ArmNews
Նոյեմբերի 08, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարած կենցաղային թափոնների վերամշակման գործարանի ստեղծումը չի լուծելու Նուբարաշենի աղբավայրի հրդեհների հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, հայտարարվելու է մրցույթի առաջին փուլը, և մեկընդմիշտ փակելու են Նուբարաշենի աղբավայրի էջը։

«Նուբարաշենի աղբավայրում կան որոշ զոնաներ, որոնք ամենառիսկայինն են։ Այդ զոնաների հետ պետք է լուրջ աշխատանք տարվեր արդեն վաղուց։ Մենք հրդեհների հետ բախվելու ենք նաև հաջորդող տարիներին։ Գործարանը կունենանք 4 – 5 տարի անց, որով ընդամենը կլուծենք այն խնդիրը, որ այլևս թափոն չի գնա աղբավայր, բայց առկա 7-8 միլիոն տոննա աղբը ամեն անգամ հրդեհվելուց սարսափելի վնաս է հասցնում հասարակությանը։ Մենք հիմա շնչում ենք ամենաքաղցկեղածին գազերը»,–ասաց նա։

Փորձագետի խոսքով` հրդեհների առաջացման մի քանի պատճառ կա, և կոմպլեքս խնդիրը պահանջում է կոմպլեքս լուծում։ Այսօր աղբավայրում ամեն ինչը վերահսկողությունից դուրս է։

«Աղբավայրը ցանկապատելը լավ գաղափար է, բայց եթե ցանկապատից ներս լինելու են մարդիկ, որոնք հրդեհի ռիսկեր են հարուցում, այդ ցանկապատը ոչ մեկին պետք չէ»,–ասաց Ալպետյանը։

Նա ընդգծեց` աղբավայրի ներսում պետք է խիստ վերահսկողություն սահմանվի, այդ թվում` մարդկանց տեղաշարժի մասով։ Այս համատեքստում Ալպետյանը հիշեցրեց լրատվամիջոցների բազմաթիվ հոդվածներն այն մասին, որ աղբավայրում անօրինական գործունեություն են ծավալում խմբեր, որոնք վերամշակում են հատկապես մետաղական թափոնները կրակի միջոցով։

«Աղբավայրում արժեք ունեցող նյութերի կորզման գործընթաց է գնում։ Օրինակ` մալուխից ուզում են պղինձ, ալյումին կորզել։ Դա կատարվում է հենց աղբանոցում, որտեղ անընդհատ փոքր ծուխ կա, որը կարող է անվերահսկելի ձևով տարածվել ցանկացած պահի»,–ասաց նա։

Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրդեհից ժամեր անց հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր` զգուշացնելով, որ հրդեհի հետ կապ ունեցող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։

Հոկտեմբերի 11–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող պարածանրամարտի երիտասարդների եւ պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է 8 ոսկի, 5 արծաթ եւ 1 բրոնզե մեդալներ: 

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Խորեն Ծատուրյանը -59 կգ քաշային կարգում՝ եռամարտի արդյունքի եւ լավագույն մոտեցման համար:

Ռաֆայել Համազասպյանը երկու ոսկե մեդալ է նվաճել -49 կգ քաշային կարգում եռամարտի արդյունքի եւ կրկին լավագույն մոտեցման համար:

 Աղջիկների պայքարում Կարինե Մանուկյանը երկու ոսկե մեդալ է նվաճել -45 կգ քաշային կարգում, Անյուտա Պետրոսյանը՝ -86 կգ քաշային կարգում:

Հայաստանի թիմից արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Բաբայանը (-59 կգ, երկու արծաթե մեդալ), Արտյոմ Մուխսյան (-65 կգ, երկու արծաթե մեդալ) եւ Դավիթ Հունայնանը (-65 կգ, 1 արծաթե մեդալ):

Բրոնզե մեդալակիր է դարձել Տիգրան Խլղաթյանը (-80 կգ):

Հայաստանի հավաքականը Կահիրեում անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով, այդ թվում՝ 3 կին եւ 8 տղամարդ։

Հայաստանի թիմից մրցահարթակ դուրս կգա եւս երեք պարածանրորդ:

ԱՄՆ նախագահի նախկին մենեջեր Ջեք Ադվենտն առաջարկել է քննարկել 19-ամյա Բարոն Թրամփին սոցիալական մեդիա հարթակի տնօրենների խորհրդում նշանակելու հարցը, հաղորդում է The Daily Mail-ը։ 

«TikTok օգտատերերի մեծամասնությունը երիտասարդներ են։ Հուսով եմ՝ Թրամփը կքննարկի իր որդուն՝ Բարոնին, և հնարավոր է՝ այլ երիտասարդ ամերիկացիների, TikTok-ի խորհրդում նշանակելու հարցը՝ ապահովելու համար, որ հավելվածը շարունակի ժողովրդականություն վայելել երիտասարդների շրջանում», - ասել է Ադվենտը։

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իշխանությունը, որ մեկ միլիոնանոց քաղաքի աղբի հարց չի կարում լուծի, թունավորում է մարդկանց ամեն օր, բայց խոսում է մի ամբողջ տարածաշրջանի լոգիստիկայի ու խաղաղության հարց լուծելուց»

Ժամը 17։00-ի դրությամբ՝ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջանացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում։

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հրդեհը դիտավորության հետևանք է։

Մեծ Բրիտանիայում Ազգային վստահությունը որոշել է ևս մեկ քայլ անել «ներառականության» համար պայքարում և, անկեղծ ասած, տղամարդկանց լիովին շփոթեցրել է։ Պատմական վայրերից մեկում՝ Լճային շրջանի Սիզերգ ամրոցում, տղամարդկանց զուգարանակոնքի կողքին հայտնվել է վեգան տամպոնների և միջադիրների բաժին։

Տուփի վրա գրված էր. «Դաշտային խնդիրնե՞ր։ Մենք կհոգանք ձեր մասին»։

79-ամյա այցելուն, մեղմ ասած, շփոթված էր. «Ես նայեցի զուգարանից՝ մտածելով, գուցե, սխալ դուռ եմ բացել»,-խոստովանել է նա։ Կնոջ և ընկերների հետ քննարկումը այն մասին, թե ինչու է տղամարդկանց զուգարանը մասամբ կանանց համար նախատեսված, տևել է մի քանի ժամ։

Տուփը տրամադրել է Dame-նը՝ էկոլոգիապես մաքուր, 100% վեգան և քիմիական նյութերից զերծ դաշտանային արտադրանք ստեղծող ընկերությունը։ Ազգային վստահությունը հայտարարել է, որ դա թույլ կտա «զգայուն և ոճային արժանապատվություն ապահովել դաշտան ունեցող մարդկանց համար» եզակի պատմական տարածքներում։

«Beaumont Society» տրանսգենդեր կազմակերպությունը աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով, որ «լիովին տրամաբանական է, որ տղամարդկանց զուգարանը հագեցած է եղել հիգիենիկ պարագաներով, քանի որ դրանք կարող են օգտագործվել ինչպես տղամարդկանց (?!) այնպես էլ տրանս տղամարդկանց կողմից»։

Ամերիկյան զորքերը գիշերը կսկսեն ժամանել Իսրայել և կլինեն այն ուժերի կազմում, որոնք կօգնեն հետևել Գազայում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հայտնում է ABC News-ը։

Երկու պաշտոնյաների վկայակոչմամբ՝ ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ ասվում է, որ 200 հոգանոց խումբը կժամանի հանգստյան օրերին՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան և այլ բազաներից։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը երեկ ժամանել է Իսրայել։ Պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան անձնակազմը պետք է օգներ համատեղ կառավարման կենտրոնի ստեղծմանը, այնուհետև միավորեր Գազա ուղարկվող մյուս բոլոր անվտանգության ուժերին և օգներ կապ պահպանել Իսրայելի պաշտպանության բանակի հետ։

Խմբի կազմում կընդգրկվեն Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի և, հավանաբար, Էմիրությունների զինվորականներ, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղակայվելու են Եգիպտոսի սահմաններից դուրս։ Պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան զորքերը Գազայում տեղակայելու ծրագրեր չկան։

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի փաստով քրգործ է հարուցվել:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հրդեհը դիտավորության հետևանք է։

Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։

Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Ֆիլիպինների հարավում նույն տարածաշրջանում ժամերի տարբերությամբ տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը: 

Առաջին երկրաշարժը եղել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք, առաջացրել է սողանքներ: Երկրորդ եղել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ: 

«Երկրորդն առանձին երկրաշարժ է, որը մենք անվանում ենք կրկնակի երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել նույն տարածքում, բայց ունեն տարբեր ուժգնություն և էպիկենտրոններ»,-ասել է Ֆիլիպինների սեյսմոլոգիայի և հրաբխագիտության ինստիտուտի ղեկավար Տերեզիտո Բակոլկոլը:

Ֆոտո

Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սերժ Սարգսյան

Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը՝ երկրից դուրս մեկնելու արգելքի մասին

Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել

Ռուսաստանը «չի ուզում կանգ առնել»․ Թրամփն ասել է, թե ինչու է հետաձգվել Պուտինի հետ հանդիպումը

Գիտնականները զգուշացնում են տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին

«Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Վարազդատ Հարությունյան

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ բանակը նախատեսում է առաջիկա երեք տարում գնել առնվազն մեկ միլիոն ԱԹՍ

9 ձերբակալված կա այն քրեական գործով, որում ներգրավված է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը․ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՔԿ

Պատերազմը սկսելու որոշումը կայացվել է ամենահարմար պահին, իսկ Շուշիի գրավման օրը Բաքու էր մեկնել Հուլուսի Աքարը. ուշագրավ փաստեր

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները