Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին կմեկնի Իսրայել, հաղորդում է «Вести Израиля»-ը։
Թրամփը Հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ պատանդները կազատվեն հաջորդ երկուշաբթի կամ երեքշաբթի և շեշտել, որ ինքը համաձայնել է Գազայի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ Քնեսեթին դիմելու խնդրանքին։
Օդանավակայանում Թրամփի համար պատրաստվում է դիմավորման համեստ արարողություն, որտեղ նա, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես կգան կարճ ելույթներով։
Այնտեղից ամերիկյան պատվիրակությունը կուղևորվի Քնեսեթ, որտեղ Թրամփը կհանդիպի Նեթանյահուի և պատանդների ընտանիքների հետ։ Այնուհետև Թրամփը ելույթ կունենա Քնեսեթի լիագումար նիստում, որից հետո կգնա օդանավակայան և կմեկնի Իսրայելից։
Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին՝ խաղաղության մրցանակի պատճառով:
«Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը խաղաղությունից վեր է դասում»,-X-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Սթիվեն Չունգը։
Վերջինս միաժամանակ պնդել է, թե չնայած այդ որոշմանը՝ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, «պատերազմներ ավարտել և կյանքեր փրկել»։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է իր նամակին, որը նա փոխանցել էր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի միջոցով՝ Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ։
«Նախագահ Պուտինը ստացել է իմ նամակը։ Նա պատասխանել է գրավոր՝ ցույց տալով փոխգործակցության ցանկությունը՝ Ռուսաստանում բնակվող ուկրաինացի երեխաների հարցի շուրջ»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը՝ Սպիտակ տանը ելույթի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նամակում Թրամփի կինը բարձրացրել է շարունակվող պատերազմի պայմաններում Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի, ինչպես նաև հակամարտության ընթացքում երեխաների առևանգման մասին հարցերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտակարգ հանդիպում է հրավիրել խորհրդարանական ներկայացուցչություն ունեցող մի քանի կուսակցությունների ղեկավարների հետ՝ կառավարությունում քաղաքական ճգնաժամի ֆոնին․ հաղորդում է The Guardian-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի առաջնորդը ցանկանում է ապահովել մի քանի կուսակցությունների ղեկավարների աջակցությունը՝ նոր վարչապետ նշանակելուց առաջ։ Սակայն Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» և Ժան-Լյուկ Մելանշոնի ձախակողմյան «Անսասան Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչները չեն հրավիրվել հանդիպմանը։
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք՝ Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ էր բռնկվել։ Այդ փաստով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ աղբանոցի հրդեhը պատահական չէր, այլ դիտավորություն։
Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատել է 27 փրկարար։
Թրամփը սպառնացել է զգալիորեն բարձրացնել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
ԱՄՆ նախագահը մեղադրել է Չինաստանին հազվագյուտ մետաղների առևտրի մենաշնորհն իր ձեռքը վերցնելու փորձի մեջ և հայտարարել է, որ Հարավային Կորեայում Ասիա–խախաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովում Սի Ծինփինի հետ իր հանդիպումը «այլևս իմաստ չունի»։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար ՆԳՆ ոստիկանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) սահմանված ձևի դիմում,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3) 3x4 սմ չափսի երկու լուսանկար,
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, եթե տվյալ պահին չունի զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն,
5) պետական տուրքի վճարման անդորրագիր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով,
6) առաջին անգամ զենք ձեռք բերելիս զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:
«ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար պետք է դիմում ներկայացնեն դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ։
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու կամ զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություններ ստանալու համար
ՆԳՆ ոստիկանություն են ներկայացնում․
1․ սահմանված ձևի դիմում,
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
Առաջին անգամ զենք (բացառությամբ՝ սառը և նետողական), այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական ու գործնական քննությունները անցկացնում են ՆԳՆ կողմից լիցենզավորված կազմակերպությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ:
Amazon MGM Studios-ը նկարահանում է վավերագրական ֆիլմ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի մասին։ Variety-ի տվյալներով՝ «Melania» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հունվարի 30-ին։
Ֆիլմը կներկայացնի Մելանիայի կյանքի քսան օրը՝ մինչև ամուսնու՝ Դոնալդ Թրամփի 2025 թվականի երդմնակալությունը։ Ստեղծողների խոսքերով՝ ֆիլմը ցույց կտա առաջին տիկնոջը սովորական, ոչ պաշտոնական միջավայրում՝ կադրերից դուրս հանդիպումների, անձնական զրույցների և Սպիտակ տուն վերադառնալու նախապատրաստման պահերի ընթացքում։
Ֆիլիմի ռեժիսորն է Բրեթ Ռատները, ով երկար դադարից հետո վերադառնում է մեծ կինո։ Puck News-ի տեղեկություններով՝ Amazon-ը ֆիլմի իրավունքները գնել է ռեկորդային՝ 40 միլիոն դոլարով, ինչը աննախադեպ գումար է վավերագրական ժանրի համար։
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել և վարույթը կարճվել էր։