ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան
Դեկտեմբերի 08, 2025

ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան

By Նոյեմբերի 07, 2025 22
Հայաստանը պետք է կիրառեր ամենահզոր և հեռահար համակարգերը 2020-ին Ադրբեջանի հարձակման առաջին իսկ րոպեներից։ Հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ։
«Դա կարող էր բերել նույնիսկ էդ հարձակողական օպերացիայի կանխարգելմանը, ձախողմանը»,- ասաց նա։
ՀՀ երրորդ նախագահը շեշտեց՝ ամենակարևորը պատերազմի նախորդ օրն էր, երբ նաև երկրի իշխանությունները գիտեին՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվելու են ռազմական գործողություններ։
 
«Եթե ես լինեի, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի։ Նախ կզանգահարեի գլխավոր շտաբի պետին ու կասեի՝ արդյոք զորքերը բերե՞լ եք առաջին մարտական պատրաստականության։ Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է, կզանգահարեի Արցախի ՊԲ հրամանատարին և նույն հարցը կտայի։ Բացասական պատասխանի դեպքում պարզ է, թե ինչ տեղի կունենար»,- նշեց Սերժ Սարգսյանը։
 
Հավելեց՝ դրանից հետո նաև կհարցներ, թե արդյոք առաջնագիծը համալրվե՞լ է, ՀՕՊ ու հրետանային միջոցները տեղափոխվե՞լ են, արձակուրդից հե՞տ են կանչվել հրամանատարները և այլն։
ՀՀ երրորդ նախագահը չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews

Լրահոս

Ֆոտո

Ես Իրանի իմ գործընկերոջը մանրամասն տեղեկություններ եմ տրամադրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին. Բայրամով

Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Սրբազանների ու Սամվել Կարապետյանի պահման պայմանները միջին են, ինչպես մյուս ազատությունից զրկված անձանցը. ՔԿԾ պետ

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հարավային Կովկասում տրանսպորտային նախագծերը շահութաբեր չեն առանց ՌԴ-ի և Իրանի մասնակցության. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ԵՄ անդամ 7 երկիր դիմել է ֆոն դեր Լեյենին և Կոշտային ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշումն արագացնելու խնդրանքով. Politico

Գալյանը՝ Միքայել Սրբազանին անհրաժեշտ բուժօգնության տրամադրման մասին

Ֆրանսիան դեմ է իր բանկերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը. FT

Իշխանություններին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ. Արամ Առաջին

ԵՄ-ն ցանկանում է ընդունել Ուկրաինային և պատերшզմ սկսել Ռուսաստանի հետ. Օրբան

Օրբանը ժամանել է Ստամբուլ

Փեզեշքիանը մեկնում է Աստանա

Իտալիայի վարչապետը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինային արտակարգ օգնություն ցուցաբերելու մասին

Եվրոպան զայրույթից եռում է ԱՄՆ նոր դոկտրինի պատճառով. Politico

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով