ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի կողմից հնարավոր էսկալացիայի դեպքում։ Այս հայտարարությունը հաջորդել է Մոսկվայի՝ Էստոնիայի օդային տարածք ներխուժմանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք ինքը կօգնի պաշտպանել ԵՄ երկրները, եթե Ռուսաստանը ուժեղացնի ռազմական գործողությունները, Թրամփը պատասխանել է․ «Այո, ես կօգնեի։ Ես հենց այդպես էլ կանեի»։
Միաժամանակ, ըստ Reuters-ի, օգոստոսի վերջին Պենտագոնի ներկայացուցիչները հանդիպել են եվրոպացի դիվանագետների հետ և հայտարարել, որ ԱՄՆ-ն նախատեսում է կրճատել անվտանգության ոլորտում որոշ աջակցություն Լատվիային, Լիտվային և Էստոնիային՝ ՆԱՏՕ-ի այն անդամներին, որոնք սահմանակից են Ռուսաստանին։
Պենտագոնի ներկայացուցիչ Դեյվիդ Բեյքերը նշել է, որ Եվրոպան պետք է լինի ավելի անկախ ԱՄՆ-ից։ Ըստ աղբյուրների, Թրամփի նախագահության ընթացքում ամերիկյան զինված ուժերը կենտրոնանալու են այլ առաջնահերթությունների վրա, այդ թվում՝ հայրենիքի պաշտպանության։
Եվրոպացի որոշ դիվանագետներ մտահոգություն են հայտնել, որ այս քայլը կարող է քաջալերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։