Թուրքիան Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների ձերբակալման օրդեր է տվել։
«37 կասկածյալների նկատմամբ, որոնց թվում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով ձերբակալման օրդեր է տրվել»,-հայտնել են դատախազության մամուլի հաղորդագրությունից:
Գերատեսչությունից ընդգծել են, որ Իսրայելի իշխանությունները մեղադրվում են Ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեջ: