին խախտի սահմանը, երկրի զինված ուժերը «կտան վճռական պատասխան»։

Ավելի ուշ Պակիստանը հայտարարեց բախումների արդյունքում 19 աֆղանական սահմանային դիրքերի գրավման մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ հանձնարարել է Պատերազմի նախարարության պաշտոնյաներին հաջորդ շաբաթ վճարել զինծառայողների աշխատավարձը՝ չնայած դաշնային կառավարության շարունակվող շաթդաունին։ 

«Ես օգտագործում եմ գերագույն գլխավոր հրամանատարի իմ լիազորությունները՝ հանձնարարելու մեր ռազմական նախարար Պիթ Հեգսեթին օգտագործել բոլոր հասանելի միջոցները հոկտեմբերի 15-ին մեր զինվորների աշխատավարձը վճարելու համար։ Մենք հատկացրել ենք այդ միջոցները, և նախարար Հեգսեթը կօգտագործի դրանք ՄԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ վարձատրության համար», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ 

NBC News-ի հաղորդմամբ, Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն ու օրենսդիրները՝ բարիկադների երկու կողմից, մտահոգություն են հայտնել, որ զինծառայողները հոկտեմբերի 15-ին աշխատավարձ չեն ստանա՝ շարունակվող շաթդաունի պատճառով, որը տևում է արդեն 10 օր։

Վարչական-բյուջետային վարչությունը Կոնգրես է ուղարկել ծանուցում՝ իր մտադրության մասին օգտագործել հետազոտությունների և մշակումների համար նախատեսված միջոցները զինծառայողների աշխատավարձը վճարելու նպատակով,  NBC News-ին է հայտնել երկու տեղեկացված աղբյուր։

Truth Social-ում իր գրառման մեջ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին շաթդաունի շարունակման համար։

«Եթե ոչինչ չարվի, ապա «առաջնորդ» Չաք Շումերի և դեմոկրատների պատճառով մեր քաջարի զինվորները չեն ստանա այն աշխատավարձը, որը նրանք իրավամբ պետք է ստանան հոկտեմբերի 15-ին», — գրել է նա։

Վերջին շաբաթվա ընթացքում Սենատի մի քանի քվեարկությունների ժամանակ օրենսդիրները չկարողացան հաղթահարել 60 ձայնի շեմը՝ ժամանակավոր ֆինանսավորման միջոցի ընդունման համար, որը թույլ կտար վերականգնել կառավարության աշխատանքը։

Սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատը՝ բոլոր հանրապետականների «կողմ» և բոլոր դեմոկրատների՝ բացի մեկից, «դեմ» քվեարկությամբ, ընդունել է ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծ, որը թույլ կտա կառավարությանը բաց մնալ և գործել նախկին ֆինանսավորման մակարդակով մինչև նոյեմբերի 21-ը։

Սենատում այնքան էլ շատ դեմոկրատներ չեն միացել հանրապետականներին՝ կողմ քվեարկելով այդ օրինագծին։ Փոխարենը Սենատի դեմոկրատական ղեկավարությունը առաջարկել է ժամանակավոր ֆինանսավորման միջոց, որը թույլ կտա կառավարությանը գործել մինչև հոկտեմբերի վերջը և վերականգնել Medicaid ծրագրի կրճատումները, որոնք ընդունվել էին Հանրապետական կուսակցության կողմից՝ այս տարվա սկզբին ներքին քաղաքականության կարևոր փաթեթի շրջանակում։

Ֆոտո

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործերի ակնհայտ նպատակը մեկն է՝ նախագահիին շեղել կարևոր գործերից ու հանրային օրակարգից

Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ

«Ադրբեջանական չորս անկլավների վերադարձի հարցը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանում արձագանքել են Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ուղղությանը

4 նախկին վարչապետները քնել են խորհրդարանում (տեսանյութ)

Փեսացուն դատի է տվել իր հարսնացուին և նրա հորը՝ «չափազանց և անարդար» պահանջների համար

Վախենո՞ւմ ես. Ճիշտ ես անում. Մամիջանյանը՝ Փաշինյանին

«Ես ավելի հայտնի եմ, քան Թրամփը․ Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ»․ Ռոնալդու

Վահան Քերոբյանը ձերբակալվել է

«Եթե Հայաստանը որոշում չկայացնի միջանցքի բացման վերաբերյալ, Ադրբեջանն ուժի կիրառմամբ կմաքրի այդ տարածքը»․ ադրբեջանցի պատգամավոր

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է հանել պատժամիջոցները