Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Աբովյանում հնչած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։
Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:
Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։
Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ այս գիշեր վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել Աբովյան քաղաքում, կա 3 վիրավոր։
Ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիտերը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի գեներալների սպառնալիքները Կալինինգրադի հասցեին անիմաստ են:
«ՆԱՏՕ-ն չի կարող հարձակողական գործողություններ իրականացնել։ Դաշինքը դրա համար պարզապես զորք չունի», - ասել է Ռիտերը։
Վերլուծաբանը հիշեցրել է՝ քաղաքը շրջապատված է Մերձբալթյան հանրապետություններով և Լեհաստանի մի մասով։ «Եվ այնտեղ տեղակայված զորքերը բավարար չեն Ռուսաստանի մաս կազմող Կալինինգրադի հետ ինչ-որ բան անելու համար», - եզրափակեց փորձագետը:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ ութ ուկրաինացի երեխաներ վերջին 24 ժամվա ընթացքում վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:
Մելանյա Թրամփը հայտարարել Է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին, որում խոսվում է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների սոսկալի վիճակի մասին: Այդ նամակը Պուտինին փոխանցել էր նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ:
Ըստ առաջին տիկնոջ՝ Պուտինը նրան գրավոր է պատասխանել՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման հետևանքով հազարավոր ուկրաինացի երեխաներ հայտնվել են Ռուսաստանում և Ուկրաինայի՝ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
2023 թվականին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալման օրդեր է տվել Պուտինին:
Ռուսաստանը պնդում է, որ տարհանել է ուկրաինացի երեխաներին հակամարտության գոտիներից՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի 10-ի լույս 11-ի առավոտյան հարձակվել են Օդեսայի վրա, գրում է BBC-ն։
Վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը կոչ է արել բնակիչներին մնալ ապաստարաններում։ Օդեսայի մասը հոսանքազրկված է։
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը երեկոյան ժամերին առանձին շրջաններում հնարավոր է անձրև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ մարագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր ևս կշարունակի նվազել. Կոտայքի և Արագածոտնի մարզերում այսօր առավելագույնը կգրանցվի +15, Սյունիքում` +26 աստիճան տաքություն։
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20–ից +22 աստիճան ջերմություն։
Եվրոպական միության ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալու կամ դուրս բերվելու հարցը կլուծվի 2025 թվականի նոյեմբերին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏՆԵԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։
«Սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց, որի շրջանակում իրականացվել է ամբողջ ծավալով համընդհանուր գնահատում, որը չի սահմանափակվել միայն 2020 թվականին արձանագրված թերությունների վերացման աշխատանքների գնահատմամբ»,– հայտնել են ՏԿԵ նախարարությունից։
ՀՀ ՏԿԵՆ–ի տվյալներով` ստուգման արդյունքները կքննարկվեն նոյեմբերին։
«Աուդիտի արդյունքները նախատեսվում է քննարկել նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտի նիստին (EC Air Safety Committee)՝ հայկական ավիաընկերություններին Եվրոպական միության «սև ցուցակից» դուրս հանելու հարցի որոշման նպատակով»,– նշել է նախարարությունը։
Սակայն ՏԿԵՆ–ը դժվարացել է պատասխանել` ի վերջո ՀՀ–ն ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից (EU Air Safety List-ում) դուրս կգա՞, թե՞ ոչ, պատճառաբանելով, որ որևէ կանխատեսում անել չեն կարող։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը։
Նշվում է, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 2-ին,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին։
Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին,
Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 29-30-ը,
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։
Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ոտնաթաթի վնասվածք է ստացել Ադրբեջանի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում։
Ֆրանսիան հաղթել էր 3:0 հաշվով, Մբապեն դարձել էր գոլի հեղինակ եւ փոխարինվել 83-րդ րոպեին։
«Դա նույն ոտքն է, որը վնասել էր ավելի վաղ։ Ցավը պակասում է, երբ Մբապեն հանգստանում է, բայց հանդիպման ժամանակ հպումը մցակցի հետ անխուսափելի է։ Մենք կգնահատենք նրա վիճակը եւ որոշում կընդունենք։ Նա որոշակի խնդիր ունի»,- Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի խոսքը մեջբերում է AS-ը։
Ադրբեջանի թիմի դեմ խաղին պատրաստվելիս Մբապեն բաց էր թողել Ֆրանսիայի հավաքականի մարզումները, սակայն մասնակցել էր հանդիպմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում, որը հրաժարական էր տվել ընդամենը չորս օր առաջ և այդ ժամանակվանից հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում ղեկավարել կառավարությունը։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Ելիսեյան պալատը հայտարարել է Լեկորնյուի վերանշանակման մասին Մակրոնի կողմից նոր վարչապետ նշանակելու համար իրեն տրված 48 ժամվա ժամկետի ավարտից կարճ ժամանակ անց։
Ելիսեյան պալատի հայտարարությունից հետո Լեկորնյուն X-ում գրել է, որ ընդունում է «իրեն վստահված առաքելությունը՝ պարտքի զգացումից ելնելով»։
Լեկորնյուի անսպասելի վերանշանակմանը ուրբաթ կեսօրին նախորդել էր նախագահի և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպումը, բացառությամբ ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի։
Հանդիպման նպատակն էր պայմանավորվել նոր կառավարության ծրագրերի շուրջ, որը կկարողանա մինչեւ տարեվերջ ընդունել բյուջեն՝ հենվելով պատգամավորների մեծամասնության աջակցության վրա:
Mitsubishi Motors-ը հայտարարել է իր նոր մոդելի՝ հայտնի Eclipse Cross քրոսովերի էլեկտրական տարբերակի մոտալուտ շուկայական թողարկման մասին: Եվրոպական դիլերային կենտրոններ մատակարարումները կսկսվեն փուլ առ փուլ մինչև 2025 թվականի վերջը։
Նոր մոդելը հիմնված է CMF-EV էլեկտրական ճարտարապետության վրա: Ավտոմեքենայի արտաքին տեսքը հեշտությամբ ճանաչելի է ապրանքանիշի ստորագրության ոճով՝ առջևի մասը առանձնանում է Dynamic Shield կոնցեպտով, իսկ հետևի մասը՝ ոճավորված վեցանկյուն տարրերով, որոնք արտացոլում են Hexagonal Stability կոնցեպտը, գրում է Motor.ru-ն: Մոդելը հագեցած է 20 դյույմանոց անիվներով, որոնց դիզայնն օգտագործել է Mitsubishi-ի լոգոյին ինքնատիպ եռանկյունի ձևը։
Քրոսովերը հագեցած է 160 կիլովատտ հզորություն և 300 Նյուտոն-մետր պտտապահ արտադրող էլեկտրական շարժիչով և 87 կիլովատտ-ժամ մարտկոցով, որն, ըստ արտադրողի գնահատականների, կբավարարի 600 կիլոմետր (375 մղոն)՝ ըստ WLTP ստանդարտի: Ավտոմեքենան աջակցում է ինչպես ստանդարտ լիցքավորմանը (մինչև 22 կիլովատտ), այնպես էլ արագ լիցքավորմանը (մինչև 150 կիլովատտ): Ընկերությունը նախատեսում է 2026 թվականին կրճատված վազքով ավելի մատչելի տարբերակ թողարկել։
Սրահի ներսում արտադրողը ստեղծել է յուրահատուկ մթնոլորտ՝ արծաթե դեկորատիվ տարրերով և բազմագույն լուսավորության վահանակով, որը վարորդին առաջարկում է 48 տարբեր երանգների ընտրություն: Լուսավորությունն ավտոմատ կերպով կարգավորվում է ընտրված վարման ռեժիմին: Ուղևորների վերևում գտնվում է համայնապատկերային տանիք, որը կարող է մթնեցվել էլեկտրական ազդանշանի օգնությամբ։
Վահանակի վրա գերիշխում է մեծ 12,3 դյույմանոց մեդիահամակարգի էկրանը: Ավտոմեքենան հագեցած է նաև Harman Kardon աուդիո համակարգով, որն ի վիճակի է ձայնը փոխակերպել հինգ տարբեր ակուստիկ ռեժիմների։
Էլեկտրական քրոսովերը հագեցած է վարորդի օժանդակման 20 տարբեր համակարգերի համալիր փաթեթով, ներառյալ ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, բազմակողմանի տեսախցիկներ, վարորդի հոգնածության հայտնաբերման համակարգ, առջևի բախման կանխարգելման տեխնոլոգիա, ավտոմատ կայանման օժանդակություն և շատ ուրիշ սարքավորումներով։