ArmNews
Սեպտեմբերի 21, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ֆրանսիայում ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանին կներկայացնի Մակրոնին պաշտոնանկ անելու առաջարկ:

Կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն այս մասին ասել է France Inter ռադիոկայանի եթերում։

«Մեկ տարի առաջ մենք արդեն բարձրացրել էինք նախագահի հրաժարականի հարցը։ Հիմա մենք դա կրկին կանենք սեպտեմբերի 23-ին, և, բացի անվստահության քվեարկությունից, որը, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր իմաստը, քանի որ այդ ժամանակ կառավարությունն արդեն տապալված կլինի, մենք կներկայացնենք Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկ», - ասել է նա։

Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումը համարժեք է Ուկրաինայի կողմից Հունգարիայի և Սլովակիայի վրա հարձակմանը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն «Մարտիկների ժամ» հաղորդման ժամանակ։

«Այս հարձակումները ուղղված են Հունգարիայի և Սլովակիայի դեմ, դրանք վնասում են Հունգարիային և Սլովակիային, դրանք որևէ կապ չունեն Ռուսաստանի հետ», – ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բացահայտ, կոպիտ և անամոթաբար սպառնացել է Հունգարիային»։ Նա նկատի ուներ այն հայտարարությանը, որում նախագահը «Դրուժբա»-ի գոյությունը կապել է Բուդապեշտի դիրքորոշման հետ՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցում։

«Նախագահ Զելենսկին հստակեցրել է, որ եթե Հունգարիան չընդունի ուկրաինամետ դիրքորոշում նրանք կշարունակեն հարձակվել «Դրուժբա» խողովակաշարի վրա, որը կարևոր է Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար», – ասել է նախարարը։

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կանադայի վարչապետ Մարկ Քառնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք միանա այս նախաձեռնությանը [Պաղեստինի ճանաչումը]: Մենք կարծում ենք, որ պետականության ճանաչման պայմանները ոչ մի կերպ չեն կատարվել»,-ասել է Մերցը՝ ավելացնելով. «Վերջին օրերի և ժամերի իրադարձությունները չեն փոխել մեր դիրքորոշումը այս հարցում»:

Մերցն ասել է, որ Գերմանիայի իշխանությունները նույնպես մտադիր չեն ճանաչել Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգները կկարողանա հիանալի հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ։

«Մենք կունենանք հիանալի հարաբերություններ Չինաստանի հետ։ Դա տեղի է ունենում։ Դուք դա տեսնում եք»,- Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնն ունի հաղթաթղթեր, որոնք թույլ կտան իր օգտին լուծել Պեկինի հետ ներկայում քննարկվող տարբեր հարցեր, առաջին հերթին՝ առևտրական հարցերը։

Բացի դրանից, նա նաև վստահեցրել է, որ ամերիկյան կառավարությունը չի խանգարի ուսման նպատակով չինացի ուսանողների ժամանմանը Միացյալ Նահանգներ։ «Ես այնքան շատ պատմություններ եմ լսում այն ​​մասին, թե մենք թույլ չենք տա նրանց ուսանողներին գալ։ Մենք կթողնենք նրանց ուսանողներին։  Դա շատ կարևոր է։ 600 հազար ուսանողի մասին է խոսքը», – ասել է Թրամփը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև քննարկումները տեղի կունենան երեքշաբթի օրը Ժնևում։

Բաղայիի խոսքով՝ այս բանակցությունները անցած շաբաթ Իրանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարների և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շարունակությունն են:

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ առաջիկա քննարկումների օրակարգում կլինեն պատժամիջոցների վերացման, միջուկային հարցերը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը 

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել էին ՄԱԿ-ին, որ պատրաստ են վերականգնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, եթե մինչև օգոստոսի վերջ Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում չգտնվի։ Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը մասնավորապես պահանջում են Թեհրանից վերականգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը և վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ։ 

