Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Տորոնտոյում գետի բնական էկոհամակարգի վերականգնման ժամանակ հայտնաբերվել են արարածներ, որոնք ավելի քան 100 տարի անցկացրել են քնի մեջ: Տորոնտոյի համալսարանի բնապահպանները ուսումնասիրել են նստվածքների տակ թաքնված հողը, իսկ այնուհետև նրանց հաջողվել է կենդանացնել հնագույն օրգանիզմները։ Նրանք գտել են նաև 1500-ականների ծաղկափոշու և սերմերի հնագույն նմուշներ, հայտնել է The Guardian պարբերականը։
Ինչպես հաղորդում է պարբերականը, ճահիճներն ու խոնավ տարածքները, որտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթացել, ավելի քան մեկ դար առաջ ծածկված են եղել նստվածքի և խճաքարի 25 ոտնաչափ (7.6 մետր) շերտով, հաղորդում է Planet Today-ը: Աշխատողները հողի նմուշներ են ուղարկել բնապահպաններին՝ ուսումնասիրության համար, ովքեր զարմացած են եղել մանրադիտակի տակ տեսածից:
Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են «շագանակագույն որդանման արարածների» նման օրգանիզմներ։ Փորձագետներին հաջողվել է դրանց մի մասին կենդանացնել, ինչը օգնել է պատկերացում կազմել հարյուրամյա վաղեմության ջրաճահճային էկոհամակարգի առանձնահատկությունների մասին (մինչև քաղաքաշինությունը)։
Փորձագետները հրապարակման մեջ չեն հստակեցրել, թե որ տեսակներին են պատկանում հայտնաբերված հնագույն որդերը։ Հայտնի է, որ հողում գտնվել են նաև հնագույն բույսերի ծաղկափոշու հետքեր և նույնիսկ սերմեր, որոնք թվագրվում են 1500-ականներին։
Տարածքի մաքրումը շարունակվել է, որի նպատակն է վերականգնել ճահիճները և այդ տարածքում ստեղծել բնական պարկ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերից սկսած Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրքեր կսահմանի։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
TruthSocial սոցիալական ցանցում Թրամփի գրառման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը նաև արտահանման վերահսկողություն կսահմանի կրիտիկական կարևոր ծրագրային ապահովման նկատմամբ:
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ԱՄՆ նախագահը կտրուկ է արձագանքել Պեկինի որոշմանը՝ խստացնել հազվագյուտ մետաղների արտահանման կանոնակարգերը՝ մեղադրելով Չինաստանին «թշնամության» և «աշխարհը պատանդ պահելու» փորձի մեջ։
Նա սպառնացել է չեղարկել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, սակայն ավելի ուշ պարզաբանել է, որ չի չեղարկել այն, չնայած «վստահ չէ, որ այն կկայանա»։
«Ես միևնույն է այնտեղ կլինեմ»,-ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Այս գիշեր վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել Աբովյանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերների կողմից պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է տսացվում ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է: Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս։
Ես այս մրցանակը նվիրում եմ Վենեսուելայի տառապող ժողովրդին և նախագահ Թրամփին՝ մեր գործին նրա վճռական աջակցության համար, այս մասին գրառում է արել Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։
«Մենք հաղթանակի շեմին ենք, և այսօր, ավելի քան երբևէ, մենք ապավինում ենք նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների ժողովրդին, Լատինական Ամերիկայի ժողովուրդներին և աշխարհի ժողովրդավարություններին՝ որպես մեր ամենամեծ դաշնակիցներ ազատության և ժողովրդավարության հասնելու գործում»,- նշել է նա:
Երևանը ծխով է ծածկված. պատճառը Նուբարաշենի վառվող աղբավայրն է։
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Մասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը»՝ Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը։
Երեկվա հրդեհի կադրերը տեսնելով, պարզ էր, որ դա մի օրում հանգցնելն անհնար է ու իմ պատկերացրած նորմալ երկրում պետք է քաղաքապետը երեկվա ելույթում ներողություն խնդրեր ժողովրդից ու ասեր, որ կանենք ամեն ինչ, հնարավորինս շուտ հրդեհը մարելու համար, իսկ ելույթը կշարունակեր առողջապահության նախարարը՝ հորդորելով Երևանի և հարակից շրջանների բնակիչներին լուսամուտները փակ պահել, որևէ դեպքում դրսում սպորտով չզբաղվել, և այլն, և այլն։
Բայց չէ՛, պետք է ասել՝ «հրդեհը մարված է, իսկ ԱԱԾ-ն փնտրում է նախկիններին» ու օդապարիկներ բաց թողնել օդ, ու մարդիկ ծուխը չեն նկատի։ Տպավորությունա, որ էս ելույթները Ֆրանսիայում կամ Ռոստովում ապրող հայերի համար են, իսկ Երևանի բնակիչները ո՛չ շնչում են, ո՛չ էլ ֆեյսբուք են մտնում»։
Էլեկտրոնային ծանուցագրերի նախագծի լայնածավալ մեկնարկի պատճառով շատ ռուսների արգելվել է երկրից դուրս գալ։ Ցանկացած անձ, որի անունը ներառված է ծանուցագրերի գրանցամատյանում, այժմ չի կարող արտասահման մեկնել, գրում է Baza-ն։
«Էլեկտրոնային ծանուցագրեր են ուղարկվում մոսկվացիներին և շրջանների բնակիչներին: Սովորաբար ծանուցումները «Госуслуги» հասնում են առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Անմիջապես ուժի մեջ են մտնում ճանապարհորդության սահմանափակումները: Սահմանափակումները կարելի է վերացնել՝ միայն անձամբ այցելելով զինվորական հաշվառման և զորակոչի գրասենյակ:
Պատահաբար (կամ դիտավորյալ) «Госуслуги»-ի ծանուցումն անտեսողին 27 օր անց կարգելվի մեքենա վարելը, չեղյալ կհայտարարվեն հատուկ հարկային ռեժիմները, կսառեցվի գույքը, կարգելվի մասնավոր ձեռնարկատիրությամբ զբաղվելը և կմերժվի վարկերի տրամադրումը և այլն:
Գլխավոր շտաբի կազմակերպչական և զորահավաքային գլխավոր վարչության պետ Եվգենի Բուրդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայում, Ռյազանի և Սախալինի շրջաններում, ինչպես նաև Մարի Էլ Հանրապետությունում կգործեն միայն էլեկտրոնային ծանուցումներ:
Էլեկտրոնային ծանուցումներով աշնանային զորակոչը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը»,- հաղորդում է «Բազան»:
Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Մելանյա Թրամփն աջակցել է Ուկրաինայից ռուս աղջկա վերադարձին։
«Իր մեծ մարդասիրական գործունեության շրջանակներում Մելանյա Թրամփը օգնել է մի ռուս աղջկա վերադառնալ Ուկրաինայից և վերամիավորվել ընտանիքի հետ»,-նշել է Դմիտրիևը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել Պարսից ծոցի ափ: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
«Այսօր մենք ընտրություն չունենք. մենք պետք է դա անենք։ Թեհրանում կյանքը դառնում է անտանելի», – Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբբաս քաղաքում նրա հայտարարությունն է մեջբերել EFE գործակալությունը։
Նախագահը մայրաքաղաքը տեղափոխելու պատճառների թվում նշել է օդի աղտոտվածության բարձր մակարդակը Թեհրանում, բնահողի հետ կապված խնդիրները, ջրի անբավարարությունը և ինտենսիվ ճանապարհային երթևեկությունը։ Նա Պարսից ծոցի ափը համարում է լավագույն վայրը նոր մայրաքաղաքի համար, քանի որ այն կունենա ջրային ուղիների ուղղակի հասանելիություն, ինչը կնպաստի երկրի առևտրատնտեսական զարգացմանը։
Փեզեշքիանը մայրաքաղաքը տեղափոխելու հարցն արդեն քննարկել է Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ։
Կառավարության մամուլի քարտուղար Ֆաթեմե Մոհեջերանին հայտնել է, որ որպես նոր մայրաքաղաքի վայր դիտարկվում է նաև Մաքրանի տարածաշրջանը, որը գտնվում է Օմանի ծոցում՝ Սիստան և Բելուջիստանի նահանգում։ Սակայն մայրաքաղաքի տեղափոխումն այդ շրջան կարող է բարդանալ այն պատճառով, որ նահանգի բնակչության զգալի մասը կազմում են սուննի մուսուլմաններն այն դեպքում, երբ Իրանում գերակշռում է իսլամի շիա ուղղությունը։
Քննադատները նախագահի առաջարկը որակել են «ոչ կենսունակ»։
Թեհրանն Իրանի մայրաքաղաքն է 1786 թվականից։ Այժմ քաղաքում ապրում է ավելի քան 12 միլիոն մարդ, իսկ առանձին գնահատումներով՝ մինչև 18 միլիոն մարդ։
Նուբարաշենի կենցաղային աղբավայրում նոյեմբերի 9-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել մոտ 2 հա տարածքում․ այրվում է կենցաղային աղբ։ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հրդեհի վայրում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ՝ Երևանի քաղաքային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Զ․ Մելքոնյանի գլխավորությամբ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18։20-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարար, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Տեղափոխվել է 140 մեքենա հող և մղվել մոտ 200 տոննա ջուր։
Նախարարությունը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն։ Նա տեղեկացրել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ, և հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։
Քաղաքապետը նաև նշել էր, որ խստացվել է աղբավայրի մուտքի և ելքի վերահսկողությունը և շեշտել, որ այս տարի կհայտարարվի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը, որը մեկընդմիշտ կփակի Նուբարաշենի աղբավայրի էջը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր ելույթի համար․
«Շնորհակալություն, նախագահ Պուտին», – գրել է Թրամփը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը իր ելությում խոսել է մի շարք հակամարտությունների լուծման ուղղությամբ Ամերիկյան առաջնորդի ջանքերի, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո այդ կոմիտեի հեղինակության կորստի մասին:
«Եղել են դեպքեր, երբ Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհել է այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել խաղաղության համար»,- ասել է ՌԴ նախագահը։