Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Նուբարաշենի աղբավայրի հրդեհի փաստով քրգործ է հարուցվել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։
Հիշեցնենք, որ երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հրդեհը դիտավորության հետևանք է։
Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։
Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Ֆիլիպինների հարավում նույն տարածաշրջանում ժամերի տարբերությամբ տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Առաջին երկրաշարժը եղել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք, առաջացրել է սողանքներ: Երկրորդ եղել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ:
«Երկրորդն առանձին երկրաշարժ է, որը մենք անվանում ենք կրկնակի երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել նույն տարածքում, բայց ունեն տարբեր ուժգնություն և էպիկենտրոններ»,-ասել է Ֆիլիպինների սեյսմոլոգիայի և հրաբխագիտության ինստիտուտի ղեկավար Տերեզիտո Բակոլկոլը:
Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։
Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն :
Մինչև այդ, խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:
Մեծ Բրիտանիան շաբաթ օրը հայտարարել է, որ այս շաբաթվա սկզբին Թագավորական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռներ 12-ժամյա թռիչք են իրականացրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ՝ Ռուսաստանի հետ սահմանը պարեկելու համար։ Դա իրականացվել է վերջերս ՆԱՏՕ-ի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի և ինքնաթիռների մի շարք ներխուժումների ֆոնին, հաղորդում է Reuters-ը։
«Սա կարևոր համատեղ առաքելություն էր ամերիկացի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ», - ասել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին։
Հիշեցնենք, որ Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին՝ ՆԱՏՕ-ի մի քանի երկրների օդային տարածքը ներխուժելու մեջ։ Մոսկվան հերքում է որևէ ներգրավվածություն։
Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը հայտարարել է, որ եթե Ուկրաինան օգտագործի ամերիկյան Tomahawk տիպի հրթիռներ Ռուսաստանի դեմ, ապա Մոսկվան կարող է պատասխան հարված հասցնել ԱՄՆ քաղաքներին։ Նրա խոսքերը հրապարակել է «Газета.ru»-ն։
«Այդ հրթիռները կարող են արձակվել միայն ամերիկյան անձնակազմերի կողմից, ինչը կնշանակի ԱՄՆ-ի ուղիղ մասնակցությունը ռազմական գործողություններին։ Այդ դեպքում կարող են լինել բոլոր համապատասխան հետևանքները, ներառյալ պատասխան հարվածներ ամերիկյան քաղաքների ուղղությամբ։ Հավատացեք՝ դրա հնարավորությունները մենք ունենք», — ընդգծել է պատգամավորը։
Ժուրավլյովը հավելել է, որ Ռուսաստանը դեռևս ԽՍՀՄ ժամանակներից գիտի, թե ինչպես կարելի է խոցել Tomahawk հրթիռները, և որ դրանք հակաօդային պաշտպանության համակարգերի համար բարդ թիրախ չեն։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ նման գործողությունների դեպքում Ռուսաստանը կուժեղացնի իր հակաօդային պաշտպանության համակարգերը։
ԱՄՆ-ի յոթ նախարարությունների (ներառյալ ֆինանսների և առողջապահության նախարարությունները) ավելի քան չորս հազար դաշնային ծառայողներ կրճատման մասին ծանուցումներ են ստացել կառավարության աշխատանքի դադարեցման ֆոնին: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով արհմիութենական կազմակերպությունների ներկայացրած դատական հայցը:
Նշվում է, որ հայցը դատարան է ուղարկվել «Քաղծառայողների ամերիկյան ֆեդերացիա» (AFGE) արհմիության կողմից՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի՝ Արտադրական արհմիությունների կոնգրեսի (AFL-CIO) հետ համատեղ: Նրանց տվյալներով՝ կրճատման մասին ամենաշատ ծանուցումներն ստացել են ֆինանսների, առողջապահության և կրթության նախարարությունների աշխատակիցները։
Շարունակվող «շաթդաունի» հետ կապված պաշտոնանկությունների մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Ռասել Վոութը: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրականացնում է ավելի վաղ հայտարարված միջոցառումները՝ դաշնային գործակալությունների կադրային կազմի օպտիմալացման ուղղությամբ:
Կրճատումներն ազդել են նաև առևտրի, էներգետիկայի, ներքին անվտանգության և բնակարանաշինության նախարարությունների վրա:
ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվել է հոկտեմբերի 1-ին, սակայն Կոնգրեսը չի հասցրել հաստատել դաշնային բյուջեն։ Արդյունքում Կոնգրեսի կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող պետական հաստատությունների մի մասը դադարեցրել է աշխատանքը: Նման իրավիճակները` այսպես կոչված «շաթդաունները», պարբերաբար տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ համաձայնեցված բյուջեի բացակայության պայմաններում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակահատվածը կարող է օգտագործվել անձնակազմի լայնածավալ կրճատումներ իրականացնելու և այն ծրագրերը վերանայելու համար, որոնք, նրա խոսքով, չեն համապատասխանում հանրապետական վարչակազմի առաջնահերթություններին: Նա նաև բյուջետային ճգնաժամի պատասխանատվությունը դրել էր Կոնգրեսում դեմոկրատների դիրքորոշման վրա։
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել են այսօր՝ հոկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 10-ի՝ ժամը 15:30-ից մինչև հոկտեմբերի 11-ի՝ 09:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արզնի բնակավայրի 10-րդ փողոցում գործող «Հայփոստ»-ի 2212 մասնաճյուղի դռան փականը, մտել ներս, տակնուվրա արել, դրամարկղից գողացել են գումարը և «Հայփոստ»-ի աշխատակցին պատկանող գումարը:
Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տեղեկություններով՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ:
Քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե ՊԵԿ-ում առկա ֆինանսական տվյալներից բացի այլ եկամուտ չունի: Հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կլինի այն պարագայում, երբ քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական կրեդիտներից: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Պետության կողմից շահառուն հետվճար է ստանում այն դեպքում, երբ տարվա ընթացքում կատարել է առողջապահության եւ կրթության գծով ծախսեր:
Մանրամասները` տեսանյութում․
Ժամը 14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել: