ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, եթե անձը սահմանված ժամկետից երկար է մնացել Միացյալ Նահանգներում, նրան կարող են արտաքսել, կամ վերջինս կարող է մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։