ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին կմեկնի Իսրայել, հաղորդում է «Вести Израиля»-ը։
Թրամփը Հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ պատանդները կազատվեն հաջորդ երկուշաբթի կամ երեքշաբթի և շեշտել, որ ինքը համաձայնել է Գազայի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ Քնեսեթին դիմելու խնդրանքին։
Օդանավակայանում Թրամփի համար պատրաստվում է դիմավորման համեստ արարողություն, որտեղ նա, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես կգան կարճ ելույթներով։
Այնտեղից ամերիկյան պատվիրակությունը կուղևորվի Քնեսեթ, որտեղ Թրամփը կհանդիպի Նեթանյահուի և պատանդների ընտանիքների հետ։ Այնուհետև Թրամփը ելույթ կունենա Քնեսեթի լիագումար նիստում, որից հետո կգնա օդանավակայան և կմեկնի Իսրայելից։