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունները դադարել են այն բանից հետո, երբ Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունիսի 22-ի գիշերը զանգվածային հարվածներ էին հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը), Tert.am-ին հայտնեցին ՔԿ-ից՝ անդրադառնալով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքին:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված:

 

«QR կոդի միջոցով ոստիկանը կարող է իմանալ միգրանտի մասին ամեն ինչ՝ երբ է նա ժամանել, որքան ժամանակով, որտեղ է աշխատում, արդյոք կան միգրացիոն խախտումներ, թե ոչ: Եթե խախտումը կարմիր է, ոստիկանը պետք է նրան կալանավորի: Եթե կանաչ է, հարցեր չկան», - «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ավստրալիայում Իրանի դեսպան Ահմեդ Սադեղին կարտաքսվի երկրից, իսկ Թեհրանում Ավստրալիայի դեսպանատունը կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ստացել է «հավաստի հետախուզական տվյալներ»՝ Մելբուռնի սինագոգի և Սիդնեյի իսրայելական ռեստորանի վրա հարձակումներին Իրանի կառավարության մասնակցության մասին։

«Ավստրալիայի անվտանգության հետախուզական կազմակերպությունը դիտարկում է այն հավանականությունը, որ Իրանը նաև այլ հարձակումներ է իրականացրել։ Սրանք աննախադեպ և վտանգավոր ագրեսիայի գործողություններ էին, որոնք կազմակերպվել էին օտարերկրյա պետության կողմից Ավստրալիայի տարածքում», - ընդգծել է կառավարության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, երկրի ներքին գործերի նախարար Քլեր Բյորկը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կավելացվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը հարձակումներ է իրականացրել՝ օգտագործելով Իրաքի օդային տարածքը։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հակամարտության ընթացքում իսրայելական կործանիչները մուտք են գործել Իրանի օդային տարածք Իրաքի միջոցով կամ հրթիռներ են արձակել Իսլամական Հանրապետության թիրախների վրա՝ օգտագործելով այդ տարածքը։

«12-օրյա պատերազմի ընթացքում Իրաքի օդային տարածքը դարձել է սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակումների միջանցք։ Իսրայելական կործանիչները այն օգտագործել են առանց որևէ խոչընդոտի», - ընդգծում է մամուլի ծառայությունը։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելը շարունակել է ներթափանցել Իրանի տարածք՝ Իրաքի օդային տարածքով։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իրաքի կառավարությանը՝ ընդգծելով ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու և հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու անհրաժեշտությունը՝ Իրաքի տարածքով իսրայելական ինքնաթիռների թռիչքները կանխելու համար։

Եմենի Առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Սանայում Իսրայելի ​​հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, իսկ վիրավորներինը՝ 92-ի։

Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Ավելի վաղ Իսրայելը մի շարք օդային հարվածներ էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին՝ ռմբակոծելով Հազիզ էլեկտրակայանը և նավթային ընկերություններից մեկի կայանը։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինվորականները թիրախավորել են Սանայի տարածքում գտնվող հութիների օբյեկտները։

Ֆոտո

Գերմանիան օդ է բարձրացրել երկու կործանիչ՝ Բալթիկ ծովի վրա հայտնված Ил-20М ինքնաթիռի պատճառով

Իսրայելի արմատական նախարարները կոչ են արել անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը՝ ի պատասխան Պաղեստինի ճանաչման

Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկ անձ հոսպիտալացվել է

Թրամփը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման դեպքում

Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Արմեն Աշոտյան

Մոնիկա Բելուչին և Բարթոնը բաժանվել են

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

Երրորդ համաշխարհային պшտերազմի հավանականություն ներկայումս չկա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

ՄԱԿ-ում ես կպատմեմ ճշմարտությունը․ Նեթանյահու

Նեթանյահուն խոստացել է պատասխանել Պաղեստին պետության ստեղծման կոչերին

Առաջիկայում սպասվում են ուժեղ արևային փոթորիկներ

Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

Կանադան ճանաչեց Պաղեստին պետությունը

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք