ArmNews
Սեպտեմբերի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ՀՀ  ՊՆ մամուլի խոսնակը։ 

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների

Ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ հարցումների՝ հայտնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։

Հիշեցնենեք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ  ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

«Փաստ» օրաթերթը գրում է. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի, արտացոլում է ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների խորքային հետևանքները, այլև ավելի լայն, գլոբալ դինամիկան, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում կրճատվում է։ Այս ֆոնին Ադրբեջանը ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ մերձենալով առաջին հերթին Թուրքիային, ապա Արևմուտքին ու նույնիսկ Ուկրաինային, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես ուղղակի սպառնալիք իր ավանդական գերիշխանությանը։ 

Այսօր առկա է լուրջ դիվանագիտական (առնվազն) ճգնաժամ, որտեղ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են «հարաբերությունների ոչնչացման» մեջ։ Չնայած՝ այս ամենը նոր չի սկսվել, պարզապես հիմա առավել ակնհայտ դրսևորումներ է ստանում:

Ադրբեջանը, որպես նավթային հարուստ երկիր, իր էներգետիկ ռեսուրսներն արտահանելու նպատակով փորձում է ավելացնել իր մատակարարումները դեպի Եվրոպա՝ ԵՄ-ի հետ կնքելով գազային պայմանագրեր, որոնք մրցակցում են ռուսական մատակարարումներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն առաջ են մղում Միջին միջանցքի նախագիծը՝ Չինաստանը Եվրոպային կապող այնպիսի տարանցիկ ուղի, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը։

Պարզ է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում, որոնք իր համար կենսական նշանակության գոտիներ են, իրեն դուրս հանելու ձգտումների հետ։ Ուստի, պատահական չէ, որ լարվածությունը օգոստոսին հերթական անգամ սրվեց Ուկրաինայում Ադրբեջանի SOCAR ընկերության օբյեկտներին ռուսական հարվածների արդյունքում։ Ադրբեջանն այն որակեց որպես «մտադրված հարձա- կում» իր էներգետիկ անկախության վրա, Բաքվում անգամ հայտարարություններ հնչեցին, թե կարող են չեղյալ հայտարարել Ուկրաինային զենք մատակարարելու էմբարգոն։ Ալիևն էլ քննարկեց տեղի ունեցածը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, որը խոստացավ աջակցություն։ Այս ամենը Մոսկվայում ընկալվեց որպես «Ուկրաինայի կողմից կրակի վրա յուղ լցնել»։

Եվ բնական է, որ եթե հանկարծ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի կամ Ռուսաստանը շունչ քաշելու հնարավորություն ստանա, ապա իր ջանքերն ուղղելու է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել տարածաշրջանային ուժերի բալանսի խախտումը, որի արդյունքում Հայաստանը պարտություն է կրել և գտնվում է թուրք-ադրբեջանական ճնշումների տակ։

Իսկ թուրքական ազդեցության ներթափանցումը Ռուսաստանը կարող է դադարեցնել միայն ու միայն Հայաստանի միջոցով։ Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներում վայնասուն էր բարձրացվել շրջանառվող այնպիսի տեղեկությունների հետ կապված, թե իբր Ռուսաստանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Գյումրու ռազմաբազայում։ Թերեւս Բաքվում արդեն գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։ 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։

Պեկինը և Մոսկվան պետք է շարունակեն ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը և ամրապնդեն համագործակցությունը։ Այս մասին  հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

 

Պեկինում Սի Ցզինպինը հանդիպել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

«Կողմերը պետք է շարունակեն իրենց ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը, ամրապնդեն փոխանակումներն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում, համատեղ պաշտպանեն երկու երկրների անվտանգության ու զարգացման շահերը»,- Չինաստանի ղեկավարի խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Սանկտ Պետերբուրգում հազարավոր միգրանտներ կմնան առանց աշխատանքի։ Այս մասին հաղորդում է «Фонтанка»-ն։

Աշխատանքի կոմիտեի ղեկավարի տեղակալ Տատյանա Մորոզկովայի խոսքով՝ 2024 թվականին տարածաշրջանում տրամադրվել է ավելի քան 200 հազար արտոնագիր, որոնցից 1.6 տոկոսը տաքսու աշխատողների, իսկ 3.4 տոկոսը՝ ցրիչների համար է։ Այսպիսով, Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից վերջերս մտցված սահմանափակումները կազդեն մոտ 10 հազար մարդու վրա, եզրափակում է հրատարակությունը։

Մորոզկովան նշել է, որ արգելքը չի ազդի քաղաքի տնտեսական իրավիճակի վրա։ Նա չի մանրամասնել, թե ինչ կանեն առանց աշխատանքի մնացած օտարերկրացիները։

Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ սահմանվել է անվիզա ռեժիմ, Ռուսաստանում աշխատում են արտոնագրերով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Գազայի հիվանդանոցին իսրայելական հարվածի մասին, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ միջադեպի մասին չի իմացել, քանի որ այն տեղի է ունեցել գիշերը։

«Ինձ դա դուր չի գալիս։ Ես չեմ ուզում դա տեսնել։ Միևնույն ժամանակ, մենք պետք է վերջ տանք այս մղձավանջին»,- ասել է Թրամփը։

Նա նաև հիշեցրել է, որ հենց իր նախաձեռնությամբ է նախկինում ազատ արձակվել պատանդների մի խումբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում իրեն հաճախ կատակով «Եվրոպայի նախագահ» են անվանում:

«Նրանք ինձ Եվրոպայի նախագահ են անվանում, դա մեծ պատիվ է։ Ես սիրում եմ Եվրոպան, ինձ դուր են գալիս այդ մարդիկ։ Նրանք լավ մարդիկ են, հիանալի առաջնորդներ», - ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը մի շարք գործադիր հրամանագրեր ստորագրելիս։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դաշնակիցների աչքում Միացյալ Նահանգներն «այժմ աշխարհի ամենահարգված երկիրն է»։ Նա հիշեցրել է նաև, որ ինքը համառորեն ձգտում է ավելացնել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը։ Ըստ Հաագայում դաշինքի հունիսյան գագաթնաժողովի հաղորդագրության՝ դաշնակիցները համաձայնել են ռազմական ծախսերը հասցնել երկրի Համախառն ներքին արդյունքի 5%-ին։

Անդրադառնալով անցյալ շաբաթ Սպիտակ տանն անցկացված հանդիպման թեմային, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի առաջնորդները, Եվրահանձնաժողովի ղեկավարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թրամփը շեշտել է. «Երբեք չի եղել ժամանակ, որ այստեղ ներկայացված լինի յոթից ավելի երկիր։ Իրականում՝ 28։ Իրականում այդ օրը այստեղ ներկայացված է եղել 38-ից 35 երկիր»։

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.54 մ (24.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.627 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 100.734 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.635 մլն.մ3³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 147.813 մլն.մ³:

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է 20 րոպեի ընթացքում հեռացնեն մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից։

Որոշումը վերաբերում է միայն 2 մեքենայով վթարներին, և նպատակն է Երևանում և այլ քաղաքներում նվազեցնել խցանումները։

Եթե վարորդները 20 րոպեի ընթացքում չազատեն երթևեկելի մասը, ապա նրանք կտուգանվեն 30000 դրամի չափով։
Այս կանոնը կգործի այն դեպքերում, երբ․

չկան տուժածներ և առկա է միայն գույքային վնաս,
կողմերը համաձայն են մեղավորության հարցում և լրացնում են համաձայնեցված հայտարարագիր,
մեքենաները չունեն տեխնիկական անսարքություն և հնարավոր է վարել։

Համաձայնեցված հայտարարագիր լրացնելու համար անհրաժեշտ է գրանցել պատահարն այստեղ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Գազայի հատվածի «Նասեր» հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի հարվածը, որի հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք և լրագրողներ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Հան Յունիսի «Նասեր» հիվանդանոցի վրա իսրայելական հարվածները, որոնց հետևանքով պաղեստինցիներ են մահացել: Զոհվածների թվում, բացի խաղաղ բնակիչներից, եղել են բուժաշխատողներ և լրագրողներ»,-ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ։

Գուտերեշը նաև կոչ է արել հետաքննել հարվածները, ընդգծել է քաղաքացիական անձանց, բուժանձնակազմին և լրագրողներին պաշտպանելու կարևորությունը։

«Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում անհապաղ և մշտական հրադադար հաստատել, անխոչընդոտ հումանիտար հասանելիության ապահովել Գազայի ողջ տարածքում և բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակել»,-նշել է Դյուժարիկը:

Հիշեցնենք` Իսրայելն այսօր հարված է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին։ Պաղեստինյան կիսաէքսկլավի հարավում «Նասեր» բժշկական համալիրի գնդակոծության զոհ է դարձել առնվազն 20 մարդ, այդ թվում՝ 5 լրագրող: Մահացած լրագրողներից երկուսը՝ Մարիամ Աբու Դիկան և Մուհամեդ Սալյաման, արտահաստիքային հիմունքներով համագործակցում էին ՌԻԱ Նովոստիի հետ:

Ֆոտո

NASA-ն պաշտոնապես գրանցել է 6000-րդ էկզոմոլորակը

Սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասար

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը