ArmNews
Նոյեմբերի 08, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 382.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.80 դրամ (նվազել  է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71  դրամ (աճել է 0.02 դրամով): 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-441.5 դրամով, վաճառվում է 445–451 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.69 դրամով, վաճառվում է 4.72-4.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.62 դրամով, վաճառվում է 4.70 դրամով:

Վիտամին C-ն ոչ միայն պաշտպանում է մաշկի առողջությունը, այլեւ ակտիվորեն խթանում է մաշկի թարմացումը՝ թիրախային գեների ակտիվացման միջոցով: Սա կարող է բացել նոր կանխարգելիչ տարբերակներ, մասնավորապես՝ բարակած մաշկ ունեցող տարեց մեծահասակների համար։

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների մասնակցությամբ անցկացված հետազոտությունն ուսումնասիրել է, թե ինչպես է վիտամին C-ն խթանում մաշկի թարմացումը բջջային մակարդակում: Արդյունքները հրապարակվել են Journal of Investigative Dermatology ամսագրում։

Հետազոտողներն օգտագործել են այսպես կոչված մարդու էպիդերմալ համարժեքը (HEE)՝ լաբորատոր մաշկի մոդել, որը շատ նման է իրական մաշկին: Այս համակարգում բջիջները մշակվել են վիտամին C-ի երկու տարբեր խտություններով (0.1 եւ 1.0 մՄ), որոնք համապատասխանում են արյունից մաշկի մեջ սովորաբար տեղափոխվող խտություններին: 

Հետազոտական ​​խմբի տվյալներով՝ ընդամենը յոթ օր անց վիտամին C-ով մշակված նմուշների էպիդերմիսը զգալիորեն հաստացել է՝ առանց արտաքին շերտի (եղջերաշերտ) վրա որեւէ բացասական ազդեցության։

14 օր անց այս ազդեցությունն ավելի ցայտուն է դարձել, ինչը հանգեցրել է բջիջների բաժանման աճի, որը չափվել է բջջային բաժանման Ki-67 մարկերով։ Մասնագետները նաեւ պարզել ենն, որ վիտամին C-ն ոչ միայն խթանում է կերատինոցիտների աճը, այլեւ հատուկ ակտիվացնում է որոշակի գեներ՝ հակադարձելով ԴՆԹ մեթիլացմանը։

Այս գործընթացը վերացնում է ԴՆԹ առկա քիմիական արգելքները, որոնք այլապես կխանգարեին որոշակի գեների հաշվարկմանը։ Այս էպիգենետիկ վերահսկողությունը միջնորդվում է այսպես կոչված TET ֆերմենտներով, որոնց ակտիվությունն աջակցվում է վիտամին C-ի կողմից, նշել են փորձագետները։

Մասնավորապես, հետազոտողները գենոմում հայտնաբերել են ավելի քան 10 000 հատված, որտեղ տեղի են ունեցել այս էպիգենետիկ փոփոխությունները: Գիտնականների խոսքով՝ բջիջների աճի եւ բաժանման հետ կապված տասներկու հիմնական գեների ակտիվությունը մեծացել է մինչեւ 75 անգամ։

«Մենք պարզեցինք, որ վիտամին C-ն նպաստում է մաշկի խտացմանը՝ խթանելով կերատինոցիտների բազմացումը ԴՆԹ դեմեթիլացման միջոցով, ինչն այն դարձնում է խոստումնալից միջոց մաշկի նոսրացման համար, հատկապես տարեցների մոտ»,- նշել ուսումնասիրության հեղինակ Ակիհիտո Իշիգամին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը տեղական ժամանակով ժամը 12:00-ին ավարտել է իր ուժերի նահանջը դեպի դեղին գիծ, որի շուրջ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Եգիպտոսում կայացած բանակցությունների ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ Ուիթքոֆի խոսքով՝ այժմ սկսվել է պատանդների վերադարձի համար տրամադրված 72-ժամյա ժամանակահատվածը։Դեպի նախապես համաձայնեցված գիծ իսրայելական զորքերի հետքաշումից հետո նրանց վերահսկողության տակ դեռ կմնա Գազայի հատվածի շուրջ 53%-ը։ծ

ԱՄՆ հատուկ բանագնացն անձամբ մասնակցել է նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններին և հոկտեմբերի 9-ի երեկոյան հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայելում։

Այսպիսով, 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի բոլոր 20 պատանդներին, որոնք դեռ ողջ են։ Դրանից հետո կվերադարձվեն 28 զոհված պատանդների մարմինները։

Այդ ժամանակ, ինչպես BBC-ին հայտնել է աղբյուրը, Իսրայելն ազատ կարձակի 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված իսրայելական բանտերում, ինչպես նաև կազատի Գազայից 1700 ձերբակալվածի։ Ըստ Թրամփի պլանի՝ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի աճյունի դիմաց Իսրայելը կվերադարձնի Գազայից 15 զոհվածի մարմին։

Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից։

57-ամյա Մաչադոն 2011-2014 թվականներին Վենեսուելայի Ազգային ժողովի անդամ էր, մասնակցել է 2012 թվականի նախագահական ընտրություններին և Նիկոլաս Մադուրոյի կառավարության ընդդիմադիրներից է։

Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին էր հավակնում  նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ-ալիքում գրել է, որ գրոհին մասնակցել են ավելի քան 450 անօդաչու թռչող սարք եւ ավելի քան երեք տասնյակ հրթիռ՝ այն անվանելով «ցինիկ եւ հաշվարկված» գրոհ կրիտիկական ենթակառուցվածքի դեմ։

Զելենսկու խոսքով՝ Զապորոժիեում ներկայում հայտնի է ավելի քան 20 տուժածի եւ մեկ երեխայի մահվան մասին։

«Կիեւում խմբերն աշխատում են էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ կան Կիեւի, Դոնեցկի, Չեռնիգովի, Չերկասիի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի եւ Օդեսայի մարզերում՝ Դնեպրի մարզում։ Հարձակումից հետո վերականգնվում են նաեւ Զապորոժիեն, Կիրովոգրադը եւ Խերսոնը»,- գրել է Զելենսկին։

Նա ավելացրել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները մնում են ռուսական ռազմական ուժերի հիմնական թիրախը։ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ G7-ի կողմից անհրաժեշտ են վճռական գործողություններ, այդ թվում՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում։

Ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 12․00-ին, հրադադարը Գազայում ուժի մեջ է մտել, տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

«Հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել  ժամը 12․00-ին։ Ժամը 12․00-ից ՑԱԽԱԼ-ի զորքերը սկսել են դիրքեր զբաղեցնել տեղակայման թարմացված գծերի երկայնքով՝ հրադադարի եւ պատանդների վերադարձման համաձայնագրի իրականացման պատրաստման շրջանակում։ ՑԱԽԱԼ-ի Հարավային հրամանատարության զորքերը տեղակայված են այս շրջանում  եւ կշարունակեն չեզոքացնել ցանկացած անմիջական սպառնալիք»,- նշվել է հաղորդագրությունում։

Չնայած տնտեսական աճի վերաբերյալ պաշտոնական ցուցանիշներին, Հայաստանն ունի հարկային հավաքագրումների լուրջ խնդիր։

Այս տարի ուժի մեջ մտած հարկային փոփոխությունների արդյունքում, որով փոքր ու միջին բիզնեսի համար հարկային բեռը զգալի ավելացել է, պետական բյուջե հարկային մուտքերը ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: NEWS.am-ն ուսումնասիրելով պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը պարզել է, որ 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին ԱԱՀ-ի, շահութահարկի և շրջանառության հարկի գծով հավաքագրվել է համապատասխանաբար 567.2 մլրդ, 306.3 մլրդ և 55.2 մլրդ դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամատ ընդհանուր առմամբ նվազել է 14.6 տոկոսով: Մասնավորապես 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱԱՀ-ի գծով հավաքագրման ցուցանիշը նվազել է 8.8 տոկոսով (ԱԱՀ-622 մլրդ), շահութահարկը՝ 0.5 տոկոսով (307,8 մլրդ), շրջանառության հարկը՝ 5.3 տոկոսով (58,3 մլրդ):

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ:

Վերջին ամիսների ցուցանիշից կարելի է ենթադրել, որ հարկային փոփոխությունները ոչ թե նպաստել են հարկերի հավաքագրման աճին, այլ ընդհակառակը՝ նպաստել փոքր և միջին բիզնեսում ստվերային շրջանառությանը: NEWS.am-ի ունեցած ոչ պաշտոնական տվյալներով՝ այս փոփոխություններից հետո բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատարեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն են ծավալում ստվերում:

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամեդ Մ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր քաշքշելով և հարվածներ հասցնելով նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարները և մակնիշը չի հիշում և ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդի Ն․-ն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն և սպառնացել, որ կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը, այնուհետև իր մյուս կողմում նստած Մահդի Ա․-ն և ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի և մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղղարկված անձին, որից հետո իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է 250 հազար դոլար, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ տղամարդու, այդ ամենից հետո Մահդի Ա․-ի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն կվերացնեն իրեն և ընտանիքի անդամներին և տվել 5 հազար դոլար ասելով, որ շտապ վերադառնան Իրան։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Մահդի Ն․-ի, Մահդի Ա․-ի և մյուս անդամների ամբողջական տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Թրամփը կարող է 15%-ից բարձրացնել Նորվեգիայի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը կամ համոզել այլ երկրներին չգնել նորվեգական էներգետիկ ռեսուրսներ, հաղորդում է The Telegraph-ը: Օսլոն ընդգծել է, որ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն անկախ է կառավարությունից:

 

Նորվեգիայի Առաջընթացի կուսակցության նախկին պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն The Telegraph-ին ասել է, որ Թրամփը, հնարավոր է, իսկապես համոզված է, որ Նորվեգիայի կառավարությունն է պատասխանատու Խաղաղության մրցանակի համար, և դա շատ վտանգավոր է Նորվեգիայի համար։

Նորվեգացի պատմաբան և «Նոբելյան մրցանակի մեծ պատմությունը» գրքի հեղինակ Էյվինդ Ստեներսենն ասել է, որ Օսլոյում այս պահին որոշակի անհանգստություն է տիրում, քանի որ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Թրամփը։

Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 10-ին, որին կմասնակցի 338 թեկնածու։

Պերուի Կոնգրեսը քվեարկել է նախագահ Դինա Բոլուարտեին իմպիչմենթի ենթարկելու համար՝ անվտանգության ճգնաժամի պատճառով, հաղորդում է ТАСС-ը։ Որոշումն ընդունվեց միաձայն։

Հոկտեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը Բոլուարտեին իմպիչմենթի ենթարկելու չորս առաջարկ է ընդունել՝ պաշտոն զբաղեցնելու «բարոյական անկարողության» համար։ Առաջարկությունների հեղինակները պետության ղեկավարին մեղադրել են հանցագործության դեմ պայքարի հարցում թերանալու համար։ Բոլուարտեն չներկայացավ Կոնգրեսի նիստին։

Վերջին տարիներին Պերուում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Մարտին հանցագործությունների աճի պատճառով խորհրդարանը անվստահության քվե է հայտնել Ներքին գործերի նախարար Խուան Խոսե Սանտիվանեսին, իսկ մայիսին վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել անվտանգության ճգնաժամի պատճառով։

Ֆոտո

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով․ Կառավարություն

2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան

Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել

Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սերժ Սարգսյան

Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը՝ երկրից դուրս մեկնելու արգելքի մասին

Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել

Ռուսաստանը «չի ուզում կանգ առնել»․ Թրամփն ասել է, թե ինչու է հետաձգվել Պուտինի հետ հանդիպումը

Գիտնականները զգուշացնում են տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին

«Վարդան Հարությունյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով»․ Վարազդատ Հարությունյան

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները