ArmNews
Սեպտեմբերի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Գազայի հատվածի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նրանց թվում՝ միջազգային հինգ լրագրող, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զոհվածների թվում են Reuters-ի օպերատոր Հուսամ ալ-Մասրին և Associated Press-ի արտահաստիքային լրագրող Մարիամ Դագգան։ Associated Press-ը ցնցված է և ցավակցություն է հայտնել 33-ամյա լրագրողի մահվան կապակցությամբ։

Զոհվածների թվում են նաև Al Jazeera-ի աշխատակից Մոհամմեդ Սալամեհը, լուսանկարիչ Մուաթհ Աբու Թահան և Ահմադ Աբու Ազիզը։ Դեռևս պարզ չէ, թե ում համար էին աշխատում Թահան և Ազիզը. ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտնել է, որ Թահան իր աշխատակիցը չէր։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նրանց թվում՝ քաղաքացիական  ծառայության մեկ աշխատակից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

 

Արեգակի վրա ակտիվության աճը շարունակվում է, մեկ ոչ լրիվ օրվա ընթացքում արդեն գրանցվել է տասը բռնկում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան:

«Արևի վրա ակտիվության աճը շարունակվում է։ Մեկ ոչ լրիվ օրվա ընթացքում արդեն գրանցվել է տասը արևային բռնկում, այդ թվում՝ երեք ուժեղ՝ M մակարդակի իրադարձություն: M դասի վերջին բռնկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 18:18-ին։ Արևի արևելյան եզրին, հորիզոնից այն կողմ թաքնված կետերի նույն խմբում, գրանցվել է M1.3 մակարդակի պայթյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գիտնականները հավելել են, որ այս պահին Երկրի վրա Արևի ակտիվության ազդեցությունը գրեթե բացառված է: Գիտնականների խոսքով՝ այս առումով որոշիչ կլինեն առաջիկա մի քանի օրերը։

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհը մարելու ուղղությամբ: Հաղորդվում է նաև, որ դեպքի վայր են բերվել իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Միացյալ Նահանգները այլևս գումար չի ծախսում ուկրաինական հակամարտության վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
 
«Մենք Ուկրաինային ոչ մի գումար չենք վճարում։ Հիմա մենք ոչ մի գումար չենք կորցնում։ Հիմա մենք զենք ենք վաճառում ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ն համաձայնել է, իմ շնորհիվ, իր պաշտպանական ծախսերը հասցնել 5%-ի», - լրագրողներին ասել է Թրամփը։
Կիևի համար «անվտանգության երաշխիքների» մանրամասները դեռևս չեն քննարկվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
 
«Մենք նույնիսկ չենք քննարկել դրա մանրամասները», - լրագրողներին ասել է Թրամփը։

Չինաստանը գնահատում է և երբեք չի մոռանա հայ ժողովրդի ներդրումը Ճապոնիայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը Հայաստանում Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցած «Հիշեք պատմությունը, հարգեք զոհված հերոսներին, գնահատեք խաղաղությունը և կերտեք ավելի լավ ապագա» խորագրով միջոցառման ժամանակ:

«Մենք երբեք չենք մոռանա, որ ավելի քան 6 հազար հայեր մասնակցել են Չինաստանի հյուսիս-արևելքում Ճապոնիայի դեմ պատերազմին, արյուն են թափել, կյանքը տվել հանուն հաղթանակի»,-ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ մի քանի օր առաջ ինքն ու Չինաստանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են պատերազմի վետերաններին։ Նա նշել է, որ վերջիններս արդեն 100 և ավելի տարեկան են, սակայն երբ ինքը սեղմել է նրանց ձեռքը, հստակ զգացել է կյանքի և ընկերության ջերմությունը:

«Նրանք իսկական հերոսներ են, որոնք կատարել են պատմության կողմից իրենց ուսերին դրված առաքելությունը»,-նշել է դիվանագետը:

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Ջիդդայում անցկացված հանդիպումից հետո համաձայնության են եկել եզրափակիչ հայտարարության շուրջ: Փաստաթուղթը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում: 

ТАСС-ը հաղորդել է հայտարարության առանցքային դրույթները.

Ռամալլահում տեղակայված Պաղեստինի ազգային վարչակազմը պետք է վերահսկողություն ձեռք բերի բոլոր պաղեստինյան տարածքների նկատմամբ և պատասխանատու լինի դրանց անվտանգության համար:

ԻՀԿ երկրները կոչ են արել դադարեցնել զենքի և զինամթերքի մատակարարումը Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ բռնությունը կանխելու համար:

Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները Գազայի հատվածում և առանց նախապայմանների վերացնեն անկլավի շրջափակումը:

Հանդիպման մասնակիցները դատապարտել են Իսրայելի կողմից խաղաղության նախաձեռնությունների մերժումը և միջնորդների հետ հրադադարի հասնելու համար համագործակցելու ցանկությունից հրաժարվելը:

Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունները մտադիր են հասնել ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցության կասեցմանը:

Նախարարները կոչ են արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին Արդարադատության միջազգային դատարանում՝ Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերին Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ պետք է Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ անցկացնի։

ԻՀԿ անդամ պետությունները խորհուրդ են տվել վերանայել Իսրայելի հետ դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերությունների մակարդակը։

Նախարարները միաժամանակ աջակցություն են հայտնել Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների ջանքերին՝ Գազայում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Այն նախատեսում է ՀԱՄԱՍ-ի պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակում՝ Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Նշվում է, որ պաղեստինյան կողմի ընդունած և Իսրայելի կողմից անպատասխան թողնված վերջին առաջարկը «կարող է կարևոր գործարքի հանգեցնել»։

Այժմ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում Ուկրաինայի նախագահ իմ և Վլադիմիր Պուտինի միջև Վաշինգտոնում հնարավոր հանդիպման համար. հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ Կիևում կայացած համատեղ ասուլիսին։

Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դաշնակիցների միջև մի շարք հանդիպումներ կանցկացվեն. «Այսօր Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել գործընկերների հետ՝ մեր երկրի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Մենք կունենանք անվտանգության երաշխիքների հիմնական ծրագիր։ Կարծում եմ՝ մանրամասների համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Դրանից հետո ամերիկյան կողմից ուզում ենք հասկանալ՝ արդյոք ռուսները պատրաստ են այն կոնֆիգուրացիային, որն առաջարկվել է Ամերիկայի կողմից, աջակցվել Ուկրաինայի կողմից՝ եվրոպացի առաջնորդների ներկայությամբ», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այս շաբաթվա վերջին նախատեսվում է ուկրաինացի և ամերիկացի ներկայացուցիչների հանդիպում՝ քննարկելու համար Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է  Unian-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսում

«Եղել են մի շարք հանդիպումներ։ Այսօր հանդիպում կլինի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Կիտ Քելոգի հետ՝ այս թեմայի շարունակության շրջանակում՝ նախապատրաստվելով ռուսական կողմի հետ ապագա հանդիպման հնարավորությանը։ Շաբաթվա վերջում կկայանա ուկրաինական և ամերիկյան թիմերի հանդիպումը»,- նշել է Զելենսկին։

Զելենսկին չի ներկայացրել մանրամասներ, սակայն ընդգծել է, որ շաբաթվա ընթացքում շատ աշխատանք կլինի։

«Կունենանք անվտանգության երաշխիքների բազային պլան, իսկ դրանից հետո կուզենայի ամերիկյան կողմից հասկանալ՝ պատրաստ են արդյոք ռուսները կոնֆիգուրացիայի։ Պատրաստ են արդյոք նրանք ԱՄՆ-ի առաջարկած և Ուկրաինայի կողմից աջակցվող տարբերակին՝ նախ երկկողմ, ապա՝ եռակողմ հանդիպման»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստան այցի ընթացքում ոչ միայն կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, այլև կմասնակցի  Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ Պեկինում սեպտեմբերի 3-ին անցկացվելիք ռազմական շքերթին։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց դեսպան Լի Սինվեյը։

 

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆոտո

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը